ԱպաՔաղաքական բուհեր, օրենքի հակասահմանադրական դրույթներ․ ի՞նչ փոխվեց կրթության ոլորտում 2021-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

23.04.2026 | 09:34
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
Բոլորը

Օրենքի նոր նախագծեր, անսպասելի ռեֆորմներ. 2021-ին կրթության և գիտության ոլորտում աղմկահարույց փոփոխությունների և իրադարձությունների պակաս չեղավ: Factor TV-ն առանձնացրել է տարվա ամենաշատ քննարկված և բուռն արձագանքի արժանացած առաջարկները, փոփոխություններն ու իրադարձությունները:

Այսպիսով, Հայաստանի կառավարությունը հաստատեց հանրակրթության նոր պետական չափորոշիչը, որի համաձայն՝ 1-ից 5-րդ դասարաններում երեխաները չեն գնահատվի: Ու թեև կարգը դեռ չի գործում և ուժի մեջ կմտնի 2023 թվականից, այն թե՛ ուսուցիչների, թե՛ կրթության ոլորտի այլ գործիչների ու ծնողների կողմից հակազդեցության արժանացավ. վերջիններս տարակուսած են՝ ինչպես պետք է տարբերակվեն ցածր և բարձր առաջադիմություն ունեցողները: Դրա պատասխանը Կառավարությունից հետևյալն էր՝ հարկավոր է գտնել սովորողներին խրախուսելու այլ բազմազան ձևեր։

Տարեսկզբից չեն դադարում Գիտությունների ազգային ակադեմիայի ճակատագրի շուրջ քննարկումները: Ակադեմիայում ներառված ինստիտուտները չէին ցանկանում դուրս գալ կառույցի կազմից: Ավելի ուշ գիտնականներից ոմանք ևս մատնանշեցին «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծի 25-րդ հոդվածը, որով նախատեսվում է Գիտությունների ազգային ակադեմիայի կազմից հանել 30 գիտական կազմակերպություններ։ Ու թեև տրվում է այն հիմնավորումը, թե առանձնանալով՝ ակադեմիական ինստիտուտները ստանում են ինքնուրույնություն, բազմաթիվ երկրների օրինակը, գիտնականների պնդմամբ, ցույց է տալիս, որ Գիտությունների ազգային ակադեմիաները հաջողությամբ իրականացնում են իրենց կազմում գտնվող գիտական կազմակերպությունների համակարգման գործառույթը:

Ինտրիգներով լի էր Պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի ընտրությունը: Երբ Գոռ Վարդանյանն ընտրվեց ռեկտորի պաշտոնում, հակառակ ճամբարից Պարգև Բալջյանը կարծիք հայտնեց, որ եթե անգամ Նյուտոնը լիներ ռեկտորի թեկնածուների ցանկում, ապա Գոռ Վարդանյանն էլի հավաքելու էր անհրաժեշտ ձայները։ Մթնոլորտն ավելի շիկացավ, երբ հաշվիչ հանձնաժողովի նախագահ, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի խորհրդական Գոհար Մամիկոնյանը հայտարարեց, որ վայր է դնում լիազորությունները:

Պոլիտեխնիկի ռեկտորի ընտրության արդյունքների չեղարկման պահանջով երկու դատական հայց է ներկայացված, որոնք ընդունվել են վարույթ։ Եվ չնայած դժգոհություններին՝ ԿԳՄՍ նախարարությունը, ի վերջո, ընտրության արդյունքները հաստատեց, և Գոռ Վարդանյանն այս պահին շարունակում է զբաղեցնել ռեկտորի աթոռը։

Հանրության շրջանում ոչ միանշանակ ընդունվեց Երևանից դուրս ակադեմիական քաղաք ունենալու գաղափարը: Այս գաղափարի վրա ստվեր նետեց Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությունը, թե Երևանի բուհերի շենքերի մեծ մասը կարող է վաճառվել, որից առաջացած գումարով էլ մայրաքաղաքից դուրս կարող է կառուցվել ակադեմիական քաղաքը:

Կրթության փորձագետներից շատերը կասկած հայտնեցին, որ ակադեմիական քաղաքի կառուցմամբ բուհերում կրթության որակը կբարձրանա, իսկ Երևանը բեռնաթափելու գաղափարի համատեքստում շատերը նկատեցին՝ դժվար է պատկերացնել մայրաքաղաքը առանց հայտնի բուհերի շենքերի: ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, սակայն, շեշտեց՝ ակադեմիական քաղաք կառուցելու մասին որոշում չկա, կա միայն գաղափար։ Այն մինչ օրս դեռ մնում է զուտ որպես գաղափար։

Գիտական շրջանակների կողմից սվիններով ընդունվեց փոփոխությունը՝ հիմնադրամ բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման կարգի, մանավորապես՝ ընդհանուր թվակազմի նվազեցման և համամասնության հետ կապված: Նոր կարգը ենթադրում էր, որ երեք բուհերում՝ Երևանի, Շիրակի պետական և Մանկավարժական համալսարաններում հոգաբարձուների խորհրդի թվակազմը նվազեցվում էր և բաշխվում՝ ի շահ կառավարության և նախարարության ներկայացուցիչների: Որոշման դեմ, հատկապես՝ Երևանի պետական համալսարանում, մեծ աղմուկ բարձրացավ որպես բուհի ինքնավարության ու ազատության դեմ ուղղված քայլ:

Կրթության ոլորտի համար «շոկային» էր այն, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրենքի որոշ դրույթներ, այդ թվում՝ այն, որը վերաբերում էր Հոգաբարձուների խորհրդի ձևավորման համամասնությանը, մասնավորապես՝ որ խորհրդի 9 անդամներից 5-ը ներկայացնեն Կրթության նախարարությունը, 4-ը՝ բուհը: Բուհական և գիտական մի շարք կառույցներ ևս պնդեցին, որ դրույթները ոտնահարում են բուհական ինքնավարությունն ու ակադեմիական ազատությունը՝ բուհերին զրկելով ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունից։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան