Անակնկալ առաջարկ Թուրքիայից. ինչ սպասել Փաշինյան-Էրդողան որոշումներից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

14.09.2026 | 11:47
Ծավի ջրում սնդիկի պարունակությունը գերազանցել է թույլատրելի շեմը․ բնակիչներին հորդորում են ջուրը չօգտագործել
14.09.2026 | 11:45
«Փարքինգի նոր տրամաբանություն քննարկեք, որ ինչ-որ միջին մակարդակի չինովնիկներ սև փող չաշխատեն»․ Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:33
Հաջիևը մեր պատմությունը աղվանական է ներկայացնում, դիրքորոշո՛ւմ հայտնեք․ Գրիրգորյանը՝ Ռուբինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 11:22
Սիսիանի «Մայիսի 28» զբոսայգու 10-րդ հողամասը վերադարձվել է համայնքին
14.09.2026 | 11:11
Ձախողումներն ակնհայտ են, ակնկալում եմ՝ Աժ նախագահի հրաժարականն այս նստաշրջանի ընթացքում․ Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:58
Բեռլինում նշվել է Հայաստանի անկախության 35-ամյակը․ ընդգծվել է ՀՀ–Գերմանիա ռազմավարական գործընկերության խորացումը
14.09.2026 | 10:46
Օմանը հետաձգել է Հորմուզի նեղուցի շուրջ Իրանի և տարածաշրջանի երկրների հետ բանակցությունները
14.09.2026 | 10:44
Չեմ պատրաստվում հրաժարական տալ, շատ տափակ հումոր էր․ Ռուբինյանը՝ Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 10:35
Ռուսաստանից Հայաստան բնական գազի մատակարարումը 10 օրով կդադարեցվի
14.09.2026 | 10:21
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կրասնոդարի երկրամասի վրա․ Սոչիում հինգ մարդ է վիրավորվել
14.09.2026 | 10:16
Պատգամավորներ Լիլիթ Գալստյանի, Մեսրոպ Մանուկյանի և փաստաբան Տաթևիկ Սողոյանի ասուլիսը՝ ՈՒՂԻՂ
14.09.2026 | 10:12
Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցությունը. ՈՒՂԻՂ
14.09.2026 | 09:45
Արտարժույթների փոխարժեքները՝ սեպտեմբերի 14-ի դրությամբ
14.09.2026 | 09:43
Պապիկյանը կրկին զորամաս է այցելել
14.09.2026 | 09:30
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Հայ ժողովուրդը թուրք բարձրաստիճան պաշտոնյայից անակնկալ կերպով տեղեկացավ, որ Երևանն ու Անկարան հատուկ ներկայացուցիչներ են նշանակում հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերի շրջանակում: Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը միայն Թուրքիայի արտգործնախարարի ելույթից հետո թեմային անդրադարձավ՝ Չավուշօղլուի գաղափարը դրական գնահատելով: Թուրք պաշտոնյային ի պատասխան՝ Երևանը ևս հայտարարեց հատուկ ներկայացուցիչ նշանակելու մասին:

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտարարում է՝ այսպիսով Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերություններ են հաստատվում:

Ռոբերտ Քոչարյանի հիմնադրած «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունում չեն պատկերացնում հարաբերությունների հաստատում հայերին մորթելու ցանկություն ունեցող թուրքերի հետ:

2011 թվականին Wikileaks-ը հրապարակել էր 2005 թվականին Էրդողանին ուղղված Ռոբերտ Քոչարյանի նամակը, որտեղ Հայաստանի այն ժամանակվա նախագահը Թուրքիայի վարչապետին առաջարկել էր ներդաշնակ ապրելու եզրեր գտնել:

Արծվիկ Մինասյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ այժմ էլ չեն կարող Թուրքիան և Հայաստանը ներդաշնակ ապրելու փորձեր անել, ինչպես Քոչարյանն էր փորձում:

«Մենք խոսում ենք մի ժամանակահատվածի մասին, երբ Արցախը պետություն էր, ուներ վստահ պահպանվող սահմաններ, իսկ ՀՀ-ն միջազգայնորեն ճանաչված սյուբեկտություն ուներ»,- ասաց նա:

Թուրքիայի արտգործնախարարը, չմանրամասնելով, թե երբ են սկսելու աշխատել հատուկ ներկայացուցիչները կամ ովքեր են լինելու այդ անձինք, հայտնել է՝ առաջիկայում Ստամբուլ-Երևան չարթերային թռիչքներ են գործարկվելու: Երևանում էլ նշում են, որ դեռ չեն որոշել, թե ով է լինելու հայկական կողմի բանագնացը: Այնուհանդերձ, չբացահայտված է մնում, թե Թուրքիայի և ՀՀ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունների՝ բնագնացներ ունենալու հայտարարություններին ինչ գործընթացներ են նախորդել: Էդուարդ Աղաջանյանը փաստում է, որ բանակցություններ եղել են:

Չավուշօղլուի հայտարարությունից հետո այսօր ԱԺ-ում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամների հետ փակ ֆորմատով հանդիպեց Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք նախագահի գլխավոր խորհրդականի պաշտոնը զբաղեցրած Ժիրայր Լիպարիտյանը: Արցախյան բանակցություններում ակտիվ մասնակցություն ունեցած Լիպարիտյանը պնդում է՝ կողմ է Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատմանը և հեգնում դաշնակցական Արծվիկ Մինասյանի մտավախություններին, թե թուրքերը հայերին մորթելու ցանկություն ունեն:

Ժիրայր Լիպարիտյանը լավատես է․ նա Թուրքիայից և Ադրբեջանից Հայաստանին ուղղված վտանգներ չի տեսնում: Տեր-Պետրոսյանի նախկին խորհրդականը սա հայտարարում է՝ մի քանի օր առաջ սահմանին գրանցված զոհերի և վիրավորների մասին տեղեկության ֆոնին:

Ստամբուլում հրապարակվող «Ակոս» թերթի խմբագիր Բագրատ Էստուկյանը մտավախություն է հայտնում՝ Հայաստանը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում չպետք է նոր զիջումների գնա:

Էրդողանի և Ալիևի ցանկությունը Հայաստանի տարածքով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք» ունենալն է: Բագրատ Էստուկյանի խոսքով՝ հայ-թուրքական հարաբերությունները չպետք է կառուցվեն այս պայմանի շուրջ:

Հայաստանի և Թուրքիայի իշխանությունները 44-օրյա պատերազմից հետո ամենաբարձր մակարդակով սկսել են ավելի հաճախ խոսել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին: Խնդիրները փորձել են կարգավորել նախ՝ Թբիլիսիի, ապա՝ Մոսկվայի միջնորդությամբ: Բացի Վրաստանի և Ռուսաստանի միջնորդությունները՝ մինչ Չավուշօղլուի հայտարարությունը տեղի էր ունեցել Անկարայի նախաձեռնությամբ ստեղծված 3+2 ձևաչափի հանդիպումը՝ փոխնախարարների մասնակցությամբ: Այս հարթակում, Թուրքիայից զատ, մասնակցություն ունեն Ադրբեջանը, Հայաստանը, Իրանն ու Ռուսաստանը: Թե ո՞ր քննարկումների ընթացքում է որոշվել բանագնացներ նշանակելու որոշումը, Երևանից և Անկարայից չեն հստակեցնում:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան