Թուրքիայի խորհրդարանում կին պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել․ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Թուրքիայի խորհրդարանում դարձյալ ծեծկռտուք է տեղի ունեցել, այս անգամ՝ կին պատգամավորների միջև։ Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ բյուջեի քննարկումների ժամանակ ելույթ է ունեցել իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության Տրապիզոնի պատգամավոր Բահար Այվազօղլուն՝ իր խոսքում թիրախավորելով գլխավոր ընդդիմադիր Ժողովրդահանրապետական կուսակցության (CHP) ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուին և կուսակցության պատգամավորներին։

Այվազօղլուի խոսքերից հետո CHP-ի խմբակցության փոխնախագահ Օզգյուր Օզելը դահլիճում գտնվող կուսակցության բոլոր պատգամավորների համար 2-ական րոպե խոսք է պահանջել։

Մեջլիսի փոխնախագահ Հայդար Աքարը դրական է արձագանքել պահանջին, որից հետո լարվածություն է առաջացել իշխող և ընդդիմադիր խմբակցություններից կին պատգամավորների միջև։ Պատգամավոր Այվազօղլուն և Իզմիրից պատգամավոր Ջեյդա Բոլունմեզ Չանքըրը վիճել են ընդդիմադիր կուսակցության պատգամավորներ Բուրջու Քյոքսալի և Գյուլիզար Բիչեր Քարաջայի հետ։ Նրանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, որին միջամտել են տղամարդ պատգավորներն՝ փորձելով բաժանել նրանց։

Հավելենք, որ օրերս էլ ծեծկռտուք էր տեղի ունեցել իշխող ու ընդդիմադիր կուսակցությունների տղամարդ պատգամավորների միջև, որը հրահրել էր ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։

Էմմա Չոբանյան