Ալիևը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աջակցել խաղաղության պայմանագրի նախապատրաստմանը

Լուրեր

13.09.2026 | 21:40
Ցեմենտի շուկայում պակասուրդը պայմանավորված է հարևան երկրներից եկող մատակարարումների խաթարումներով․ Գևորգ Պապոյան
13.09.2026 | 20:00
Ո՞վ կարող է տուն առնել Երևանում․ անշարժ գույքի շուկայի «անհասանելի» ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
13.09.2026 | 19:34
Շուրջ 4 խմ փայտանյութ, բենզասղոց ու կացին․ Բերդի անտառներում ապօրինի ծառահատման դեպք է կանխվել
13.09.2026 | 18:54
Շոտլանդիան, Ուելսը և Հյուսիսային Իռլանդիան Մեծ Բրիտանիայի կազմից դուրս գալու հանրաքվե կպահանջեն․ The Telegraph
13.09.2026 | 18:14
Բյուրականի աստղադիտարանում աշխատանքը կսկսի «Մեր անկայուն տիեզերքը» միջազգային սիմպոզիումը
13.09.2026 | 16:49
Փաշինյանը շնորհավորել է Հայաստանի հրեական համայնքին՝ Ռոշ Հաշանայի առիթով
13.09.2026 | 16:04
Վթարային ջրանջատում Երևանում
13.09.2026 | 15:33
Tour of Armenia միջազգային հեծանվավազքի եզրափակիչ մրցանակաբաշխությունը. ՈՒՂԻՂ
13.09.2026 | 15:08
Tour of Armenia-ի եզրափակիչ՝ չորրորդ մրցափուլը Երևանում
13.09.2026 | 14:32
Մոլդովական փողոցում խոտածածկույթի հրդեհ է բռնկվել, առկա էր տարածման վտանգ
13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
Բոլորը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ներկայում բարենպաստ  միջավայր է ստեղծվել Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունների կարգավորման համար։ Նա այս մասին հայտարարել է Բրյուսելում Արևելյան գործընկերության երկրների գագաթնաժողովում ունեցած ելույթում, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ալիևն ասել է, որ նախկինում Հայաստանի իշխանությունները «սովորաբար միջազգային միջոցառումների ժամանակ Ադրբեջանի հասցեին մեղադրանքներ են հնչեցրել, որն այս անգամ տեղի չի ունեցել»։

«Դրական գնահատելով տվյալ փաստը՝ Ալիևը նշել է, որ դա վկայում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման համար բարենպաստ պայմանների առկայության մասին»,- ասվում է ադրբեջանական կողմի տարածած հաղորդագրության մեջ։

Ալիևը նաև նշել է ԵՄ-ի դերը Հայաստանի ու Ադրբեջանի միջև կառուցողական միջավայրի ստեղծման գործում։ Նա հավելել է, որ նախօրեին ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումը տևել է շուրջ  5 ժամ ու անցել է կառուցողական մթնոլորտում։

«Բացի այդ, Միշելի նախաձեռնած այս հանդիպումը հագեցած էր գործնական բովանդակությամբ, քննարկվեց Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման, սահմանների դելիմիտացիայի ու դեմարկացիայի, տրանսպորտային ենթակառուցվածքների, հատկապես՝ երկաթուղու հարցերը։ Հանդիպումը պրագմատիկ էր և արդյունավետ»,- ասվում է հայտարարության մեջ։

Ալիևը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբին իր պահանջներն է ներկայացրել՝ նշելով, որ Բաքուն գործողությունների է սպասում՝ տարածաշրջանում նոր աշխարհաքաղաքական իրողությունները հաշվի առնելով։

«Ադրբեջանական կողմը կարծում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը կարող է աջակցություն ցուցաբերել այնպիսի հարցերում, ինչպիսիք են Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը, սահմանների սահմանազատումը, քաղաքացիների միջև շփումների ստեղծումը, վստահության ամրապնդման միջոցները և այլն»,- ասվում է հայտարարության մեջ։

Սդրբեջանի նախագահը նաև խոսել է ականազերծման խնդիրներից՝ նշելով, որ Արցախի գրավյալ տարածքներում ականի վրա պայթելու հետևանքով մահացել և վիրավորում է ստացել շուրջ 200 մարդ։ Այս հարցի առնչությամբ նա ԵՄ-ից տեխնիակական ու ֆինանսական աջակցություն է խնդրել։

Էմմա Չոբանյան