Կողմերը կարող են հուշագրի պես մի բան ստորագրել և անցնել գործի․ դա շատ լավ կլինի բոլորի համար․ Գելա Վասաձեն՝ երկաթուղիների բացման` Փաշինյան-Ալիև պայմանավորվածության մասին

Լուրեր

05.08.2026 | 21:11
Ինչ ձեթի մեջ է տապակվում հանրային սնունդը․ քաղցկեղածին թափոնը՝ առանց պետական վերահսկողության
05.08.2026 | 20:49
Ադրբեջանն արգելել է 16 տարեկանից փոքր երեխաներին գրանցվել սոցցանցերում
05.08.2026 | 20:37
Քննարկվել է ՀՀ Կառավարության 2026–2031 թվականների ծրագրի նախագիծը
05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
Բոլորը

ԵՄ-ն որոշել է ոչ թե մեծացնել իր դերը, այլ մասնակից դառնալ գործընթացում։ Factor.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց վրաց քաղաքագետ, «Новости Кавказа» յութուբյան ալիքի հեղինակ Գելա Վասաձեն։

«Իմ կարծիքով՝ Բրյուսելի դիրքորոշումը ոչ մի կերպ չի փոխվել։ Նրանք, ինչպես միշտ, կողմ են հակամարտության կարգավորմանը, բայց չգիտեն, թե ինչպես պետք է դա լինի, ուստի կոչ են անում համաձայնության գալ»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ երեկ Բրյուսելում Եվրոպական խորհդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ կազմակերպված Փաշինյան-Ալիև հանդիպմանն անդրադառնալով տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանն ուղղված աշխատանքներին՝ կողմերը վերահաստատել են երկաթուղու վերագործարկման պայմանավորվածությունը․ երկաթուղին կգործի սահմանային և մաքսային միջազգայնորեն ընդունված կանոնների համաձայն՝ փոխադարձության սկզբունքով, երկրների ինքնիշխանության ու իրավազորության ներքո։ Հայաստանը երկաթուղով հասանելիություն կստանա դեպի Իրան և Ռուսաստան։

Հանդիպմանը կարևորվել է տարածաշրջանում լարվածության նվազեցման ուղղությամբ կոնկրետ քայլերի ձեռնարկումը, անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիայի և դելիմիտացիայի իրականացմանը, ինչպես նաև փոխվստահության հաստատմանը միտված հնարավոր քայլերին, Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել փորձագիտական և տեխնիկական աջակցություն տրամադրել։

«Ինչո՞վ կարող է հիմա օգնել Եվրամիությունը․ այն սահմանի դասավորության համար գումար կտրամադրի։ Բայց հիմա սահման չկա, կա առաջնագիծ, իսկ առաջնագծի հարցերով նրանց դիմել հաստատ պետք չէ»,- ասաց Վասաձեն։

Դիտարկմանը՝ արդյո՞ք այն, որ ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունում չի նշվել «միջանցքների» մասին, արդեն նշանակում է, որ այս հարցի վերաբերյալ Արևմուտքը պաշտպանում է Հայաստանի դիրքորոշումը, Գելա Վասաձեն պատասխանեց․ «Շառլ Միշելը խոսեց հաղորդակցությունների մասին, բացի այդ՝ եղավ նաև Ալիևի հայտարարությունը միջանցքների վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի հետ ասուլիսում։ Այնպես որ՝ Միշելը չի ​​պաշտպանում ոչ մեկի դիրքորոշումը, նա ունի իր դիրքորոշումը. նա պատրաստ է մասնակից լինել գործընթացում, բայց և հիանալի հասկանում է, որ Բրյուսելը Մոսկվա չէ»։

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ կլինի բրյուսելյան հանդիպումից հետո, արդյո՞ք ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն, Գելա Վասաձեն նշեց․ «Հնարավորություն կա կյանքի կոչել Ադրբեջան-Թուրքիա և Հայաստան-Իրան երկաթուղիների բացման պայմանագրի վերաբերյալ պայմանավորվածությունները։ Հասկանալի է, որ դա շատ հեռու է գործնական իրականացումից, բայց, ընդհանուր առմամբ, կողմերի միջև առանձնապես հակասություններ չկան, ուստի կողմերը կարող են հուշագրի կամ արձանագրության պես մի բան ստորագրել և անցնել գործի։ Դա շատ լավ կլինի բոլորի համար»։

Հռիփսիմե Հովհաննիսյան