ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Քաղաքապետը պետք է ծառայի հասարակությանը, ոչ թե սպասարկի որևէ քաղաքական ուժի. Վահան Արծրունի․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.10.2026 | 11:48
Անհետ կորածների որոնման համար միջազգային հանձնաժողովը նոր ֆինանսական աջակցություն կտրամադրի ՀՀ-ին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:44
2 կոմիտեների անվանումները կփոխվեն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:39
Մեծամորի հնավայրում հայտնաբերվել են ոսկյա ականջօղեր, Օկտավիանոս Օգոստոսի դրամ և բրոնզե դաշույն․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 11:33
Դատախազն առաջարկել է ազատել Սիփանիկի վարչական ղեկավարին և լուծել նրա հետ կնքված հողի վարձակալության պայմանագիրը
27.10.2026 | 11:24
Թուրքիայում ձերբակալվել է հիջաբի արգելքի դեմ բողոքելու համար Բաքվի կողմից անցանկալի անձ հայտարարված գործիչը
27.10.2026 | 11:15
Պատերազմի մեկնարկից ի վեր առաջին անգամ Ռուսաստանն իրավունք է ստացել օլիմպիական մարզաձևի աշխարհի առաջնություն հյուրընկալել
27.10.2026 | 11:09
Վաչե Քալաշյանը կամ պիտի պաշտոնանկ արվեր կամ հրաժարական տար. Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 11:03
1999թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին նվիրված արարողություն ԱԺ բակում. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 11:01
Ապօրինի ձկնաբուծության կասկածանքով ձերբակալվել են Սիփանիկի վարչական ղեկավարն ու նրա որդին․ պետությանը պատճառվել է ավելի քան 17 մլն դրամի վնաս
27.10.2026 | 10:54
Անվտանգության աշխատակիցները Էդգար Ղազարյանին հեռացրին ամբիոնի մոտից․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 10:53
Հայտնի են «Ոսկե գնդակի» քվեարկության արդյունքները
27.10.2026 | 10:50
ԱԳՄԱ նախարար Արարատ Միրզոյանի և Նիդերլանդների ԱԳ նախարար Թոմ Բերենդսենի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
27.10.2026 | 10:44
«Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնի դաստիարակը մեղադրվում է անչափահաս սանին ծեծի ենթարկելու մեջ
27.10.2026 | 10:35
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 27-ի դրությամբ
27.10.2026 | 10:31
Արարատ Միրզոյանն ու Նիդերլանդների արտգործնախարարը առանձնազրույց են ունեցել Երևանում
Բոլորը

«Երբ ասում են, որ Երևանի քաղաքապետի պաշտոնը քաղաքական պաշտոն է, դա ինձ զարմացնում է: Քաղաքապետը հասարակական պաշտոն է, պետք է ծառայի հասարակությանը, ոչ թե սպասարկի որևէ քաղաքական ուժի: Հայկ Մարությանին հեռացնելը Փաշինյանի մեսիջն էր` ուղղված ՔՊ-ականներին, որ եթե ես մատաղ եմ անում հեղափոխության գլխավոր դերակատարներից և իմիջմեյքերներից մեկին, պատկերացրեք` ձե´զ հետ ինչ կարող է պատահել»,- Factor TV-ի հետ զրույցում նման տեսակետ է հայտնում կոմպոզիտոր, երգիչ Վահան Արծրունին` անդրադառնալով Երևանի արդեն նախկին քաղաքապետ Հայկ Մարությանին պաշտոնանկ անելու գործընթացին:

Նա խոսում է նաև ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ծաղրական արձագանքից` Հայկ Մարությանի աղմկահարույց հայտարարությունների հետ կապված (օրինակ` Հայկ Մարությանն ասել էր, որ հեղափոխականները պետք է բարելավեին հանրության կյանքը, սակայն եկան և բարելավեցին իրենց կյանքը):

«Ալեն Սիմոնյանի արձագանքը բնական էր, այլ ձևաչափով արձագանքն ինձ կզարմացներ: Այն, ինչ այսօր կատարվում է ԱԺ-ում, Երևանի ավագանիում, նախարարություններում, օրինաչափ է. չկա աշխատանք, արդյունք, բովանդակություն, փոխարենը կա դիլետանտիզմ և տգիտություն»,- ասում է Վահան Արծրունին:

Կոմպոզիտորը անդրադառնում է նաև արտաքին քաղաքական թեմաների, մասնավորապես` հայ-թուրքական հարաբերությունների հնարավոր կարգավորմանը.

«Իհարկե, հնարավոր համարում եմ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, բայց ի՞նչ կարգավիճակով: Եթե Հայաստանը Ռուսաստանի «սատելիտ երկիրն է», խոսել հայ-թուրքական համազոր հարաբերություններից` անհնար է: Առհասարակ, այդ կարգավիճակով որևէ պետության հետ հնարավոր չէ համազոր հարաբերվել:Մենք ինքներս պետք է փաստենք մեր սուվերենությունը, որպեսզի ճիշտ հարաբերվենք աշխարհի հետ»:

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան