Ադրբեջանցիները կբնակվե՞ն Արցախում. կոշտ բանավեճ` Փաշինյանի և Արցախի իշխանությունների միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.10.2026 | 14:35
Այսօր «հավատացյալ» բառի մեջ կա նեգատիվ ընկալում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 14:09
Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
03.10.2026 | 13:55
ՄԻՊ-ն այցելել է Շաքիում ադրբեջանցու կողմից հրազենային վիրավորում ստացած Անի Ավետիսյանին
03.10.2026 | 13:52
Երևանի կենտրոնում և Արաբկիրում փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է
03.10.2026 | 13:51
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստը բաց կթողնի 3 շաբաթ
03.10.2026 | 13:33
Ֆիզիկական ԱԲ-ն՝ Հայաստանի ճարտարագիտական շաբաթվա առանցքում․ մեկնարկել է «Հայաստան – Ճարտարագիտական շաբաթ 2026»-ը
03.10.2026 | 13:16
G7-ը շուկա կթողարկի 100 մլն բարել նավթ՝ գների աճը զսպելու համար
03.10.2026 | 12:49
Փոշու թույլատրելի սահմանը գերազանցվել է Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Գյումրիում
03.10.2026 | 12:34
ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է, իսկ ռուսական RTSI-ը՝ նվազել
03.10.2026 | 12:24
Լևանդովսկին տևական ընդմիջումից հետո հեթ-տրիկ է գրանցել Լեհաստանի հավաքականում
03.10.2026 | 12:15
Վահե Հովհաննիսյանը Դոհայում հանդիպել է Կատարի, Նեպալի և Չինաստանի ֆինանսների ոլորտի պաշտոնյաների հետ
03.10.2026 | 11:55
ԱՄՆ-ում քննարկվել է Հայաստանում երեխաների օրգանների փոխպատվաստման ծրագրերի զարգացումը
03.10.2026 | 11:48
Հայաստանի Մ-20 հավաքականը պարտվել է խոշոր հաշվով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 11:33
NYMEX․ Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են
03.10.2026 | 11:13
ՀՀ ԿԲ-ն շրջանառության մեջ կդնի «COP17» արծաթե հուշադրամը
Բոլորը

Ստեփանակերտից կոշտ բառապաշարով հակադարձում են Նիկոլ Փաշինյանին՝ անդրադառնալով Արցախի կարգավիճակի և Արցախում ադրբեջանցիների վերաբնակեցման մասին Հայաստանի ղեկավարի հայտարարություններին:

Դեկտեմբերի 24-ին լրատվամիջոցներից նախապես ստացված հարցերով մամուլի առցանց ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2016 թվականն աղետալի է եղել ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում: Ըստ Փաշինյանի՝ այդ տարի կողմերին կարգավորման երեք փաթեթ է ներկայացվել, որոնցում Լեռնային Ղարաբաղի միջանկյալ կարգավիճակի վերաբերյալ դրույթ չի եղել։

Փաշինյանը նաև հայտարարել էր՝ 2018-ին իշխանությունը ստանձնելով՝ եկել է այն կարծիքին, որ Արցախը չի լինելու միայն հայկական:

Նիկոլ Փաշինյանի այս հայտարարություններն Արցախի խորհրդարանի պատգամավորների վրդովմունքն են առաջացրել: Ազգային ժողովի կողմից այսօր ընդունված հայտարարությունում նշվում է, որ Փաշինյանը հնչեցրել է մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումներ:

«Արտահայտելով Արցախի Հանրապետության հանրային և քաղաքական լայն շրջանակների կարծիքն ու դիրքորոշումը՝ մեր անհամաձայնությունն ու վրդովմունքն ենք հայտնում հարցազրույցի ընթացքում հնչած մի շարք վնասակար և վտանգավոր ձևակերպումների ու գաղափարների առթիվ։ Մտահոգություն է առաջացնում այն փաստը, որ 1988 թվականի ազգային- ազատագրական պայքարի՝ ղարաբաղյան շարժման արդյունքների ֆոնին հնչեցվում են ձևակերպումներ, որոնք կասկածի տակ են դնում 1991 թվականի սեպտեմբերի 2-ին հռչակված և միջազգային իրավունքի նորմերին լիովին համապատասխան ձևավորված Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության գոյությունը և նրա տևական պայքարը միջազգային ճանաչման հասնելու ուղղությամբ»,- ասվում է տարածված հայտարարությունում։

Արցախում սուր քննադատությունների արժանացած Փաշինյանի այս հայտարարություններին երեկ անդրադարձել էր նաև Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ խորհրդարանի այսօրվա հայտարարությունից փոքր-ինչ մեեղմ ձևակերպումներով:

«Արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է: Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ: Ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման»,- նշել էր Արայիկ Հարությունյանը։

Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ է խոսում բանակցությունների՝ 2016-ին աղետալի վիճակում հայտնվելու մասին: Նա, ստանձնելով վարչապետի պաշտոնը, այս մասին որևէ անգամ հրապարակավ չի խոսել, ավելին՝ 2019 թվականի օգոստոսին հայտարարում էր՝ «Արցախը Հայաստան է և վե՛րջ, միացո՛ւմ»:

Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում «Արցախը Հայաստան է և վե՛րջ» վանկարկող Փաշինյանն ինչո՞ւ է այսօր խոսում Արցախի հայկական ապագայի անհնարինության մասին:

«Փաշինյանի ցանկությունն է, որ այդ գաղափարը իրականանա, և ամեն ինչ արել է, որ դա իրականանա»,- ասում է ՔՊ-ական պատգամավոր Գևորգ Պապոյանը։

Վարչապետի թիմակից պատգամավորի այս տեսակետը չի կիսում ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արեգ Քոչինյանը: Փորձագետի խոսքով՝ Փաշինյանը քաղաքական նպատակահարմարությամբ է հայտարարություններ անում, ինչպես, օրինակ, բանակցային գործընթացից մանրամասներ հայտնելն է:

Արեգ Քոչինյանը, այնուհանդերձ, կարծում է, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններն իրականությանն առավել մոտ են, քան Ստեփանակերտից հնչողները: Ըստ Քոչինյանի՝ Արցախի իշխանությունները խոսում են ցանկալին իրականության հետ շփոթելու միտումով: Ռազմաքաղաքական հարցերով փորձագետը հիշեցնում է, որ տեղահանվածների, այդ թվում՝ արդրբեջանցիների վերադարձի մասին նշված է նաև պատերազմը կանգնեցրած նոյեմբերի 9-ի հայտարարության տեքստում:

Նիկոլ Փաշինյանին սուր քննադատել են նաև Հայաստանի ու Արցախի ՄԻ պաշտպանները: Արման Թաթոյանն այսօր Factor TV-ի տաղավարում հայտարարել է, որ վարչապետի հնչեցրած մտքերը վտանգներ են պարունակում ոչ միայն Արցախի, այլ նաև ՀՀ քաղաքացիների համար:

Ի դեպ, երեկ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի միջև սկսված հեռակա բանավեճից հետո որոշ իշխանամերձ լրատվամիջոցներ պաշտոնական Ստեփանակերտին քննադատող հրապարակումներ արեցին, այդ թվում՝ վիրավորական ձևակերպումներով:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան