Էրդողանը Գերմանիայի կանցլերի հետ զրույցում անդրադարձել է ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության թեմային
Քաղաքականություն
22.12.2021 | 13:54Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայի նորընտիր կանցլեր Օլաֆ Շոլցի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է երկու երկրների հարաբերությունների զարգացման քայլերին, քննարկել տարածաշրջանային թեմատիկան։ Այս մասին ասվում է Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցությունների գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, գրում է «Անադոլու» գործակալությունը։
Զրույցի ընթացքում Էրդողանը շնորհավորել է Շոլցին Գերմանիայի դաշնային կառավարության ղեկավարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։
Էրդողանն ընդգծել է երկու երկրների ղեկավարների միջև սերտ համակարգման ու պարբերական շփումների պահպանման անհրաժեշտությունը։
Նա նաև նշել է, որ անհրաժեշտ է Անկարայի ու ԵՄ-ի հարաբերությունները կառուցել դրական օրակարգի շրջանակում՝ հիմնված Թուրքիայի՝ ԵՄ-ին անդամակցության հեռանկարի վրա։
Էմմա Չոբանյան