ՌԴ ԱԳՆ-ն՝ ԵՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու առաջարկի մասին

Լուրեր

20.05.2026 | 17:28
ՀԽՍՀ վաստակավոր ճարտարապետ Սաշուր Քալաշյանը նշում է ծննդյան 90-ամյակը
20.05.2026 | 17:19
Գագիկ Ծառուկյանը Կապանում է․ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 17:07
Անչելոտին նշել է ԱԱ-2026-ի ֆավորիտներին
20.05.2026 | 16:56
Դիմել եմ ՌԴ դեսպանատուն պարզաբանում ստանալու համար. Նարեկ Կարապետյանը` ՌԴ քաղաքացի լինելը հերքում է․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:48
ԲՀԿ անդամների հրատապ ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
20.05.2026 | 16:45
ԱՄՆ-ը և Իսրայելը պատրաստվում էին Իրանում իշխանության բերել նախկին նախագահ Մահմուդ Ահմադինեժադին. NYT
20.05.2026 | 16:40
Քաղհասարկությունը Արթուր Օսիպյանի հետապնդումը անհիմն ու քաղաքականապես մոտիվացված է համարում
20.05.2026 | 16:30
ՀՀ-ում բանտարկությունների զգալի աճ է գրանցվել. Եվրոպայի խորհրդի զեկույցը
20.05.2026 | 16:28
«Հայաստան» դաշինքի քարոզարշավը Քասախում․ ՈւՂԻՂ
20.05.2026 | 16:25
Ամառը սկսվում է սառը սուրճից․ իսկ եթե այն նաև բոնուսնե՞ր է բերում․ Idram&IDBank
20.05.2026 | 16:21
«Հեռախոսով էդքան փողի անունը կտաք, որ ի՞նչ»․ ՀԿԿ-ն ԱԹՍ-ով գաղտնալսում է իրականացրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.05.2026 | 16:17
Գվարդիոլան մեկնաբանել է «Մանչեսթեր Սիթիից» հեռանալու մասին լուրերը
20.05.2026 | 16:09
Արտագաղթի մասին խոսակցություններն առարկայազուրկ են. Արփինե Սարգսյան
20.05.2026 | 16:01
Պոդոլյակը հայտնել է՝ երբ կարող են Ուկրաինայում նախագահական ընտրություններ անցկացվել
20.05.2026 | 15:55
«Բոլորին դեմ եմ»-ը թան ու մածուն է բաժանել ընդդեմ «ատելության թույնի»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջան-ԵՏՄ երկխոսության զարգացումը ցանկացած ձևաչափով կնպաստի փոխադարձ առևտրի ակտիվացմանը և տարածաշրջանում տրանսպորտային զարկերակների ապաշրջափակմանը։ Այս մասինամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Ղազախստանի նախկին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի հայտարարությունը։

Ավելի վաղ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի պատվավոր նախագահ Նուրսուլթան Նազարբաևը պաշտոնապես հայտարարել էր ԵՏՄ-ում Ադրբեջանին դիտորդի կարգավիճակ տրամադրելու առաջարկի մասին։

«Ինչպես գիտեք՝ կարևոր և անհրաժեշտ է հաշվի առնել, որ փոխգործակցության մակարդակի բարձրացման որոշումը կայացվում է Միության անդամ բոլոր երկրների և շահագրգիռ կողմի համաձայնությամբ՝ հետևելով նման քայլի հնարավոր տնտեսական հետևանքների համալիր փորձագիտական ուսումնասիրության վրա»,- ասել է Զախարովան։

Նրա խոսքով՝ նախաձեռնությունն արժանի է ուշադրության։ Զախարովան նշել է, որ ԵՏՄ-ն բաց է այն երկրների համար, որոնք կիսում են դրա նպատակները, սկզբունքները և շահագրգռված են ավելի սերտ ինտեգրմամբ և փոխգործակցությամբ։ Առաջին հերթին դրանք ԱՊՀ երկրներն են, որոնք համագործակցության ոլորտում ամենասերտ կապերն են պահպանում Միության անդամ երկրների հետ։

Վերջինս նաև նշել է, որ ԵՏՄ-ն ակտիվորեն արդիականացնում է իր տրանսպորտային ենթակառուցվածքները. Միությունն ունի տեխնիկական կանոնակարգման ժամանակակից համակարգ, որը ստեղծվել է՝ հաշվի առնելով միջազգային փորձը։ Չնայած համաճարակի հետ կապված բարդ ժամանակաշրջանին՝ Միության մակրոտնտեսական ցուցանիշների մեծ մասը բնութագրվում է դրական դինամիկայով։

Տաթև Ֆռանգյան