Արցախի գրավյալ Կովսականում «Խելացի գյուղի» շինաշխատանքները դադարել են․ բանվորները բողոքում են աշխատավարձի, պայմանների բացակայությունից

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Արցախի գրավյալ Կովկսականում (Զանգելան) «Խելացի գյուղի» շինարարությունում ներգրավված շուրջ 300 բանվորները դիմել են լրագրողներին՝ բողոքելով աշխատանքային պայմանագրերի, աշխատավարձի և նորմալ կենցաղային պայմանների բացակայությունից, գրում է «Թուրան» գործակալությունը։

Նշվում է, որ երկու ամիս է՝ նրանք աշխատավարձ չեն ստանում, խոստացել են աշխատավարձը փոխանցել քարտերին, սակայն բանվորները նույնիսկ աշխատանքային պայմանագրեր չունեն։

Դեկտեմբերի 1-ին աշխատակիցները դիմումներ են գրել ընկերության ղեկավարությանը, նրանց խոստացել են զբաղվել բողոքներով։ Ութ բանվորներ դիմել են ոստիկանության, որտեղ նրանցից գրավոր դիմում-բողոքներ են վերցվել։

Աշխատակիցներից մեկն ասել է, որ թվարկված հանգամանքների բերումով շինարարներից մի քանիսը լքել են աշխատանավայրը, այդ պատճառով շինարարությունը դադարեցվել է։ Աշխատողները չեն նշել, թե որ կազմակերպությունն է զբաղվում շինաշխատանքներով։

«Մեզ բերել ու շպրտել են  այստեղ։ Ապրում ենք ցրտի մեջ, առանց տարրական պայմանների։ Այս երկրում նախագահ կա, հույս ունենք, որ նա կզբաղվի մեր խնդրով»,- ասել է բանվորներից մեկը։

Լրատվամիջոցը հիշեցնում է, որ «Խելացի գյուղի» կառուցումը Կովսականում պարբերաբար ցուցադրվում է պետական հեռուստաալիքներով։ Հոկտեմբերի 20-ին հաղորդվել էր, որ գյուղի շինարարությունն ավարտվում է։ Բնապահպանության և բնական պաշարների նախարարությունը հեռուստատեսությամբ հայտնել էր, որ գրեթե ավարտվել են 200 բնակելի և չորս սոցիալական շենքեր, մինչև տարեվերջ շահագործման կհանձնվեն նաև բնապահպանական օբյեկտները, այդ թվում՝ արհեստական ​​լիճը։

Գյուղատնտեսության նախարարությունից էլ «Թուրան»-ին հայտնել են, որ ստեղծված իրավիճակի մեղավորը ենթակապալառու կազմակերպությունն է, որը վարձել է բանվորներին և նրանց հետ վճարման եղանակը չի կարգավորել։ Ընկերությունն առաջարկել է վճարել բանկի միջոցով, սակայն բանվորները կանխիկ գումար են պահանջում։

ԶԼՄ-ների տեղեկություններով՝ «Խելացի գյուղի» շինարարության գլխավոր կապալառու է նշանակվել «AS Group Investment»-ը։

Ադրբեջանի Ֆինանսների նախարարության տվյալներով՝ 2021 թվականի հունվար-հունիսին Ադրբեջանի կառավարությունն Արցախի գրավյալ տարածքների, այդ թվում՝ Կովսականի շրջանի վերականգնման ծրագրի շրջանակում ծախսել է 372,1 մլն մանաթ։

«Խելացի գյուղ» ծրագրի մեկնարկը տրվել էր 2021 թվականի ապրիլին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն էլ հոկտեմբերին այցելել էր Կովսական ու ծանոթացել աշխատանքներին։ Ընդհանրապես, Ադրբեջանի իշխանությունների համար այս «Խելացի գյուղի» կառուցումը կարևոր քարոզչական թեզերից է, որի կառուցումը, փաստորեն, այնքան էլ հարթ չի ընթանում։

Միաժամանակ, ադրբեջանցի տարբեր փորձագետներ այս նախագիծը ոչ նպատակային են համարում։

Էմմա Չոբանյան