Չորս երեխաների հայրը մեղադրվում է կնոջ առևանգման մեջ․ գործը կքննվի դռնփակ

Լուրեր

05.08.2026 | 20:23
Կառավարությունը Նիկոլայ Ծատուրյանի մահարձանի և գերեզմանի բարեկարգման համար կհատկացնի ավելի քան 2 մլն դրամ
05.08.2026 | 20:10
Բուլղարիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Արարատ Միրզոյանին
05.08.2026 | 19:55
Ալեն Սիմոնյանը շնորհավորել է ԱԺ իններորդ գումարման պատգամավորներին ընտրվելու առթիվ
05.08.2026 | 19:43
Ջրափրկարարները 5-ամյա երեխային անվտանգ դուրս են բերել ափ
05.08.2026 | 19:29
ԵԽԽՎ նախագահը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ
05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
Բոլորը

Այսօր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Ապարանի նստավայրում տեղի ունեցավ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ մարդուն առևանգելու գործով դատական նիստը, որը կարճ ժամանակ անց դարձավ դռնփակ, քանի որ տուժողի անձնական կյանքին վերաբերող հարցեր են քննվելու դատական նիստում։

Ըստ մեղադրանքի՝ 2020 թվականի դեկտեմբերին 43-ամյա Կ․Պ․-ն, նախնական համաձայնության գալով Մ․Ա․-ի հետ, գնացել է Աշտարակ քաղաք, որտեղ էլ բռնություն գործադրելու միջոցով իր կամքին հակառակ Ա․Ա․-ին նստեցրել է ավտոմեքենա և տեղափոխել Դարալիկ գյուղ։

Կ․Պ․-ն ամուսնացած է, ունի 4 անչափահաս երեխա, սակայն, համաձայն մեղադրանքի, որոշ ժամանակ փաստական ամուսնական հարաբերությունների մեջ է եղել Ա․Ա․-ի հետ և այդ հարաբերություններին վերադառնալու մտադրությամբ էլ առևանգել է նրան։ Ա․Ա․-ն դիմել է ոստիկանություն, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, որը նախատեսում է ազատազրկում՝ 4-8 տարի տևողությամբ։

Այսօրվա դատական նիստին ներկայացել էին նաև ամբաստանյալի կինը, քույրը և այլ հարազատներ, որոնց մի մասը որպես վկա էին հրավիրվել դատական նիստին։ Վերջիններն աչքի էին ընկնում ագրեսիվ վարքագծով և տուժողի հասցեին պարբերաբար հնչեցվող վիրավորական արտահայտություններով։ Ամբաստանյալի կինը ներկայացել էր լուսանկարների պատճեներով, որպեսզի բոլորին, հատկապես՝ դատավորին ցույց տա, որ տուժողը ինտիմ հարաբերությունների մեջ է եղել իր ամուսնու հետ։

Սակայն նրան դա անել չհաջողվեց, քանի որ տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեջլումյանը միջնորդեց դատական նիստն անցկացնել դռնփակ՝ Ա․Ա․-ի անձնական կյանքի վերաբերյալ տեղեկությունը չհանրայնացնելու հիմնավորմամբ։ Դատավոր Էդգար Կարապետյանը բավարարեց միջնորդությունը, և դատավարության կողմերից բացի՝ բոլորը լքեցին նիստերի դահլիճը։ Կարճ ժամանակ անց, սակայն, դատական նիստը հետաձգվեց։

Հաջորդ նիստը նշանակվեց 2022 թվականի հունվարի 14-ին, դատարանի Աշտարակի նստավայրում։

Factor.am-ի տեղեկություններով՝ նիստի հետաձգման միջնորդություն է ներկայացրել ամբաստանյալի պաշտպանը՝ պաշտպանական ռազմավարություն քննարկելու հիմնավորմամբ։

Նշենք, որ նախորդ դատական նիստը հետաձգվել էր ամբաստանյալի չներկայանալու պատճառով։ Այս դատական գործի հետագա լուսաբանումն անհնարին կլինի՝ գործի դռնփակ քննվելու պատճառով։

Արման Ղարիբյան