Հայկ Մարությանը վայր է դրել ավագանու անդամի մանդատը

Լուրեր

06.06.2026 | 15:55
ՀՀ ընտրողների ռեգիստրում ընդգրկվածների ընդհանուր թիվը հունիսի 6-ի դրությամբ կազմել է 2 միլիոն 485 հազար 851
06.06.2026 | 15:33
Հողամասը կանցնի պետությանը․ Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Դատախազության հայցը
06.06.2026 | 15:15
Մոտ 100 ընտրողի տրվել է 100 հազարից մինչև 500 հազար դրամ ընտրակաշառք․ 40 անձ ձերբակալվել է
06.06.2026 | 14:49
Անօդաչու թռչող սարքեր և հատուկ տեխնիկա․ ընտրություններից առաջ Հակակոռուպցիոն կոմիտեն լայնածավալ գործողություններ է իրականացնում
06.06.2026 | 14:39
«Հանրապետություն» կուսակցությունը դեռևս որոշում չունի՝ կդիմի վարչական դատարան, թե՝ ոչ. հայտնում են, որ եռօրյա ժամկետ ունեն
06.06.2026 | 14:11
Հայ շախմատիստների վերջնական արդյունքները կանանց ԵԱ-ում
06.06.2026 | 13:56
Նավթի գները նվազել են
06.06.2026 | 13:33
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձը և ևս մեկ անձ ձերբակալվել են
06.06.2026 | 13:05
Հայտնի է Հայաստանի հավաքականի հայտացուցակը Ղազախստանի դեմ խաղում․ ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.06.2026 | 12:50
«Նման ընտրությունները լեգիտիմ չեն լինի»․ Մեդվեդևը՝ Հայաստանի առաջիկա ընտրությունների մասին
06.06.2026 | 12:34
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
06.06.2026 | 12:25
Էլինա Ավանեսյանը կիսաեզրափակիչ է դուրս եկել Խորվաթիայում
06.06.2026 | 12:13
NYMEX. Թանկարժեք մետաղների գները նվազել են
06.06.2026 | 11:56
Արամ Դանիելյանից կբռնագանձվեն բնակարաններ, հողամասեր, մեքենաներ և 100 մլն դրամ
06.06.2026 | 11:21
ԿԸՀ-ն բավարարել է պատգամավորի 6 թեկնածուի անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությունը. նրանց ձերբակալելու որոշում է կայացվել
Բոլորը

Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանն ավագանու մանդատը վայր դնելու դիմում է ներկայացրել։ Տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հաստատեց Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Հովսեփ Կուբատյանը։

«Դեռևս որոշ տեխնիկական ընթացակարգեր կան՝ քաղաքապետը պետք է արձանագրություն կազմի այս ամենի վերաբերյալ, սակայն, որպես այդպիսին, կարող ենք ասել, որ պարոն Մարությանը մանդատը վայր է դրել»,- նշեց Կուբատյանը։

Հիշեցնենք՝ օրեր առաջ՝ դեկտեմբերի 22-ին, Երևանի ավագանին 44 կողմ և 10 դեմ ձայներով անվստահություն հայտնեց քաղաքապետ Հայկ Մարությանին ու միանգամից մայրաքաղաքի նոր ղեկավար ընտրեց փոխքաղաքապետ Հրաչյա Սարգսյանին։

Մարությանի պաշտոնանկության գործընթացը սկսել էր իշխող «Իմ քայլը» խմբակցությունը, պատճառաբանելով, որ քաղաքապետը չի իրականացնում նախընտրական խոստումները, համակարգային կոռուպցիայի վերացման առաքելությունը, դուրս է եկել իշխող կուսակցությունից, խզել է կապն ավագանու իշխող խմբակցության և կառավարության հետ։

Նախքան փակ, գաղտնի քվեարկությունը, խախտելով շուրջ երկու տարվա լռությունը՝ Հայկ Մարությանը ծավալուն ելույթ ունեցավ ու անդրադարձավ այս ընթացքում իր հասցեին իշխող թիմից հնչող քննադատություններին ու մեղադրանքներին։ Ընդգծեց՝ իր համար անընդունելի է, երբ աղքատության բարձր ցուցանիշ ունեցող երկիրը միջազգային գործընկերներից գումար է խնդրում մանկապարտեզ ու ճանապարհ կառուցելու-վերանորոգելու համար, իսկ դրան զուգահեռ պետությունը խոշոր ծախսեր է կատարում, օրինակ՝ 200 հազար դոլարանոց մեքենա գնում:

Հայկ Մարությանը Երևանի քաղաքապետի պաշտոնին էր նշանակվել 2018 թվականի սեպտեմբերի 23-ին։

Ռոզա Վարդանյան