Թուրք պրոֆեսորը հայտարարել է, որ տնտեսական ճգնաժամի պատճառով երկրում կարող է արտակարգ դրություն հայտարարվել

Լուրեր

19.05.2026 | 13:43
Շատ լավ հասկանում ենք, ՌԴ-ից չէ որ պետք է ասեն՝ ԵՏՄ և ԵՄ անդամակցությունը անհամատեղելի են․ Միրզոյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:37
70 մլն դրամ փոխառություն, 2 առանձնատուն․ ինչ է հայտարարագրել ԴՕԿ-ի առաջին համարը
19.05.2026 | 13:32
ՌԴ-ում միջուկային ուժերի զորավարժություններ կանցկացվեն՝ ավելի քան 64,000 անձնակազմի մասնակցությամբ
19.05.2026 | 13:26
«Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 13:20
Էդուարդ Սպերցյանը խոսել է մեջքի խնդիրների մասին
19.05.2026 | 13:12
Հայաստանն ու Լիտվան ռազմավարական գործընկերության հռչակագիր են ստորագրել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.05.2026 | 13:03
178 հազար եվրո՝ որպես շահաբաժին․ ինչ է հայտարարագրել Սուրեն Պետրոսյանը
19.05.2026 | 12:54
«Միասնության թևեր»-ի քարոզարշավը․ ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:52
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Յարոսլավլի վրա. դեպի Մոսկվա ճանապարհը մի քանի ժամով փակվել է
19.05.2026 | 12:43
Հայտնի է՝ ով է «Մանչեսթեր Սիթիում» փոխարինելու Խոսեպ Գվարդիոլային
19.05.2026 | 12:32
Երբ և ինչ պայմանների իրականացման դեպքում կբացվի Հայաստան-Թուրքիա սահմանը. Անկարայում Ադրբեջանի դեսպանի հայտարարությունը
19.05.2026 | 12:24
«Բարսելոնայի» ֆուտբոլիստը չի մասնակցի ԱԱ-2026-ին, Յամալը կարող է բաց թողնել մեկնարկային խաղերը
19.05.2026 | 12:15
Երևանում խուզարկություններ են // ՀՀ-ն տեղական արտադրության զենք է արտահանել․ ԼՈՒՐԵՐ
19.05.2026 | 12:15
ՀՀ և Լիտվայի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Կեստուտիս Բուդրիսի համատեղ ասուլիսը. ՈՒՂԻՂ
19.05.2026 | 12:11
«Տերյանից պիտի վերունք էդ փողը»․ ըստ ՀԿԿ-ի՝ «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ընտրողների վարձավճարներն է վճարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրք պրոֆեսոր Իզզեթ Օզգենչը հայտարարել է, որ թուրքերը պետք է պատրաստ լինեն արտակարգ դրության, որը կարող է հայտարարվել տնտեսական ճգնաժամի պատճառով, գրում է Duvar-ը։ 

Թուրք պրոֆեսորի թվիթերյան գրառումը բանավեճի պատճառ է դարձել, և «OHAL» արտահայտությունը, որն արտակարգ դրության թուրքական հապավումն է, դարձել է Թվիթերի թրենդային թեմաներից մեկը։

«Թուրքական լիրայի շարունակական արժեզրկումը հանգեցրել է գործընթացի, որը բերելու է ծանր տնտեսական ճգնաժամի։ Մենք, որպես հասարակություն, պետք է պատրաստ լինենք արտակարգ դրության, որը կարող է հայտարարվել ծանր տնտեսական ճգնաժամի հետևանքով, որն անխուսափելի է թվում»,- գրել է նա՝ մեջբերելով Թուրքիայի Սահմանադրության 119-րդ հոդվածը, որի համաձայն՝ կառավարությունը կարող է վեց ամսով արտակարգ դրություն հայտարարել բնապահպանական աղետների, վարակիչ հիվանդությունների և տնտեսական ճգնաժամերի դեպքում։

Թուրքիայի ընդդիմադիր «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեներն արձագանքել է այս գրառմանը՝ նշելով, որ արտակարգ դրության հայտարարումը կհանգեցնի Թուրքիայի սնանկացմանը։

Հավելենք, որ նախօրեին թուրքական լիրան արժեզրկման հերթական պատմական ռեկորդն է գրանցել՝ գերազանցելով մեկ դոլարի դիմաց 14 լիրայի ցուցանիշը։

Էմմա Չոբանյան