Բացե՛ք ԿԳԲ-ի արխիվները, թաղե՛նք էդ մեռելը․ այդ ցնցումը պիտի լինի, որ իմանանք՝ ՌԴ-ն մեր դաշնակիցը չէ․ Միքայել Հայրապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

14.12.2024 | 19:57
Ինչ իրավիճակ է ճանապարհներին 19։35-ի դրությամբ
14.12.2024 | 19:00
Մեքենաների մեջից լսվող երաժշտությունը նախ պետք է կարգավորվի օրենքով, մինչև որ դառնա մտածելակերպ. Սասուն Սահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.12.2024 | 18:52
Կամային հաղթանակ Դանիայի նկատմամբ. ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի հաջող մեկնարկը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում
14.12.2024 | 18:16
ՆԳ նախարարը Ոստիկանության անձնակազմի հետ օպերատիվ խորհրդակցություն է անցկացրել
14.12.2024 | 17:43
Հաստատվել է ՖԻՖԱ Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի խաղացանկը
14.12.2024 | 17:18
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.12.2024 | 16:44
Անդրանիկ Հովհաննիսյանն իր հավատարմագրերն է հանձնել Վիեննայում ՄԱԿ-ի գրասենյակի գլխավոր տնօրենին
14.12.2024 | 16:15
Վրաստանի նախագահ է ընտրվել ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Միխայիլ Կավելաշվիլին
14.12.2024 | 15:55
Օդի ջերմաստիճանը կնվազի
14.12.2024 | 15:31
Ավազակային հարձակում, սպանություն և սպանության փորձ կատարած ոստիկանության գնդապետը ցմահ ազատազրկվեց. Գլխավոր դատախազություն
14.12.2024 | 15:01
Բետիսն առաջընթաց է Թիկնիզյանի համար․ Գուրենկո
14.12.2024 | 14:42
Թողարկվելու է մաեստրո Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտության ալբոմը
14.12.2024 | 14:18
Ռուսաստանում արգելափակվել է Viber-ը
14.12.2024 | 13:57
Պետության կողմից փոխհատուցվող արտամարմնային բեղմնավորման ծրագրին այս տարի ավելի քան 6300 շահառու է դիմել
14.12.2024 | 13:33
Առողջության համապարփակ ապահովագրությունը ներդրվելու է․ Անահիտ Ավանեսյան
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Հայաստանի պահպանողական կուսակցության ղեկավար Միքայել Հայրապետյանի հետ

Բրյուսելում ԵՄ Խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սա Սոչիից հետո հերթական հանդիպումն էր, որի արդյունքների մասին հայտարարվեց ԵՄ-ն փորձագիտական և տեխնիկական աջակցություն կցուցաբերի կողմերին սահմանագծման հարցում, ինչպես նաև պայմանավորվել են երկաթուղային ենթակառուցվածքները գործարկել, ճանապարհների հարցով Ալիևը դեռևս պայմաններ է առաջարկում: Պարո՛ն Հայրապետյան, ինչո՞վ է կարևոր եվրոպական միջնորդությունը հայ-ադրբեջանական հարցերի կարգավորման մեջ՝ հաշվի առնելով ՌԴ նախագահի հայտարարությունն այն մասին, որ սահմանազատման հարցում ուրիշ ոչ ոք պետք չէ, Ռուսաստանը կանի ամեն ինչ, և որ քարտեզներն իրենց մոտ են: Հիմա, կարծեք թե, Ադրբեջանին ու Հայաստանին ուրիշ մե՞կն է պետք եկել:

-Ուրիշ մեկը՝ այսինքն՝ Արևմուտքն ինքն է ցանկանում, որ տարածաշրջանից դուրս չմղվի, ինչը ռուսական կայսրության մնացորդի և օսմանյան կայսրության մնացորդի գերնպատակն է… Կայսրությունները որոշակի հանգամանքների դեպքում է, որ իրենց միջև բուֆերներ են հանդուրժում, ընդհանրապես, փորձում են անմիջական սահմանակցություն ունենալ: Նույնը մենք տեսանք, որ ռուսներն արեցին՝ Խորհրդային միությունն արեց ֆաշիստական Գերմանիայի հետ, երբ կիսեցին Լեհաստանը, Մերձբալթիկան: Հիմա էլ ամեն ինչ անում են, որ նոր միջամուղ լինողներ չլինեն, սա դուրսմղումն է մասամբ Չինաստանի, չնայած Չինաստանը հզոր հայտ չի ներկայացրել, և առաջին հերթին Արևմուտքի՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի, ԵՄ-ի, բոլոր արևմտյան կառույցների դուրսմղումն է տարածաշրջանից: Բայց արդյո՞ք Ռուսաստանի և Թուրքիայի ուժերը բավարար են, որ ամենակարևոր խնդիրը կարողանան լուծել. նրանց նպատակը ձևական պետություններ սարքելն է: Մենք այսօր շատ ավելի ինքնուրույն պետություն ենք՝ թեկուզև Ռուսաստանի ողորմածությանը հանձնված՝ մեր ապաշնորհության պատճառով, քան Ադրբեջանը: Ադրբեջանն ընդամենը էներգակիրների շնորհիվ է իրենից որոշակի արժեք ներկայացնում:

Այսինքն՝ բնական չէ՞ Ադրբեջանի անկախությունը:

-Այո՝ և՛ արհեստականությունը կա, և՛ քանի որ Ադրբեջանի ստեղծումը թուրքական պրոյեկտ էր 1918 թվականին, մինչև այսօր էլ այդպես է մնացել: Պատմությունը հարափոփոխ ընթացք է, քաղաքականությունը հարափոփոխ ընթացք է, մենք չպետք է կարծենք, որ սրանով վերջակետ է դրվելու, և եվրոպական այս հանդիպումը, եթե որևէ բան չտա մեզ, թեև խոստումներ եղել են, միևնույն է, հանդիպման փաստն արդեն իսկ վկայում է, որ Արևմուտքը ցանկություն ունի միջամուղ լինելու և չի ցանկանում տարածաշրջանը թողնել բացառապես Թուրքիայի և Ռուսաստանի ողորմածությանը:

Պատմությունը մեզ բերել է մի ընթացքի, որ ինչքան մեզ փորձել է մեր դաշնակից կոչվածը փրկել, այնքան մենք կորցրել ենք մեր պատմական հայրենիքը:

-Համաձայն եմ, բայց այստեղ այնքան մեր դաշնակիցը չի մեղավորը, որքան մեր շրջապատին չհասկանալը, մեր մեծամտությունը։ Մենք քանդում ենք, մեր պետության ղեկավարները հիմնարար բաները չեն հասկանում՝ կա՛մ բութ են, կա՛մ օտարերկրյա գործակալներ:

Մենք խորհրդային պետությունից անկախացման ճանապարհին չգնացինք լյուստրացիայի՝ օտարերկրյա գործակալներին բացահայտելու ճանապարհով, նաև 2018 թվականին չգնացինք այդ ճանապարհով. ինչո՞ւ չչեզոքացվեց հինգերորդ շարասյունը։ Եվ խորհրդարան անցած քաղաքական ուժերը քննադատում են իրենց գործընկերոջը՝ ասելով՝ ինչո՞ւ ես ՌԴ շահերի դեմ հայտարարություն անում, իսկ այդ հայտարարությունը դաշնակցային պարտավորությունների կատարմանն էր վերաբերում նոյեմբերյան սահմանային սրացումների ժամանակ:

-Հռոմի պապից ավելի կաթոլիկ են ուզեցել երևալ, ռուսից ավելի ռուս: Հայկական ասացվածք կա՝ թուրքը ավելի լավ է, քան թուրքացածը։ Նույնը սրանց է վերաբերում՝ ռուսները շատ ավելի լավ են, քան ռուսների այս ճորտերը, ռուսական շահերն ամեն գնով սպասարկողները: Ինչո՞ւ լյուստրացիա չարվեց. սա բավականին լուրջ խորք ունի, դա մեր առաջնային պահանջն էր: Օրինակ՝ երբ փորձում էինք ձևավորել Ազգային ժողովրդական բևեռը, ես մասնակցել եմ առաջին երեք հանդիպումներին, ես պնդում էի, որ պետք է լյուստրացիա լինի և այն պետք է վերաբերի բացառապես ԿԳԲ-ի արխիվներին… Բացե՛նք ԿԳԲ-ի արխիվները, թաղե՛նք էդ մեռելը:

Դա ցնցումների չի՞ բերի:

-Թող բերի: Եթե չցնցվեր, քառսուն ջաղացի քարի տակ փակված Սասունցի Դավիթը չէր կարող հորից դուրս գալ: Եթե այսպիսի ցնցում չլիներ, մենք չէինք կարող ուշքի գալ և տեսնել, որ Ռուսաստանը մեր դաշնակիցը չի եղել 200 տարվա ընթացքում, և այսօր էլ չէ, որովհետև նա ունի իր կայսերական շահերը:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Ռոբերտ Անանյան