Ալիևը ՌԴ փոխվարչապետի հետ քննարկել է երկկողմ օրակարգի և Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցեր

Լուրեր

14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր Բաքվում ընդունել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկին, գրում են տեղական լրատվամիջոցները։

Նշվում է, որ քննարկվել են երկկողմ տնտեսական համագործակցության ընդլայնման, Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը։

«Հանդիպմանը տեղի է ունեցել կարծիքների փոխանակում ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացման հեռանկարների շուրջ, նշվել է, որ Ադրբեջանի և Ռուսաստանի միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում։ Հատկապես նշվել է առևտրաշրջանառության աճը։ Միաժամանակ, ընդգծվել է լավ ներուժի առկայությունը տնտեսական համագործակցության ավելի մեծ ընդլայնման համար»,- ասվում է Ադրբեջանի նախագահականի տարածած հաղորդագրության մեջ։

Զրուցակիցները նշել են, որ Օվերչուկի այս այցը թույլ է տալիս քննարկել 2021 թվականի տնտեսական համագործակցության արդյունքները։

«Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ հանձնաժողովի գործունեության թեմային, տարածաշրջանում հաղորդակցությունների բացմանը ու այլ հարցերի»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Հավելենք, որ Օվերչուկը նախօրեին Բաքվում մասնակցել է «Ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա վիճակը և հեռանկարները ինտեգրված գործընթացների համատեքստում» համաժողովին։

Էմմա Չոբանյան