Մարությանը բացահայտեց` ինչու է խզվել իր և ՔՊ-ի կապը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

20.05.2024 | 16:38
Մեր օրակարգում նման քննարկում չկա. Բաքոյանը՝ Տավուշի թեմի առաջնորդի հետ հանդիպման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 16:27
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել Իրանի հոգևոր առաջնորդին
20.05.2024 | 16:20
Բաքուն Ստեփանակերտում դատախազ է նշանակել
20.05.2024 | 16:14
ՄՊՀ-ն շուրջ 750 մլն դրամով տուգանել է շահումով խաղերի ոլորտի խոշոր տնտեսավարողներին՝ հովանոցային գովազդ իրականացնելու համար
20.05.2024 | 16:11
Սուրեն Պապիկյանը ցավակցական հեռագիր է հղել Իրանի իր պաշտոնակցին
20.05.2024 | 16:03
Մահափորձից հետո Սլովակիայի վարչապետի վիճակը բարելավվում է
20.05.2024 | 15:55
Սո՛ւտ է, Կիրանցում սննդի հետ կապված խնդիրներ չկան. Վահե Ղալումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 15:51
Կիսում ենք Իրանի եղբայրական ժողովրդի հետ ողբերգական այս ցավը. Սիմոնյանը՝ Մեջլիսի նախագահին
20.05.2024 | 15:44
ՄՔԴ-ի դատախազը Բենիամին Նեթանյահուի և Յոավ Գալանտի ձերբակալման օրդեր է պահանջել
20.05.2024 | 15:41
Դեռ ոչ մի փակված աղբավայր չունենք, աղբը հողով ծածկելը ոչինչ չի նշանակում. փոխնախարար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2024 | 15:39
Պեսկովը հայտարարել է, թե ՌԴ-ն պատրաստ է եղել Հայաստանում գտնվող երկու ուղղաթիռ ուղարկել Իրան՝ Ռաիսիի ուղղաթիռը որոնելու
20.05.2024 | 15:33
Դանակահարել էր Իջևանի անտառտնտեսության պարեկին․ նախաձեռնվել է քրեական վարույթ
20.05.2024 | 15:29
Կիրանցում սահմանազատման աշխատանքները մոտենում են ավարտին, Իրանում 5-օրյա սուգ է հայտարարվել․ ԼՈՒՐԵՐ
20.05.2024 | 15:21
Այս դժվարին ժամանակում կկանգնենք մեր հարևան Իրանի կողքին․ Էրդողան
20.05.2024 | 15:15
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի Սոցիալ-դեմոկրատական խմբակցության անդամներին
Բոլորը

Ես կարծում էի, որ հեղափոխականի գերնպատակը պետք է լինի բարելավել ուրիշների կյանքը, բայց իրականության մեջ նրանք եկան ու անմիջապես սկսեցին բարելավել իրենց կյանքը: Այս մասին ավագանու նիստի ընթացքում արտահերթ ելույթ ունենալով՝ ընդգծեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը՝ բացահայտելով, թե ինչու է խզվել իր և ՔՊ-ի կապը:

Նա հայտարարեց, որ ինքը դուրս է եկել ՔՊ-ից, բայց դուրս չի եկել «Իմ քայլը» դաշինքից:

«Այս մարդիկ փորձում են սեփականաշնորհնել հեղափոխությունը, փորձում են  ՔՊ կուսակցությունը դարձնել հեղափոխության արժեքների միակ կրողն ու ժառանգորդը, ինչը անընդունելի է ինձ համար և հազարավոր քաղաքացիների համար, որոնք կուսակցական չեն և հեղափոխություն են իրականացրել ավելի լավ Հայաստանի երազանքով»,- նշեց քաղաքապետը:

«Ասում են` շեղվել եմ հեղափոխական արժեքներից, հիմա տեսնենք, թե ով է իրականում շեղվել հեղափոխական արժեքներից»,- նշեց Մարությանը՝ ներկայացնելով իր փաստարկները՝ իշխանական թիմի՝ հեղափոխական արժեքներից հեռանալու վերաբերյալ:

Քաղաքապետը նշեց, որ բազմիցս է հարցերը բարձրացրել ՔՊ-ում՝ թիմի ներսում, տարբեր մակարդակներում, և ոչ մի արձագանք չի ստացել՝ կարծես ամեն ինչ պետք է այդպես լիներ։

Մարությանը հայտարարեց՝ հեղափոխության ջատագովներն իրենք իրենց միլիոնավոր աշխատավարձեր էին դուրս գրում։ Տեղեկացրեց նաև, որ աշխատանքի ընթացքում բազմաթիվ զանգեր էր ստանում ամենաբարձր ռանգի պաշտոնյաներից, այսպես ասած՝ խնդրանք-պահանջներ.

«Նրանք ասում էին «Պարոն Մարության, քաղաքապետարանի էս ինչ աշխատակիցը վատ քոմենթ է գրել, վատ ստատուսին լայք է դրել, պետք է աշխատանքից հեռանան»։

Մարությանը նշեց, որ նմանատիպ տասնյակ զանգերին ի պատասխան ասել է. «ժողովուրդ ջան, հեղափոխությունը նաև դրա համար ենք արել, որ հին ժամանակների նման չլինի, երբ մարդկանց քաղաքական հայացքների համար հետապնդում էին, աշխատանքից հեռացնում էին։ Ասում էի՝ ցավներդ տանեմ, հեղափոխությունը ֆեյսբուքով չեն կառավարում, ամեն ինչ դրանով չի սկսվում ու չի վերջանում։ Ասում էի հարազատներ ջան, ինձ հանգիստ թողեք, ես դրա համար չեմ եկել այստեղ, ես՝ գործով եմ զբաղված»։

Մարությանը հայտնեց, որ նմանատիպ զանգերն ու առաջարկները մերժում էր, սակայն դրանք դեռ ծաղիկներ էին։ Քաղաքապետը հավելեց՝ հետո զանգեր է ստացել տարատեսակ պաշտոնյաներից, որոնք մերձավորների համար արտոնություններ էին խնդրում. «Էս ծաղիկի բուտկեն էստեղ դնենք, էս շինթույլտվությունը տանք, էսքան հարկ ավելացնենք, հողը ընդլայնենք, և այլն։ Բնականաբար բոլոր դեպքերում ստացել են պատասխանը՝ քանի դեռ այդ պաշտոնում ես եմ՝ ամեն ինչ արվելու է օրենքի ու օրինականության շրջանակներում»։

Հայկ Մարությանը նշեց, որ նմանատիպ զանգերն իր համար տհաճ ազդակ էր, որովհետև թիմին միանալու ժամանակ այդպիսի զանգեր չէր սպասում։ Հենց այդտեղից է առաջացել Մարությանի և ՔՊ-ի միջև աշխարհայացքների խզումը։

«Ինձ անվստահություն հայտնողներն ասում են՝ քաղաքապետը կորցրել է կապը ավագանու «Իմ քայլը» խմբակցության հետ, այո, կորցրել եմ, բայց կան պատճառներ»,- նշեց Հայկ Մարությանը և պատմեց դրվագ, երբ քաղաքապետը տրանպորտի գնման նախագիծ էր ներկայացրել, որով շուրջ 211 ավտոբուս պետք է ձեռք բերվեր:

Անհրաժեշտ է եղել, որ ավագանին համաձայնություն տա նախագծին և գումար հատկացվի ավտոբուսների գնման համար, սակայն ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը ներկա չի եղել նիստին։ Նախագիծը հնարավոր եղել ընդունել միայն ավագանու ընդդիմադիր և անկախ անդամների ներկայության շնորհիվ.

«Փաստացի, այս մարդիկ ուզում էին 1մլն-անոց քաղաքը թողնել առանց ավտոբուսների միայն մեկ բանի համար, որ ասեին՝ Հայկ Մարությանը չի կարողանում կատարել իր նախընտրական խոստումները, այսինքն՝ նեղ խմբակային շահը վեր են դասում մի ամբողջ համայնքի շահից, ու թող հեքիաթներ չպատմեն, որ կառավարությունն ուզում էր ավելի լավ ավտոբուսներ բերել։ Բերող էիք, բերեիք, մենք 850 ավտոբուսի կարիք ունեինք, այդ պահին 211-ի գնումն էինք անում, մնացածն էլ դուք բերեիք, 3 տարի ժամանակ ունեիք, բերեիք, մի բան բերեիք: Այսքանից հետո, ինձ ասեք, ի՞նչ հարաբերություններ պետք է ունենամ այս խմբակցության հետ»,-նշեց Հայկ Մարությանը:

Նա իրեն անվստահություն հայտնելու պրոցեսը համարեց անարգանք ժողովրդավարության և անարգանք երևանցու քվեի հանդեպ:

Մանրամասները՝ տեսանյութում: