Հնդկաստանից, Իրանից, Տաջիկստանից գալիս են ՀՀ՝ աշխատելու․ Միգրացիոն ծառայության պետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
15.12.2021 | 17:35Վերջին շրջանում դեպի Հայաստան աշխատանքային միգրանտների ներհոսք է նկատվում: «Միգրացիոն հոսքեր, խնդիրներ, կառավարում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին նշեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայության պետ Արմեն Ղազարյանը:
Նրա տվյալներով՝ ՀՀ-ում ամենաշատը աշխատող քաղաքացիները ՌԴ-ից են. «Աշխատանքային միգրանտներ ունենք նաև Հնդկաստանից, Իրանից, Տաջիկստանից և մի շարք այլ երկրներից, որոնք հիմնականում ներգրավված են շինարարության, սպասարկման եւ ժամանցի ոլորտներում»,- նշեց Ղազարյանը՝ հավելելով, որ ԵԱՏՄ քաղաքացիները ազատված են աշխատանքի թույլտվության ընթացակարգերից:
Մանրամասները՝ տեսանյութում: