Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու է հանձնարարել ԱԺ միջանցքից հավաքել աթոռները

Լուրեր

19.05.2026 | 21:08
Քանի մարդ է մասնակցել Գյումրիում «Հայաստան» դաշինքի հանրահավաքին 19:12-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
19.05.2026 | 21:00
Ադրբեջանն ունի Նիկոլ Փաշինյանի պես «ոսկե ձկնիկ», որը կատարում է իր պահանջները․ շահագրգիռ են Փաշինյանի վերընտրվելով. Արամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:54
Լիտվայի ԱԳ նախարարը այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
19.05.2026 | 20:48
Ոչ մի ղեկավար Գյումրիի համար այնքան չի արել, ինչքան ես, դա փաստ է․ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 20:33
Դատապարտելի ենք նկատում հանուն քաղաքական սեփական նկրտումների՝ Եկեղեցու և եկեղեցականության թիրախավորման քայլերը. Գերագույն հոգևոր խորհրդի հայտարարությունը
19.05.2026 | 20:21
«Գործակալնե՛ր, ՀՀ-ն գալու է ձեր հետևից»․ Փաշինյանը՝ Սամվել Կարապետյանի և ФСБ-ի կապի մասին
19.05.2026 | 20:12
Ներդրվում է 4 միլիարդ դոլար․ Սևակ Միքայելյանը հայտնել է AI գործարանի ծրագրի երկրորդ փուլի հաստատման մասին
19.05.2026 | 19:58
23 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Էդմոն Մարուքյանը
19.05.2026 | 19:47
Գերմանիան Թուրքիայում Patriot համակարգեր կտեղակայի
19.05.2026 | 19:33
Արթուրի հեռախոսը անհասկանալի հանգամանքներում անհետացել է, էջերն էլ՝ ջնջվել. փաստաբանը՝ Օսիպյանի մասին
19.05.2026 | 19:17
Հրապարակվել է Հայաստանի և Լիտվայի միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագրի տեքստը
19.05.2026 | 19:14
Գործակալներին ուղարկել ՀՀ՝ կեղծ և գործակալական գործունեություն ծավալելու, գործընկերային չի. Փաշինյանի արձագանքը՝ Սամվել Կարապետյանի մասին բացահայտմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 18:56
Բելառուսը մտադիր է մասնակցել Արցախի տարածքներում նախագծերին
19.05.2026 | 18:45
«Հայաստան» դաշինքի հանրահավաքը Գյումրիում․ ՈւՂԻՂ
19.05.2026 | 18:42
Հայ հեծանվորդներն արծաթե մեդալ են նվաճել միջազգային մրցաշարում
Բոլորը

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանել է, թե ինչու է հանձնարարել ԱԺ միջանցքից հավաքել աթոռները։

Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․

«Երկու օր է՝ լուռ հետևում եմ, թե ինչպես են որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ զբաղված մի անիմաստ քննարկմամբ. թե բա՝ Ալեն Սիմոնյանը պատժել է լրագրողներին: Այժմ, երբ բոլորն արտահայտվեցին, իրավապաշտպաններն ասացին իրենց կարծիքը, մեկ-մեկ նաև «մասնագիտական» կարծիքը հայտնեցին, երբ մեկնաբանություններում բոլորն արտահայտվեցին և «Տեսեք, թե ինչ է արել Ալեն Սիմոնյանը» վերնագրով տեսանյութերը 100k + դիտում ստացան և, մեծ հաշվով, բավարարված են բոլորը, ահա, թե ինչ է իրականում տեղի ունեցել:

ԱԺ միջանցքներում որոշ մարդիկ իրենց թույլ են տալիս փռվել աթոռներին և անվայել պահվածք ցուցաբերել: Նկատելով այդ երևույթը՝ ես հրահանգել եմ հավաքել աթոռները, որից հետո իմ մոտ են եկել օպերատորները և մեկ լրագրող, ում թեև այդ պահին այնտեղ չէի նկատել, բայց նույնպես ընդունեցի, քանզի տեսա, որ իրեն թույլ է տվել 4 րոպեում երեք լուսանկար հրապարակել, բոլորին զոհ սարքել, ինձ՝ հրեշ, և ծաղրել: Ինչին ի պատասխան այլ լրագրողներ սկսել էին վիրավորել, այդ գրառման տակ, ծաղրել և այլ օգտատերերի հետ վիճել: Լրագրողը ստիպված հեռացրեց իր գործընկեր լրագրողների վիրավորանքները և շտկեց իր գրառումը:

Զրույցի ժամանակ ասել եմ, որ չի կարելի նման գործողություններով զբաղվել, երբ մարդիկ են անցնում՝ չի կարելի փռվել և մարդկանց արհամարհել, անկախ նրանից, թե ով է անցնում՝ ՔՊ-ից, ՀՀԿ-ից կամ Հայաստան դաշինքից, և ինչ վերաբերմունք ունեք: Լինի պատգամավոր, թե նախարար, դա անընդունելի է: Ես և օպերատոր տղաներն իրար հասկացանք, տղաներից մեկը, ի պատիվ իրեն, նույնիսկ ներողություն խնդրեց: Երեկոյան աթոռները ավելի մեծ քանակով վերադարձվեցին միջանցք:
Այո, նման պահվածքը չի մնալու անարձագանք:

Թե ով ում մոտ ոտքի կկանգնի, գլխարկ կհանի ու ինչի դիմաց՝ ես լավ գիտեմ և վաղուց անցել եմ այդ փուլը, բայց
հարգանքը պետական ինստիտուտների, մարդու և երկրի նկատմամբ այլընտրանք չի ունենալու, լինի դա ԱԺ շենքում, փողոցում, թե այլ վայրում»:

Հիշեցնենք, որ Factor TV-ն ավելի վաղ հայտնել էր, որ ԱԺ նախագահի հրահանգով միջանցքից աթոռները հեռացվել էին այն բանից հետո, երբ Ալեն Սիմոնյանն այդ հատվածով անցնելիս տեսել էր լրատվամիջոցների օպերատորներին՝ այդ աթոռներին նստած։ Այնուհետ, օպերատորների նախաձեռնությամբ, նրանք և մի լրագրող հանդիպել էին Սիմոնյանի հետ։ ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը Factor TV-ին ասել էր, որ աթոռները հեռացնելու պատճառն օպերատորների ոչ պատշաճ նստելու ձևն է եղել։ Իսկ օպերատորները պնդում էին՝ իրենք պատշաճ ձևով են նստած եղել։

Ազգային ժողովի միջանցքներից մեկից հեռացված մի քանի աթոռները կրկին վերադարձվել էին նախկին տեղը։