Թուրքիայում տնտեսական ճգնաժամի և գնաճի ֆոնին՝ դպրոցներում սկսել են հացը կտրատած վաճառել

Լուրեր

18.12.2025 | 01:35
Տհաճ միջադեպ՝ Արման Ծառուկյանի մենամարտի ժամանակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.12.2025 | 01:18
ACBJJ 20․ Արման Ծառուկյանի մրցակիցը հանձնվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:55
ՊՍԺ-ն՝ Միջմայրցամաքային գավաթի հաղթող․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 23:30
ՌԴ-ն երկրորդ անգամ է հայտարարել Կուպյանսկի նկատմամբ վերահսկողության մասին
17.12.2025 | 23:17
ԵՄ-ն կոչ է անում Թբիլիսիին ազատ արձակել անօրինական ձերբակալվածներին
17.12.2025 | 23:03
Պուտինը հայտարարել է «պատմական հողերը» ռազմական ճանապարհով գրավելու իր մտադրության մասին
17.12.2025 | 22:56
ՀՀ ՊՆ-ն և Մեծ Բրիտանիայի դեսպանությունը Երևանում անցկացրել են «Ռիսկ, բարեփոխում և դիմակայունություն» համաժողովը
17.12.2025 | 22:50
Ամանորյա գնումները՝ մեկ վայրում հատուկ զեղչերով․ բացվել է Big Christmas Market with Coca-Cola-ն. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.12.2025 | 22:43
Ռուսաստանի դեսպանին կանչել են Տաջիկստանի ԱԳՆ
17.12.2025 | 22:29
Երևանում և 9 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
17.12.2025 | 22:17
Ադրբեջանի Մեջլիսի ղեկավարը ՀՀ-ԵՄ փաստաթղթից է դժգոհել ԵՄ դեսպանին
17.12.2025 | 22:03
Երևանում Opel մակնիշի ավտոմեքենա է այրվել
17.12.2025 | 21:49
Լավրովն ու Արաղչին քննարկել են Հյուսիս-Հարավի համար ռազմավարական Ռեշտ-Աստարա երկաթուղու շինարարությունը
17.12.2025 | 21:35
Բարի գալուստ ID տաղավար․ Big Christmas Market
17.12.2025 | 21:22
Արագածոտնի թեմը վաղվա պատարագը տեղափոխում է Մայր Աթոռ. այն կկայանա նույն ժամին, ինչ 10 եպիսկոպոսների հայտարարած հավաքն է
Բոլորը

Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ նահանգում գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցությունից քաղաքային խորհրդի անդամ Ուղուր Քալքանը հայտնել է, որ քաղաքի դպրոցներում մեկում սիմիթը (հացի տեսակ) վաճառում են կտրատած, գրում է «Ահվալ» գործակալությունը։

Դպրոցի ճաշարանում սկսել են կտրատած հաց վաճառել, քանի որ վերջին ամիսներին թե՛ ալյուրը, թե՛ քունջութը թանկացել են։

«Ցավոք, նրանք կիսել են սիմիթները։ Հավանական է, որ հացաբուլկեղենի խանութները սկսեն հացերի կեսը վաճառել երկրի շատ հատվածներում»,- թվիթերյան իր էջում գրել է Քալքանը։

Նշվում է, որ փողոցային սնունդը հաճախ օգտագործվում է որպես մարդկանց գնողունակության ցուցանիշ, սակայն լիրայի արժեզրկման պատճառով այն զգալի նվազել է։

Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել, որի հերթական ռեկորդը գրանցվեց նախօրեին, երբ այն անցավ մեկ դոլարի դիմաց15 լիրայի շեմը։ Այսօր էլ այն արդեն գերազանցել է 16 լիրայի ցուցանիշը՝ մոտենալով 17-ին։

Նոյեմբերին էլ տարեկան գնաճը ըստ պաշտոնական տվյալների՝ հասավ 20․7 տոկոսի, պարենային ապրանքների գնաճը՝ 27․1 տոկոսի։ Գնաճի հետևանքով՝ մարդիկ երկրի տարբեր քաղաքներում տեղական իշխանությունների կողմից իրականացվող ծրագրի շրջանակում էժան հացի կրպակների մոտ ժամերով հերթ են կանգնում, հերթերի լուսանկարներն ու տեսանյութերն էլ պարբերաբար հայտնվում են համացանցում։

Հացի գինը շարունակում է թանկանալ, և էժան հացի կրպակները մարդկանց համար դառնում են շատ դեպքերում դրա ձեռքբերման միակ տարբերակը։ Օրինակ՝ Ստամբուլում, որտեղ հացաբուլկեղենի խանութները հացը վաճառում են 3․5-4 լիրայով, էժան կրպակներում, որոնք կոչվում են Halk Ekmek, 1․25 լիրայով։

Էմմա Չոբանյան