Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Քաղաքականություն
20.12.2021 | 17:07Այսօր, դեկտեմբերի 20-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին․ տեղեկացնում է ՀՀ 1-ին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
«Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով»,- գրել է Մուսինյանը։