Ալեն Սիմոնյանը հրաժարական կտա՞. ԱԺ նախագահը պարբերաբար աղմկոտ պատմությունների կենտրոնում է հայտնվում․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականի պահանջի շուրջ քննարկումները մեկ շաբաթից ավելի է՝ չեն դադարում: Ալեն Սիմոնյանն ընդդիմադիրների և քաղհասարակության զայրույթը հերթական անգամ հարուցեց իր վերջին հայտարարությամբ, երբ գերության մեջ գտնվողներին անվանեց դասալիքներ:

լեն Սիմոնյանը շատ կոպիտ սխալ է թույլ տվել՝ գերության մեջ գտնվողներին դասալիք անվանելով, նշում է Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանը և շեշտում՝ դատարանի կողմից նման վճիռ չկա, իսկ բարձրաստիճան պաշտոնյան վերջիններին քրեական հանցագործություն է վերագրում:

Ալեն Սիմոնյանն ԱԺ-ն ղեկավարում է ընդամենը հինգ ամիս, բայց այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է տարբեր աղմկահարույց դրվագներով արժանանալ ինչպես ընդդիմադիր դաշտի, այնպես էլ քաղհասարակության սուր քննադատությանը։ Առաջին սկանդալը պայթեց 8-րդ գումարման ԱԺ-ի առաջին իսկ նիստի օրը, երբ պարզվեց, որ Ալեն Սիմոնյանի որոշմամբ՝ խորհրդարանի շենքում լրագրողների տեղաշարժը սահմանափակվել է:

Ալեն Սիմոնյանն ԱԺ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո սկսեց նաև ընդդիմության համար սահմանափակումներ կիրառել, թիրախում էին հատկապես Նիկոլ Փաշինյանին անունով դիմող պատգամավորները:

Պետական կառավարման ոլորտի փորձագետ Արտակ Քյուրումյանը նշում է՝ 2018 թվականի հեղափոխությունից հետո հույս կար, որ խորհրդարանը դառնալու է քաղաքակիրթ բանավեճի հարթակ:

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի և Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժերի միջև քննարկումը երբեմն վերածվում էր ձեռնամարտի կամ շշամարտի: Սրան հաջորդում էր բռնությունը լրագրողների նկատմամբ: Ալեն Սիմոնյանի ցուցումով՝ ԱԱԾ ծառայողները թույլ չէին տալիս լրագրողներին տեսանկարահանել նիստերի դահլիճում ընթացող ձեռնամարտերը:

Ի վերջո՝ Ալեն Սիմոնյանի նախագահությամբ խորհրդարանի պատմության մեջ գրանցվեց աննախադեպ երևույթ. ԱԺ նախագահի ցուցումով՝ անջատվեց ԱԺ նիստի ուղիղ հեռարձակումը:

Ալեն Սիմոնյանին պաշտոնանկ անելու գործընթաց է սկսել «Հայաստան» խմբակցությունը՝ համանուն դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանի հետ քննարկումների արդյունքում: Ներքին շրջանառության մեջ է դրվել Ալեն Սիմոնյանին անվստահություն հայտնելու նախագիծ:

«Հայաստան» խմբակցությունն Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջում է, քանի որ, ըստ ընդդիմության, նրա հայտարարություններն ու վարքագիծն ուղղակիորեն ազդում են Հայաստանի միջազգային հեղինակության վրա։

ԱԺ նախագահին պաշտոնանկ անելու նախագիծը, հրապարակվելուց հետո, նախ ընդգրկվելու է գլխադասային հանձնաժողովի օրակարգում, ապա՝ ԱԺ խորհրդի և վերջում՝ ԱԺ լիագումար նիստերի օրակարգ: Սակայն իշխանությունը կարող է հարցի քննարկումը ձախողել՝ դեմ քվեարկելով այն լիագումար նիստի ընթացքում քննարկելուն:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները պնդում են՝ իշխանական խմբակցությունը միասնական դիրքորոշում ունի՝ Ալեն Սիմոնյանը պետք է շարունակի պաշտոնավարել որպես ԱԺ նախագահ: Իսկ ահա ընդդիմության նախաձեռնությունը շոու են համարում:

Ալեն Սիմոնյանին պաշտոնից հեռացնելու հարցում «Հայաստան» խմբակցությանը կաջակցի նաև «Պատիվ ունեմ» խմբակցությունը, թեև մամուլում տեղեկություններ կան, որ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը, խմբակցությունը լքած Իշխան Զաքարյանը և Թագուհի Թովմասյանը չեն միացել նախաձեռնությանը: Թովմասյանը, սակայն, հերքում է այս տեղեկությունները:

Ինքը՝ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով իր հրաժարականի վերաբերյալ ընդդիմության նախաձեռնությանը՝ նշել է, որ ամեն ինչ ճիշտ է անում:

«Այն օրերին, երբ Հայաստանի շուրջ կարևոր դիվանագիտական պրոցեսներ են ընթանում, կրակոցներ են հնչում Հայաստանի սահմանների ուղղությամբ, Հայաստանը գտնվում է իր պատմության ամենավճռորոշ փուլերից մեկում, իսկ ԱԺ ներքին փաստաթղթաշրջանառության համակարգի միջոցով ինձ է ուղարկվել ընդդիմության կողմից շրջանառության մեջ դրված նախագիծ, որով պահանջում են ԱԺ նախագահի հրաժարականը: Ձեր այս արարքը նշանակում է երկու բան. ձեր քաղաքական ապիկարությունն իր գագաթնակետին է, իսկ ես իմ մասով մինչ այս պահն ամեն ինչ ճիշտ եմ արել»,- Ֆեյսբուքում գրել է Սիմոնյանը:

Վերջին արտահերթ ընտրությունների արդյունքներով՝ ՔՊ-ն ստացել է 680 հազար քվե, իշխանավորները, որպես Ալեն Սիմոնյանին պաշտոնից չհեռացնելու հիմնավորում, նաև սա են առաջ քաշում: Լևոն Բարսեղյանը նշում է՝ քվե տալ՝ չի նշանակում չքննադատել:

Ալեն Սիմոնյանը հրաժարական կտա՞, թե՞ կշարունակի այսօրինակ ելույթներ ունենալ. իշխող ուժի տրամադրվածությունը չի հուշում նրա պաշտոնակության մասին: Ավելին, նա առաջիկայում Նիկոլ Փաշինյանի հարևանությամբ է ապրելու․ Ալեն Սիմոնյանը շուտով տեղափոխվելու է կառավարական ամառանոցներ, այս պահին առանձնատունը վերանորոգվում է:

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան