«Դուք գտնվում եք ձեր նոր հայրենիքում, քաղաքական դաշտը մի թողեք PKK-ականներին». Էրդողանի կոչը՝ Եվրոպայի թուրքերին

Լուրեր

29.09.2026 | 11:10
Պուտինը տարվա ընթացքում 4-րդ անգամ ավելացրել է բանակի թվաքանակը՝ հասցնելով 2,44 միլիոն մարդու
29.09.2026 | 11:00
Ինչ թեմաներ կքննարկվեն հոկտեմբերին Հայաստանում կայանալիք COP 17 գագաթնաժողովում
29.09.2026 | 10:46
Հայաստանը կընդունի ԱՊՀ մարզական խաղերը
29.09.2026 | 10:38
ՌԴ-ն հարվածել է Կիևում ուսումնական հաստատության շենքի և բնակելի տների․ կան տուժածներ
29.09.2026 | 10:30
«Նուբարյան Լաբ»-ն ու «World of Geniuses»-ը համագործակցության հուշագիր են ստորագրել
29.09.2026 | 10:27
Փրկարարները մասնատել են կոտրված ծառը և հեռացրել երթևեկելի հատվածից
29.09.2026 | 10:12
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 29-ի դրությամբ
29.09.2026 | 09:58
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
29.09.2026 | 09:50
Փրկարարներն ուղղել են բեռնատարը, վերականգնել երթևեկությունը
29.09.2026 | 09:33
«Գենդերային հավասարության, կենսաբազմազանության և COP17-ի վերաբերյալ ազգային երկխոսություն». ՈՒՂԻՂ
28.09.2026 | 23:18
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.09.2026 | 23:04
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականից կրած պարտության մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.09.2026 | 22:53
Լրագրողների ձերբակալությունները սրում են ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները․ Washington Examiner
28.09.2026 | 22:41
Մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
28.09.2026 | 22:28
Չեմ տեսել, որ եղել է, հետո հեռացվել է․ ՔՊ խմբակցության քարտուղարը՝ Ալբերտ Հովհաննիսյանի լուսանկարի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը իշխող «Արդարություն և զարգացում» (ԱԶԿ-AKP) կուսակցության ժողովի ժամանակ Եվրոպայում ապրող թուրքերին կոչ է արել ավելի ակտիվ գործունեություն ծավալել եվրոպական երկրների քաղաքական կյանքում, որը թույլ կտա ավելի մեծացնել թուրքական համայնքների ազդեցությունը. փոխանցում է ermenihaber-ը:

«Այստեղից դիմում եմ Եվրոպայում ապրող իմ քաղաքացիներին։ Այն երկրներում, որտեղ ապրում եք, օտար չեք, դուք առաջին կարգի իրավունքների տեր եք դառնալու։ Դուք գտնվում եք ձեր նոր հայրենիքում։ Այդտեղի քաղաքական դաշտը մի թողեք PKK-ականներին»,- նշել է Էրդողան՝ ընդծելով, որ իրենք պետք է օգտագործեն Եվրոպայում թուրքական գործոնը։

Թուրքիայի նախագահը շեշտել է, որ այն երկրներում, որտեղ թուրքերն ակտիվ կերպով ներգրավված են հասարակական և քաղաքական կյանքում, թուրքական համայնքի ազդեցիկությունն ուժեղացնելու ավելի մեծ հնարավորություններ կան: Որպես օրինակ՝ Էրդողանը նշել Գերմանիան, որտեղ բնակվում է մեծ թուրքական համայնք։

«Այդ ուժը պետք է ազդեցիկ լինի այնտեղի քաղաքական դաշտում։ Ազդեցիկ լինենք, որպեսզի մեր իրավունքներն ավելի լավ պաշտպանենք»,- հավելել է Թուրքիայի նախագահը։

Վերջինս նաև դատապարտել է մի քանի օր առաջ Գերմանիայի Շտուտգարտ քաղաքում մի խումբ մարդկանց կողմից կազմակերպված բողոքի ակցիան, որի ժամանակ քննադատության էր ենթարկվել Թուրքիայի զինուժի  ռազմական գործողություններն Աֆրինում: