Քերոբյանի հրաժարականի հիմք կա՞․ «վակցինատուրիզմը», կրճատված տոներն ու 2021-ի տնտեսական աճը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.04.2026 | 23:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
22.04.2026 | 23:13
Լիբանանում «Հըզբոլլահ»-ի հարձակման հետևանքով երկրորդ ֆրանսիացի խաղաղապահն է զոհվել
22.04.2026 | 22:59
Բազեյանն ու Հարությունյանը զրկվեցին հաղթանակից. Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան ահազանգում է խայտառակ մրցավարության մասին
22.04.2026 | 22:45
Թուրք լրագրողի համար դատախազությունը պատիժ է պահանջում` հայ երիտասարդների հետ Ցեղասպանության հետ կապված զրույցի համար
22.04.2026 | 22:33
Ովքեր են ԱԺԲ-ի ցանկում. հրապարակվել է ընտրությունների ընտրական ցուցակը
22.04.2026 | 22:17
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
22.04.2026 | 22:05
Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները, հնարավոր է, վերսկսվեն արդեն այս ուրբաթ
22.04.2026 | 21:53
ԱՄՆ-ն իր քաղաքացիներին կոչ է անում նաև Հայաստանով հեռանալ Իրանից
22.04.2026 | 21:44
Ապրիլի 24-ին կկազմակերպվի այցելուների անվճար փոխադրում Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22.04.2026 | 21:30
Քոչարյանը, Կարապետյանը, Ծառուկյանը պիտի քննադատեին Պուտինին․ նա միջամտեց ՀՀ ներքին գործերին, լռելով՝ կորուստ են ունենում․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:21
Բրիտանիայում 2008 թվականից հետո ծնվածների համար ծխելու արգելքի մասին օրինագիծ է ընդունվել
22.04.2026 | 21:16
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը և Գասպար Տերտերյանը՝ բրոնզե մեդալակիրներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 21:15
ՀՀ-ի և Ղրղզստանի նախագահները քննարկել են տնտեսական կապերի ակտիվացումն ու ուղիղ չվերթների հնարավորությունը
22.04.2026 | 21:01
Մարտին Պողոսյանը՝ ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր
22.04.2026 | 20:59
Robust Armenia 2026․ Բիզնեսը բնության դե՞մ է, թե՞ կողքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ինչ վիճակում էր Հայաստանի տնտեսությունը տարեսկզբին ու ինչ ցուցանիշներ են տարեվերջին։ 2020 թվականը խիստ անկումային էր՝ կորոնավիրուսային լոքդաունի ու պատերազմի հետևանքով։ Սպասվում էր, որ 2021 թվականը կլինի վերականգնման տարի։ Եվ, հավանաբար, այդ համատեքստում էլ էկոնոմիկայի նոր նախարար Վահան Քերոբյանը հայտարարում էր երկնիշ տնտեսական աճ ապահովելու մասին։

«Եթե երկնիշ տնտեսական աճը չապահովեմ, հրաժարական եմ տալու։ Լա՞վ է, գո՞հ եք»,- ասել էր Քերոբյանը ապրիլին։

Նա նաև հայտարարել էր զբոսաշրջության 319 տոկոս կանխատեսվող աճի մասին։ Հիշենք, որ նախորդ տարվա մի քանի ամիսներին կորոնավիրուսի պատճառով սահմանները փակ էին, հետո էլ պատերազմ սկսվեց։ Այս երկու ճգնաժամերի պատճառով 2020 թվականին Հայաստան եկավ ընդամենը 375 հազար զբոսաշրջիկ։ Դա 5 անգամ փոքր թիվ էր 2019 թվականի ցուցանիշի համեմատությամբ։

Ամռանը գումարների հոսքին նպաստեց զբոսաշրջային էկզոտիկ ու նորահայտ մի դրսևորում, այսպես ասած, պատվաստումային տուրիզմը։ Հայաստան սկսեցին գալ բազմաթիվ իրանցիներ, որովհետև այստեղ կորոնավիրուսի դեմ պատվաստումներն անվճար էին նաև օտարերկրացիների համար։ Իրանում այդ օրերին պատվաստվելը շատ ավելի բարդ էր, և բազմաթիվ իրանցիներ պատրաստ էին նույնիսկ օրեր լուսացնել Հյուսիսային պողոտայում հերթում՝ բաղձալի դեղաչափը ստանալու համար։

«Տուրիզմի 319% աճն էլ կլինի՝ ի հեճուկս որոշ պրոֆեսոր-ծաղրասերների: Լավ ժամանակն է մտածել բժշկական տուրիզմը նորմալ հիմքերի վրա դնելու մասին», – հուլիսին հայտարարեց Քերոբյանը։

Իսկ գյուղացիները բոլորովին այլ խնդիրների մասին էին խոսում։ Ջուր չկար, բերքը չորանում էր։ Ամռանը մի քանի անգամ գյուղացիները ճանապարհներ փակեցին։

Խնդիրն այնքան լուրջ էր, որ հատուկ քննարկում եղավ Կառավարությունում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ գլոբալ տաքացում է, և ավանդական ոռոգումն ապագա չունի, պետք է անցնել կաթիլային ոռոգման։ Բայց կաթիլային համակարգ անցկացնելը թանկ է, իսկ կարտոֆիլ դրանով չես աճացնի։

Իսկ կարտոֆիլն այս տարվա գյուղատնտեսության աստղն էր։ Ռուսաստանում կարտոֆիլի բերքը հաջող չէր եղել, Հայաստանի կարտոֆիլը կտրուկ դարձավ շատ պահանջված։ ՊԵԿ-ի տվյալներով՝ եթե նախորդ տարվա առաջին կեսին Հայաստանից Ռուսաստան արտահանվել էր 66 տոննա կարտոֆիլ, ապա այս տարի ծավալը հասավ ամբողջ 11 հազար 300 տոննայի։

Տնտեսական աճի վրա որոշակիորեն դրական կարող է անդրադառնալ ԵՄ-ի օգնությունը, որի մասին հայտարարվեց այս տարի․ 2,6 մլրդ եվրո՝ առաջիկա հինգ տարում։ Սա այն գումարն է, որ կտրամադրի եվրոպական կողմը կոնկրետ ծրագրերի համար։

«Մենք Հայաստանի կողքին ենք և հաստատում ենք ևս մեկ անգամ. աննախադեպ՝ 2,6 մլրդ եվրոյի ֆինանսական փաթեթ ենք տրամադրելու Հայաստանին, որպեսզի աջակցենք երկրի առաջնահերթությունների իրականացմանը՝ լինեն ենթակառուցվածքները, թվային ոլորտը, կլիմայական, տրանսպորտի բնագավառները կամ աջակցելու ժողովրդավարական բարեփոխումների ծրագրի իրականացմանն ու առաջ մղմանը»,- փաթեթի մասին Երևանում հայտարարեց Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը:

Բայց տնտեսական տարվա արդյունքների մասին մենք կիմանանք շատ ավելի ուշ, երբ հաշվարկվեն վերջնական տվյալները։ Դա կլինի տոնական օրերի ավարտից հետո, որոնք նույնպես կրճատվել են նույն տնտեսական շարժառիթով։

Բանն այն է, որ նախորդ տարվա հունվարի 31 օրերից 16-ը ոչ աշխատանքային էին։ Պատասխանատուների հաշվարկներով՝ դա բացասաբար էր ազդում Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ) ցուցանիշի վրա։ Էկոնոմիկայի նախարարությունն էլ բերեց օրենսդրական փոփոխություններ։

Չնայած ընդդիմությունը դեմ էր՝ օրենքն ընդունվեց։ Արդյունքում Ամանորը երկար չենք տոնի․ ոչ աշխատանքային կլինեն դեկտեմբերի 31-ը, հունվարի 1-2-ը և հունվարի 6-ը։ Ինչպե՞ս դա կազդի տնտեսական ցուցանիշների վրա, կհաշվենք արդեն հաջորդ տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Գարիկ Հարությունյան