Շատ հարցեր էապես կկարգավորվեն, եթե տրվի այլընտրանքային կրթության սահմանումը․ փոխնախարար

Լուրեր

19.11.2024 | 22:38
Ադրբեջանի ԳՇ պետը Պակիստանում նոր զինատեսակների է ծանոթացել
19.11.2024 | 22:26
ՌԴ-ում նախկին պատգամավորին «ֆեյքերի» գործով հեռակա կարգով դատապարտել են 8 տարվա ազատազրկման
19.11.2024 | 22:13
Պուտինը ճղում է իրեն, որ կայսրություն դառնա․ պատերազմով ճեղքում է իր երկվությունը՝ եվրոպական և ասիական․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 22:00
Թրամփի պայմաններով պատերազմի դադարեցումը կարող է Ուկրաինայի վերջը լինել․ Սերգեյ Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 21:47
Բահչելին հերքել է Էրդողանի հետ «բաժանման» մասին լուրերը
19.11.2024 | 21:34
Լավրովն ԱՄՆ-ին մեղադրել է Բրյանսկի շրջանում ATACMS-ով հարվածներին մասնակցելու մեջ
19.11.2024 | 21:22
Մեկնարկել է Միրզոյանի և Անալենա Բերբոքի հանդիպումը
19.11.2024 | 21:03
Չեմ կարծում, որ «Զանգեզուրի միջանցքը» կարող է հանգեցնել նոր պատերազմի. Ալիևի ներկայացուցիչ
19.11.2024 | 20:50
Մրցաշար`առանց ուժեղագույն մարզիկների. ով և ինչու է այդպես որոշել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 20:26
Կոչ ենք անում Վրաստանին վերադառնալ եվրատլանտյան ինտեգրման ուղի․ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար
19.11.2024 | 20:12
Ռազմական սպորտի միջազգային խորհրդի ղեկավար կազմը այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
19.11.2024 | 20:00
Վարչապետը խնդիր է դրել՝ պատժել կոռուպցիոներներին, հետ բերել ապօրինի գույքը, համակարգերն են անբավարար աշխատել․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.11.2024 | 19:44
Կանանց դերը խաղաղության և անվտանգության ոլորտում պետք է առավել մեծանա Հայաստանում
19.11.2024 | 19:44
Ադրբեջանը «կարևոր և արդյունավետ դիրք» է զբաղեցնում․ իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականները ռազմական համագործակցության հարցեր են քննարկել
19.11.2024 | 19:29
Մոլդովայի ոստիկանությունը հայտնել է Քիշնևում ԱԹՍ-ի ընկնելու մասին
Բոլորը

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ Հանրակրթության վարչության անդամները քննարկումներ են ունեցել «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ. այն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է ԱԺ-ի կողմից․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

Քննարկումներին մասնակցել են «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և «Մեկ ձայն» անկախ դպրոցների հայկական ասոցիացիայի ներկայացուցիչները:

«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը, Հեղինակային մանկավարժության լաբորատորիայի ղեկավար Մարգարիտ Սարգսյանը և կրթահամալիրի տնօրեն Սուսաննա Մարկոսյանն իրենց մտահոգությունն են հայտնել նախատեսվող փոփոխությունների մի քանի կետերի վերաբերյալ:

Մասնավորապես, Մարգարիտ Սարգսյանն առաջարկել է հեղինակային կրթական ծրագիրն ավելի մանրամասն ձևակերպել:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այս առնչությամբ նշել է, որ շատ հարցեր էապես կկարգավորվեն, եթե տրվի այլընտրանքային կրթության սահմանումը, և առաջարկել է միասին աշխատել այդ ուղղությամբ. «Այդ դեպքում կհասկանանք՝ որտեղ է պետք ամրագրել յուրահատկությունները: Կուսումնասիրենք նաև Ձեր կողմից ուղարկված առաջարկություններն ու հաշվի կառնենք դրանք»:

«Մեկ ձայն» ասոցիացիայի ներկայացուցիչների հետ հանդիպմանը ներկա են եղել ասոցիացիայի նախագահ Արամ Փախչանյանը, տնօրեն Շամամ Գևորգյանը, «Այբ» դպրոցի տնօրեն Դավիթ Սահակյանը, «Ուսում» դպրոցի տնօրեն Հայկազ Նավասարդյանը, «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի տնօրեն Մարիա Խախամյանը և «Արեգնազան» կրթահամալիրի ուսուցիչ Արա Աթայանը:

Դպրոցների կառավարման առաջարկվող նոր մոդելը, ասոցիացիայի անդամների կարծիքով, պարզաբանման կարիք ունի: Ինչպես հայտնի է, առաջարկվում է վերանայել դպրոցի տնօրենի գործառույթները` տարանջատելով բովանդակային և վարչատնտեսական խնդիրները: Դպրոցի տնօրենի վրա թողնվում է առավելապես կրթության որակի պատասխանատվությունը, իսկ շենքի և գույքի պահպանության, ֆինանսական, վարչատնտեսական պատասխանատվության գործառույթը կփոխանցվի վարչատնտեսական համակարգողին: Վարչական համակարգողը կիրականացնի մի քանի դպրոցի գույքի կառավարում, իսկ որպես բովանդակային մասի պատասխանատու` յուրաքանչյուր դպրոց կունենա առանձին տնօրեն:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, պարզաբանելով խնդիրը, նշել է, որ հարցի հետ կապված՝ կա թյուրընկալում:

«Մենք բոլորովին նպատակ չունենք դպրոցում ունենալու երկու տնօրեն. չկա նման խնդիր: Դպրոցում մեկ տնօրեն է լինելու. դա բովանդակության պատասխանատուն է: Երկրորդ բլոկը` վարչական մասի համակարգումը, ավելի շատ իրականացվելու է կենտրոնացված, օրինակ՝ դպրոցի գնումները, դպրոցի հաշվապահությունն իրականացվելու են կենտրոնացված, մի մարմնի կողմից, որը կրելու է գույքի պահպանման և մնացած տեխնիկական հոգսերը: Կախված դպրոցների ծավալից՝ լինելու է տարբերակված մոտեցում»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Կողմերը քննարկել են նաև ներառական կրթությանը, ուսուցիչների ատեստավորմանը, դպրոցների տնօրենների նշանակմանն ու դրա ժամկետներին, դպրոցների տարածքների վարձակալության ժամկետներին վերաբերող հարցեր:

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշել են, որ մինչև օրենքի փոփոխության նախագծի վերջնական լսումները դարձյալ կունենան համատեղ քննարկումներ՝ ուսումնասիրելով խնդրահարույց կետերն ու դրանց վերաբերյալ ներկայացվող առաջարկները:

Քննարկումներին մասնակցել են նաև ԿԳՄՍ նախարարության Հանրակրթության վարչության պետ Արսեն Բաղդասարյանը, հանրակրթության և արտադպրոցական ծրագրերի մշակման և իրականացման բաժնի պետ Սուսաննա Ազատյանը, հանրակրթության և արտադպրոցական կրթության քաղաքականության մշակման և վերլուծության բաժնի պետ Անուշ Լալազարյանը և վարչության այլ անդամներ: