Վաշինգտոնը պատրաստ է չեղարկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները․ ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ

Լուրեր

11.02.2026 | 11:03
Աբու-Դաբիում ՀՀ-Ադրբեջան հանդիպմանը և ԱՄՆ փոխնախագահի այցին նվիրված ասուլիս. ՈՒՂԻՂ
11.02.2026 | 10:56
ԶՈւ-ում անհավասար պայմաններ են ստեղծվում․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 10:51
Էդուարդ Սպերցյանը վնասվածք է ստացել
11.02.2026 | 10:44
«Պաշտպան հայրենյաց» ծրագրով զինծառայողներ կան, որոնք 700 հազար դրամից ավելի աշխատավարձ են ստանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 10:34
Վենսի գրասենյակը հայտարարել է, թե Հայոց ցեղասպանության մասին ջնջված գրառումը «սխալմամբ է ուղարկվել»
11.02.2026 | 10:25
Կանադայի դպրոցներից մեկում զանգվածային հրաձգության հետևանքով 10 մարդ է զոհվել, ավելի քան 25 վիրավոր կա
11.02.2026 | 10:16
ՀՀ-ին են վերադարձվել շուրջ 60 միլիարդ 553 միլիոն դրամ արժեքով հողատարածք և 5 անշարժ գույք․ Դատախազություն
11.02.2026 | 10:00
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
11.02.2026 | 09:47
Ամբողջությամբ ամրացված շրջանը պատրաստ է բոլոր տիպի զինատեսակներից մեր երկրի սահմանները պաշտպանելու․Պապիկյանը 2-րդ տեսանյութն է հրապարակել
11.02.2026 | 09:30
ՃՏՊ Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին․ ուղևորին հոսպիտալացրել են
10.02.2026 | 23:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
10.02.2026 | 23:43
250 դոլար մեկ տարվա համար վճարել եմ․ Փաշինյանը՝ հարվածային գործիքների դասերի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:30
Հայաստանը ծայրագավառից դառնում է կենտրոն․Փաշինյանը՝ առաջիկա ընտրությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:24
Եկեղեցու ձևաչափով ՀՀ են մուտք գործում ստվերային գումարներ քաղաքական նպատակով, ստուգում ենք․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.02.2026 | 23:13
Մենք ՌԴ-ի հետ չենք կռվելու, բայց միշտ գնալու ենք մեր շահերի հետևից․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վաշինգտոնը պատրաստ է չեղարկել Թեհրանի նկատմամբ պատժամիջոցները՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (JCPOA) շրջանակում: Այսպիսի հայտարարություն է արել ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդը, փոխանցում է korrespondent-ը։

«ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հասկացրել է, որ պատրաստ է վերադառնալ JCPOA-ով նախատեսված պարտավորությունների կատարմանը, եթե Իրանը նույնը անի: Մենք լիովին պատրաստ ենք չեղարկել պատժամիջոցները, որոնք չեն համապատասխանում JCPOA-ով ստանձնած մեր պարտավորություններին, ինչը թույլ կտա Իրանին գործարքից տնտեսական օգուտներ ստանալ»,- ասել է Թոմաս Գրինֆիլդը։

«Մենք, սակայն, չենք կարող Իրանին թույլ տալ արագացնել իր միջուկային ծրագիրը և ձգձգել բանակցությունները: Ցավով պետք է նշեմ, որ դա հենց այն է, ինչ տեղի է ունենում Վիեննայի բանակցություններում»,- հավելել է Թոմաս-Գրինֆիլդը:

Ըստ ամերիկացի պաշտոնյայի՝ բանակցությունների մեկնարկից հետո Իրանը նոր սադրանքներ է վերսկսել։

Տաթև Ֆռանգյան