Ինչի՞ շուրջ օգնենք իշխանությանը, Ռուբինյանի տոմսի փո՞ղը տանք. Մանուկյանը՝ Թուրքիայի հետ շփման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
08.06.2026 | 20:35
Նիդերլանդներն աջակցում է Հայաստանին. Ռոբ Յետտեն
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը այսօր խորհրդարանում ճեպազրույցի ժամանակ անդրադարձան հարցին, թե ՀՅԴ-ն, որպես քաղաքական ուժ, պատրաստ է օգնել իշխանությանը՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցության ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանին, ով Հայաստան-Թուրքիա երկխոսության գործընթացում լինելու է Հայաստանի հատուկ ներկայացուցիչը:

«Շատ ընդհանրական է, թե ինչ հարաբերությունների կարգավորման մասին է խոսքը: Թուրքիայի նախագահ Էրդողանը երեք կետանոց նախապայման էր դրել ՀՀ առաջ, որոնք վերաբերում էին Արցախին և Ցեղասպանությանը: Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե դրական ազդակներ է ստացել Թուրքիայից, բայց չի պատասխանել հարցին, թե  ինչ ազդակների մասին է խոսքը: Թուրքիան ասում է՝ Ցեղասպանության ճանաչման հարցը պետք է օրակարգից դուրս գա: Դեկտեմբերի 9-ին ՀՀ ԱԳՆ-ն ավանդական հայտարարություն է տարածում Ցեղասպանությունների կանխարգելման միջազգային օրվա կապակցությամբ, որի մեջ մի բառ չկա Հայոց ցեղասպանության ճանաչման գործընացի մասին:

Ինչի՞ շուրջ օգնել. Ռուբեն Ռուբինյանի ճամպրո՞ւկը բռնել, Եվրոպա գնալու տոմսի փո՞ղը տալ, թե՞ ինչպես օգնել: Հայաստանը որևէ բան չի ասել կարգավորումից, խոսում է միայն մեկ մարդ՝ Չավուշօղլուն, Թուրքիան է օրակարգ թելադրում»,- նշեց Մանուկյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: