Թուրքիայի հետ չենք խոսում, Ադրբեջանին սպառնում ենք պատերազմով, ո՞նց, ի՞նչ դաշնակիցներով․ սթա՛փ գնահատենք․ Վահրամ Մարտիրոսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.08.2026 | 17:05
Չընդունված, բայց դրական միավոր ստացած դիմորդները կարող են դիմել թափուր տեղերի համար. ԿԳՄՍՆ
22.08.2026 | 16:42
Իրաքից տաք օդի ալիք է ներթափանցում. ջերմաստիճանը կհասնի +40 աստիճանի
22.08.2026 | 16:18
Արթուր Պետրոսյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն
22.08.2026 | 15:55
Հրշեջ-փրկարարները մարել են ավտոմեքենայում բռնկված հրդեհը
22.08.2026 | 15:34
Առաջիկա օրերին սպասվում է առանց տեղումների եղանակ
22.08.2026 | 15:05
Դատախազությունը դատարանում կվիճարկի Ալավերդիում 6 մանկապարտեզների մասնավորեցման օրինականությունը
22.08.2026 | 14:44
«Երևանի գիշերները» բացօթյա համերգաշար՝ Երևանի այգիներում
22.08.2026 | 14:29
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 630 տոննա ցորեն և 36 տոննա պրոպան
22.08.2026 | 14:28
«Հայքը» հեռացվել է ՀՖՖ հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերից
22.08.2026 | 14:05
Չեղարկված չվերթների պատճառով նոր ավիատոմսերի համար 902 ՀՀ քաղաքացի փոխհատուցում է ստացել
22.08.2026 | 13:33
Ջրափրկարարները քաղաքացիներին անվնաս դուրս են բերել ափ
22.08.2026 | 13:25
Ռուսական ակումբը մեծ գումար է առաջարկել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի համար
22.08.2026 | 13:19
«Վարչաֆեստ 2026»․ այսօր հայտնի կդառնան մրցույթի հաղթողները
22.08.2026 | 12:58
Դատախազության միջնորդությամբ Աշոցք համայնքին է վերադարձվել 7,5 հա հողատարածք
22.08.2026 | 12:53
Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները որակազրկվել են 10 և 7 խաղով
Բոլորը

Factor TVի հարցազրույցը գրող, սցենարիստ, հրապարակախոս Վահրամ Մարտիրոսյանի հետ

-Պարո՛ն Մարտիրոսյան, պատերազմ տեսած, մեծ զրկանքներ և վնասներ կրած հասարակությունում բնական է, որ 2021-ին կար դիսկուրս խաղաղության և պատերազմի՝ ռազմական գործողությունների մասին: Իշխանությունը խոստանում է խաղաղության դարաշրջան բացել և մատնանշում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Ընդդիմությունն ուրիշ կարծիք ունի՝ նշում է, որ պարտված իշխանությունը չի կարող բերել արժանապատիվ խաղաղություն, և հավակնում է փոխարինել այսօրվա կառավարող ուժին: Դուք ո՞ր գաղափարի կողմնակիցն եք: Այսօրվա պրոցեսները խաղաղություն հաստատելու մասի՞ն են:

-Իրադրությունները հաճախ են փոխվում, ինչպես տեսաք՝ կարող են փոխվել արմատականորեն և նույնիսկ ողբերգականորեն: Դրա համար պետք չէ, որ ունենանք սևեռուն գաղափարներ՝ լինի դա խաղաղության գաղափարը, թե պատերազմի:

-Այսինքն՝ չբացարձականացնենք:

-Այո՛, չբացարձականացնենք, ամենակարևորը՝ չսարքենք «իդեա ֆիքս», որովհետև աշխարհը փոխվում է, ոչ միայն մենք՝ հանրությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ, այլ նաև հանրության յուրաքանչյուր անդամ պետք է ստիպի, որ ծանրութեթև արվեն կողմնորոշումները, որ հայհոյանքներով չաղտոտեն մթնոլորտը, որ վերջնագրեր չներկայացնեն միմյանց: Բա ի՞նչ ենք անելու, եթե այդ վերջնագրերը չկատարվեն, ուրեմն մնում են կտրուկ, արմատական քայլերը, նկատի ունեմ՝ զինված կամ ահաբեկչական գործողությունները կամ ինքնասպանությունները…

Ես աշխատում եմ իմ միտքը բաց պահել: Կարծում եմ, որ մեզ շնչելու ժամանակ է պետք: Հրաշք եմ համարում այն, որ բոլոր այդ գործընթացները երկիրը խոշոր ցնցումների չբերեցին: Կան որոշակի նշաններ, որ խաղաղություն կարող է հաստատվել: Հիմնավորումն ինձ համար, առաջին հերթին, Ռուսաստանի քաղաքական նկրտումներն են՝ ձևավորել նոր ինտեգրացիոն դաշտեր, որոնցից մեկը «3+3» ձևաչափն է, որին Վրաստանը չի մասնակցում, հնարավոր է և չմասնակցի: Այսինքն՝ Ռուսաստանը շահագրգռված կողմ է: Թուրքիան ևս շահագրգռված կողմ է… Այս պահին հնարավորության պատուհան է Թուրքիայի հետ երկխոսություն սկսելը, որը կարող է հանգեցնել ինչ-որ նոր պայմանավորվածությունների և խաղաղության տանող ճանապարհն ավելի հուսալի դարձնել:

-Հիշեցնեմ՝ թուրքերի հետ հայերի պատմությունը բավականին դժվար է՝ Ցեղասպանություն, պատմական հայրենիքի տարածքների մի մասի կորուստ, խորհրդային շրջանում ակտիվ գործողությունները սառեցվել են… Այսօր Թուրքիայում ունենք հայ համայնք, Մեջլիսում հայ պատգամավոր: Ձեր կարծիքով՝ պատմությունն արդյո՞ք անհնարին չի դարձնում երկու պետությունների շփումները:

-Երբ մենք հարցնում ենք՝ արդյո՞ք անհնարին չի դարձնում, պետք է նաև հարց տանք՝ իսկ հետո՞, ասենք թե անհնարին է դարձնում, և մի կողմից թշնամի Ադրբեջանն է, մյուս կողմից՝ թշնամի Թուրքիան ու փակ սահմաններ, հետո ի՞նչ: Ցանկացած դեպքում մենք պետք է փորձենք տեսնել լուծումը… Եթե կան մարդիկ, որ կարծում են, թե Թուրքիայի հետ շփումներ չպետք է սկսել, և Ադրբեջանին սպառնում ենք, որ շուտով պատերազմ կսկսենք, ինչպե՞ս ենք դա անելու, ի՞նչ դաշնակիցներ, ի՞նչ ներուժ ունենք. մենք պետք է սթափ գնահատենք իրավիճակը։ Միշտ պետք է հասկանալ՝ հեռանկարում ինչ կունենանք։

Ինչ վերաբերում է պատմությանը, ցավոք, մարդկության պատմությունը մինչև երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտը եղել է կոտորածների պատմություն: Ցավում եմ, որ մենք ոչ այնքան պատերազմների պատմություն ունենք, որքան գաղութացվածության, որի հետևանքը եղավ Ցեղասպանությունը… Եղել են սխալ հաշվարկներ և արկածախնդրություն: Մենք պետք է հասկանանք, որ յուրաքանչյուր իրադարձություն, անգամ ամենամեծ հարվածն ու կորուստը մեզ չպետք է մղեն ո՛չ հոխորտալու, և ո՛չ էլ անվերջ վշտի, որովհետև երկու դեպքում էլ մենք վտանգում ենք այն, ինչ դեռ մնացել է. այս դեպքում՝ Արցախի մի մասը և հայությունը՝ ՀՀ-ում: Ագրեսիվ քաղաքականության հիմքում շատ լուրջ հաշվարկներ պետք է լինեն:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան