Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը

Լուրեր

23.10.2026 | 23:15
«Մանկական Եվրատեսիլ»-ի քվեարկության առաջին փուլը կմեկնարկի այս գիշեր
23.10.2026 | 23:00
ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը ավարտվում է հոկտեմբերի 23-ին՝ ժամը 24։00-ին
23.10.2026 | 22:44
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային շեմը
23.10.2026 | 22:28
Նեթանյահուն հրահանգել է շրջափակել Հորդանան գետի օկուպացված Արևմտյան ափը
23.10.2026 | 22:13
Հոկտեմբերի 26-ին Երևանի և 4 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
23.10.2026 | 21:58
Պաշտպանության փոխնախարարն այցելել է մի շարք զորամասեր
23.10.2026 | 21:42
Բուլղարիայում լրագրողը հոսպիտալացվել է խորհրդարանի նախագահի անվտանգության աշխատակիցների հետ բախումից հետո
23.10.2026 | 21:27
Հրապարակվել է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցը
23.10.2026 | 21:13
Անհրաժեշտ է Թուրքիայի պաշտպանական փորձը՝ կանադացիներին պաշտպանելու համար․Կանադան ու Թուրքիան դառնում են ռազմավարական գործընկերներ
23.10.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ․ Ամուլսարը շահագործվեց․ բնապահպանական աղե՞տ, թե՞ անվտանգ հանքարդյունաբերություն և զարգացում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:53
«Freedom Arena» նորակառույց մարզադաշտում առաջին անգամ կայացավ Հայաստանի առաջնության հանդիպում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:44
Բաթումում տեղի է ունեցել Վրաստանի ու Կենտրոնական Ասիայի երկրների ԱԳ նախարարների հանդիպումը
23.10.2026 | 20:30
Ինչ տեսք ունի Մանվել Գրիգորյանի բռնագանձվող առանձնատունը. 9 անշարժ, 6 շարժական գույք. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23.10.2026 | 20:24
Երկարամյա համայնքապետեր, քրեական գործեր ու նոր թեկնածուներ․  ՏԻՄ ընտրությունների քարտեզը Արարատի և Արագածոտնի մարզերում
23.10.2026 | 20:13
Ինչպես եղավ, որ ընտրացուցակներում ընտրողների թիվը պակասեց
Բոլորը

Անկարայում Ադրբեջանի դեսպան Ռաշադ Մամեդովը հայտարարել է, որ Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի ընտրություններից հետո՝ սահմանադրական փոփոխություններից հետո։ Թուրքական Cumhuriyet-ին  հետ զրույցում Մամեդովն անդրադարձել է հարցին, թե Թուրքիան ցանկանում է բացել սահմանները Հայաստանի հետ, բայց Ադրբեջանը հրաժարվում է, գրում է BBC-ի թուրքական ծառայությունը։

Դեսպանը նշել է, որ իրենք մշտական ​​կապի մեջ են Թուրքիայի հետ, և որ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացին զուգահեռ՝ շարունակում է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նա հավելել է՝ ակնկալում են, որ հունիսի 7-ին ՀՀ-ում խորհրդարանական ընտրություններից հետո սահմանադրական փոփոխության միջոցով «Հայաստանի Սահմանադրությունը կվերացնի Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջները»։ Դրանից հետո, ըստ Մամեդովի ներկայացրած ծրագրի, կստորագրվի ԱՄՆ-ում նախաստորագրված Ադրբեջան-Հայաստան խաղաղության համաձայնագիրը։ Այս գործընթացի ավարտին էլ, ադրբեջանցի դիվանագետի խոսքով, կբացվեն նաև Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանները։

Հայաստանի և Թուրքիայի միջև կա երկու սահմանային անցակետ․ Ալիջանը՝ Իգդիրում և Աքյաքան՝ Կարսում։

Ըստ BBC-ի՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագիրը նախատեսվում է ստորագրել Հայաստանի Սահմանադրությունում փոփոխություններ կատարելուց հետո, որը, իբր, ներառում է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ։

Թուրքիայի րտգործնախարար Հաքան Ֆիդանն անցյալ տարվա նոյեմբերին հայտարարել էր, որ Անկարան պատրաստ է «կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ, երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիրը»։

Վերջերս՝ մայիսի 13-ին, Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ ավարտվել են Թուրքիայի և Հայաստանի միջև ուղիղ առևտուր սկսելու բյուրոկրատական ​​նախապատրաստական ​​աշխատանքները։ Համապատասխանաբար, նոր կանոնակարգը թույլ կտա Թուրքիայից Հայաստան ուղիղ արտահանումներ։

Թուրքիան Հայաստանի հետ սահմանը փակել է 1993 թվականին։ BBC-ի հրապարակման համաձայն՝ 2021 թվականի վերջից երկու երկրները զգուշորեն քայլեր են ձեռնարկում մերձեցման ուղղությամբ։ Գործընթացը նոր փուլ է մտել ապրիլի 28-ին Կարսում կայացած Թուրքիա-Հայաստան համատեղ աշխատանքային խմբի նիստով։ Կողմերը քայլեր են ձեռնարկում Կարս-Գյումրի երկաթուղու վերականգնման և վերագործարկման ուղղությամբ, որը չի գործում 1993 թվականից։

Կարս-Գյումրի երկաթուղին համարվում է կարևոր օղակ, մասնավորապես, Հայաստանի՝ դեպի Արևմուտք մուտքի և Վրաստանով ու Կենտրոնական Ասիայով անցնող երթուղիները կապելու համար։

Երկաթգծի վերագործարկումը, ինչպես կանխատեսվում է, կվերականգնի Կարսիի, Գյումրիի և Թբիլիսիի միջև երկաթուղային կապը՝ զգալի տնտեսական օգուտներ բերելով տարածաշրջանին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի