Հայաստանում պետական կառույցները չհամընկնող տվյալներ են հրապարակում

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստանի Ազգային վիճակագրության ծառայության և պետական կառույցների ներկայացրած վիճակագրական տվյալները երբեմն չեն համընկնում, ինչը խոչընդոտ է հանրային կյանքի վերաբերյալ եզրակացություններ անելու և քաղաքականություն մշակելու համար:

2021 թվականի դեկտեմբերի 2-ի Կառավարության նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ կորոնավիրուսի պատճառով առաջացած մահերի պաշտոնապես հրապարակված՝ իրարից տարբերվող թվերին:

«Ես կարծում եմ, որ այս պահին չարամտություն չկա, բայց ճիշտ կլինի, որ դատախազությունն ուսումնասիրի և այս հարցի հստակ պատասխանն ունենանք»,- արդարադատության նախարարին դիմելով՝ նշեց Փաշինյանը։

Մեկ այլ պարագայում Հայաստանում ազատազրկված անձանց վերաբերյալ չհամընկնող թվեր են հրապարակել պետական երկու մարմինները՝ Ազգային վիճակագրական ծառայությունն (ԱՎԾ) ու Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունը (ՔԿԾ):

Այսպես․ ՔԿԾ-ի՝ Factor TV-ի հարցմանն ի պատասխան տրամադրած տվյալներով՝ 2020 թվականին Հայաստանի կալանավայրերում եղել է 1024 դատապարտյալ, իսկ ըստ ԱՎԾ հրապարակած տվյալների՝ 1954 դատապարտյալ: 2021-ի հունվարին, ըստ ՔԿԾ-ի, կալանավայրերում եղել է 1053 դատապարտյալ, 2021թ-ի նոյեմբերին՝ 923, մինչդեռ ԱՎԾ հրապարակման համաձայն՝ 1020 դատապարտյալ է եղել հունվար-հունիս ամիսներին:

Տվյալների անհամապատասխանությունը խոչընդոտներ է առաջացնում ոլորտի ուսումնասիրությամբ և վերլուծությամբ զբաղվող փորձագետների համար։ «Սոցիալական արդարություն» ՀԿ-ի ղեկավար Արշակ Գասպարյանը, որ նաև ՀՀ Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի անդամ է, Factor TV-ի հետ զրույցում նշում է, որ Հայաստանում չկա բաց տեղեկատվական բազա՝ հանցագործությունների ճշգրիտ վերլուծություն կատարելու համար։

«Հետազոտություն անելն անհնար է Հայաստանում, որովհետև բաց տվյալների բազա չունենք: Դատական համակարգն ուրիշ թիվ է տալիս հանցավորության, դատախազությունը՝ ուրիշ, ոստիկանությունը՝ ուրիշ, և այդպես էլ չես հասկանում՝ հանցավորությունն ի՞նչ վիճակում է, և սա կարևոր կոմպոնենտ է»,- նշում է փորձագետը:

Գասպարյանը պնդում է՝ հանցագործությունների վերաբերյալ տվյալները պետք է լինեն հանրային և թափանցիկ՝ ՄԱԿ-ի պահանջով․ «Մենք արդեն 30 տարի է՝ չենք պահում այս պահանջը, չի պահում նաև Դատախազությունը՝ տալիս է այնքան, ինչքան ինքն է ուզում, բայց եթե դու ուզում ես վերլուծություն անել, չես կարող իմանալ այս 400-ը [ըստ ԱՎԾ-ի՝ դատապարտյալների թիվն այսքանով է ավելացել 2021-ի 6 ամիսներին՝ 2020-ի 6 ամսիների համեմատ] նախկին տարվանից փոխանցվա՞ծ է, թե՞ ոչ: Հիմա, օրինակ, չգիտենք՝ 2020-21 թվականների՞ն է հանցագործությունների թիվն աճել, և այդ աճած թի՞վն է գնացել քրեական գործերի տեսքով դատարան, թե՞ 2018-19 թվականներին քննված գործերն են, որոնց վերաբերյալ դատարանները որոշում են կայացրել»։

«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ ներկայացուցիչ Հասմիկ Հարությունյանի դիտարկմամբ՝ անհնար է պատճառահետևանքային վերլուծություն անել և ռազմավարություն ներկայացնել, երբ չկան  համապարփակ տվյալներ։

«2021 թվականի թվային տվյալների համատեքստում ճիշտ եզրահանգման համար անհրաժեշտ է խորքային ուսումնասիրություն՝ մի քանի տարվա կտրվածքով դինամիկայի վերաբերյալ, ինչը թույլ կտա ընդհանուր հանցավորության պատկերն ու պատճառները հասկանալ»,- ասում է նա:

Առկա տվյալներով առաջնորդվելով՝ Հարությունյանը, օրինակ, առանձնացնում է դատապարտյալների տարիքային կազմն ու զբաղմունքը․ «2021 թվականին դատապարտվածների ընդհանուր թվաքանակի մեջ կեսից ավելին չաշխատող և չսովորող աշխատունակներն են՝ 651 մարդ՝ 1020-ից: Սա բավական հստակ պատկեր է այն մասին, թե ինչպես է զբաղվածության և կրթության բացն անդրադառնում հասարակության մեջ անձանց հակաիրավական վարքագծի վրա: Եվ սա պետք է հանցավորության նվազեցման քաղաքականության մշակման գործում պետության կողմից լուրջ ուշադրության արժանանա»։

Արև Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: