Քաղավիացիայի նախկին ղեկավարը մանրամասներ է հայտնել Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման պատմությունից

Լուրեր

19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 12:02
«Անկախ դիտորդը» անհամաչափ և ընտրողական է համարում Արթուր Օսիպյանի ձերբակալությունը
Բոլորը

ՀՀ քաղավիացիայի գլխավոր վարչության նախկին պետ Շահեն Պետրոսյանը (1993-96 թթ.) դրական է գնահատում Երևան-Ստամբուլ-Երևան ավիաչվերթի բացման մասին տեղեկությունները: «Արմենպրես»-ի հետ զրույցում նա մանրամասներ է հաղորդել 1990-ական թթ. Հայաստանի և Թուրքիայի միջև ավիահաղորդակցության հաստատման պատմությունից՝ նշելով, որ այն ժամանակ Եվրոպական քաղավիացիայի կոմիտեն պարտադրել է Թուրքիային բացել Հայաստանի հետ օդային սահմանը:

Շահեն Պետրոսյանը պատմել է, որ 1993 թվականին, երբ ինքը նշանակվել է քաղավիացիայում, հետաքրքրվել է ավիատոր մասնագետներից, թե ինչն է պատճառը, որ փակ է նաև Հայաստան-Թուրքիա օդային սահմանը, և պարզել է, որ երբ Հայաստանը անկախացել է, մասնագետները չեն զգուշացրել, որ պետք է նաև օդային սահմանները հաստատվեն: Հայկական կողմն այդ հարցով դիմել է Եվրոպական քաղաքացիական ավիացիայի կոմիտեին՝ ԻԿԱԿ-ին: Իսկ այդ ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը և իր գլխավոր խորհրդական Ժիրայր Լիպարիտյանը արդեն բանակցություններ վարելի են եղել Թուրքիայի ղեկավարության հետ:

«Ես այդ ամենի մասին տեղեկացրեցի իշխանություններին, որ պետք է ինչ-որ կերպ լուծել այդ հարցը, քանի որ մենք, ցամաքային շրջափակումից բացի, նաև օդային բլոկադայի մեջ էինք, իսկ Թուրքիան դրա իրավունքը չուներ: Թուրքիան արդարանում էր, ասում էր՝ «մեր սահմանը, որ կա, Սովետական Միության սահմանն է, իսկ Սովետական Միություն այլևս գոյություն չունի»: Եվ մենք ստիպված էինք հաստատել, որ դա Հայաստանի Հանրապետության սահմանն է: Մեզ շատ օգնեց եվրոպական ԻԿԱԿ կազմակերպությունը: Մենք ավելի քան մեկ տարի պայքարում էինք դրա համար, և ի վերջո ԻԿԱԿ-ը պարտադրեց Թուրքիային, որ նա բացի Հայաստանի հետ օդային սահմանը: Քանի որ մենք դիվանագիտական հարաբերություններ չունեինք, շատ բարդ էր այդ գործընթացը: Եվ հանկարծ մի օր ինձ զանգահարեց Թուրքիայի իմ գործընկերը՝ իրենց ավիացիայի ղեկավարը, ասում է՝ «էֆենդի Պետրոսյան, կարո՞ղ եք գալ, մենք փաստաթղթերը արդեն պատրաստել ենք, որ օդային սահմանը բացվի»: Ես պատասխանեցի՝ «միգուցե դո՞ւք գաք», ասաց՝ «չէ, մեզ մոտ ամեն ինչ արդեն պատրաստ է»», – պատմել է նա։

Այդպես մի փոքրիկ օդանավով՝ Յակ-40-ով Երևանից մեծ պատվիրակություն է մեկնում Անկարա, որտեղ 1995 թվականի ապրիլի 20-ին ստորագրվում է Հայաստան-Թուրքիա օդային սահմանի բացման մասին միջգերատեսչական համաձայնագիրը:

«Այդ ժամանակ մենք օդային երկու միջանցք ունեինք, որոնցից մեկը կոչվում էր «H 50», մյուսը՝ «H 51»: Դրանցից մեկն անցնում էր Արարատ լեռան վրայով, մյուսը՝ Կարսի: Դա մեծ օգուտ եղավ Հայաստանին, որովհետև տարանցիկ օդանավերն արդեն սկսեցին օգտվել այդ մայրուղուց և թռիչքները կատարում էին Հայաստանի վրայով՝ Եվրոպայից դեպի Հեռավոր Արևելք: Դրա շնորհիվ Հայաստանը աերոնավիգացիայի համար տարեկան 1 մլն դոլարի եկամուտ էր ստանում», – բացատրել է Հայաստանի քաղավիացիայի նախկին ղեկավարը:

Այդպիսով «Հայկական ավիաուղիների» միջոցով 1995 թվականի մայիսին բացվել է Երևան-Ստամբուլ կանոնավոր չվերթը շաբաթական երկու անգամ հաճախականությամբ: Ծրագրեր են եղել նաև Գյումրի-Կարս ավիաթռիչքներ իրականացնելու վերաբերյալ, սակայն այդ ծրագիրը կյանքի չի կոչվել:

Շահեն Պետրոսյանի խոսքով՝ 2000-ականներին՝ մինչև 2016 թվականը, նաև հակառակ ուղղությամբ՝ Ստամբուլ-Երևան ավիաթռիչքներ են եղել թուրքական «Պեգասուս» ավիաընկերության օդանավերով, սակայն 2016-ին, երբ տարածաշրջանային իրավիճակը Լեռնային Ղարաբաղի շուրջ կրկին բարդացավ, այդ թռիչքները դադարեցվեցին:

Քաղավիացիայի նախկին ղեկավարը դրական է գնահատում Հայաստան-Թուրքիա ավիահաղորդակցության վերականգնման մասին տեղեկությունները:

«Ընդհանրապես, հարևանների հետ պետք է նորմալ հարաբերություններ ունենալ: Այնպես որ, ես դրական եմ գնահատում», – նշել է Շահեն Պետրոսյանը: