Նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Ղազախստանի նախագահին` երկրի անկախության 30-ամյակի առթիվ
Քաղաքականություն
16.12.2021 | 14:00Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին` երկրի անկախության 30-ամյակի առթիվ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Նախագահ Սարգսյանի շնորհավորական ուղերձում մասնավորապես ասվում է.
«Անկախության տարիների ընթացքում Ղազախստանը զգալի առաջընթաց է գրանցել քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում՝ ապահովելով քաղաքացիների բարեկեցության աճը։
Երևանի և Նուր-Սուլթանի միջև համագործակցությունը հետագա ընդլայնման մեծ ներուժ ունի։ Հայաստանը բարձր է գնահատում Ձեր նշանակալի ներդրումը մեր երկրների միջև համագործակցության զարգացման գործում։
Համոզված եմ, որ հայ-ղազախական միջպետական հարաբերությունները կշարունակեն զարգանալ մեր երկրների ժողովուրդների փոխադարձ աջակցության և բարեկամության երկարամյա ավանդույթներին համահունչ»: