Գյոթեի «Ճանապարհորդություն Իտալիա» ստեղծագործությունը թարգմանվել է հայերեն

Լուրեր

19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
19.05.2026 | 11:48
Մասկն ընդդեմ Ալթմանի. դատարանը մերժել է OpenAI-ի դեմ աղմկահարույց հայցը
19.05.2026 | 11:42
Սոնա Մնացականյանի մահվան գործով դատավճիռը մնաց ուժի մեջ. Վերաքննիչ դատարանը մերժեց բողոքը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 11:39
ՀՀ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Հորդանանի թագավորին
19.05.2026 | 11:31
Հրապարակվել է Սոնա Մնացականյանի վրաերթի գործով Վերաքննիչ դատարանի որոշումը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 11:30
Ռուսական զորքերը հարվածել են Ուկրաինայի մի քանի շրջանների. զոհեր և վիրավորներ կան
19.05.2026 | 11:20
Դիմում ենք Հայաստանում հավատարմագրված դեսպաններին ու դիտորդներին. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը
Բոլորը

ՀՀ կրթության գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Թարգմանական ծրագրեր և աջակցություն ստեղծագործողներին ու հետազոտողներին» դրամաշնորհային ծրագրի շրջանակում Կարլեն Մատինյանի (գերմաներենից) թարգմանությամբ 2021 թվականին «Անտարես» հրատարակչությունը հրատարակել է Յոհան Վոլֆգանգ Գյոթեի «Ճանապարհորդություն Իտալիա» ստեղծագործությունը։

Այս ստեղծագործությունը որոշակի առումով ի մի է բերում Գյոթեի գրական-փիլիսոփայական որոնումները և նոր էջ բացում ոչ միայն նրա պոետական ու դրամատիկական արվեստում, այլև գիտության ամենատարբեր ոլորտներում՝ արվեստաբանությունում, ազգագրությունում, բնագիտությունում, երկրաբանությունում, նրա խորքային ուսումնասիրություններում՝ հաստատելով գրողի ունիվերսալիզմը:

Խորհրդանշական է, որ գրողը բոլորի համար անսպասելի կերպով ճանապարհ է ընկնում հենց իր ծննդյան օրը և նպատակադրվում սեփական աչքերով տեսնել

Վերածնության ունիվերսալ հանճարների հայրենիքը:

Ճանապարհորդական օրագիրը՝ որպես գրական ժանր, այդ դարաշրջանում նոր էր ձևավորվում, դեռ չէին հստակեցվել դրա սահմանները և սկզբունքները: Դրանցում չկար զուտ գեղարվեստական հորինվածք, բայց կար հեղինակային ազատություն՝ ընտրելու առավել մեծ տպավորություն կամ ազդեցություն գործած առարկան, իրադարձությունը, երևույթը, որը, ըստ գրողի, արժանի է նկարագրության:

Ուշագրավ է, որ գիրքը լույս է տեսել բուն ճանապարհորդությունից 30 տարի անց, և այս առումով այն կարելի է դիտարկել որպես գեղարվեստականորեն վերաիմաստավորված հիշողություն: