ՀՀ-ից արձանագրված ելքերի 80%-ը դեպի ՌԴ է եղել․ Միգրացիոն ծառայություն

Լուրեր

21.07.2026 | 18:20
UFC-ի նախագահը ԱԱ-2026-ի եզրափակիչի հեռարձակման կազմակերպիչներին անվանել է սպորտի պատմության մեջ վատագույնը
21.07.2026 | 17:59
Հայտնի է՝ որքան գումար են վաստակել ԱԱ-2026-ի չեմպիոնն ու բոլոր մասնակիցները
21.07.2026 | 17:48
Նարեկ Կարապետյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասով միջնորդություն ենք ստացել․ Հովակիմյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:46
Հայտնի են Հայաստանի առաջնության լավագույն ֆուտբոլիստը և մարզիչը
21.07.2026 | 17:36
Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանից մատակարարվող նավթամթերքը շատ կարևոր ներդրում ունի Հայաստանի էներգետիկ անվտանգության գործում
21.07.2026 | 17:25
Սամվել Կարապետյանին տուգանել են 200 հազար դրամով
21.07.2026 | 17:18
Ովքեր են ԱԺ նոր պատգամավորները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.07.2026 | 17:07
Հրաձիգ Հայկ Մինասյանը՝ աշխարհի չեմպիոն
21.07.2026 | 17:00
Չշահագործվող հանքավայրից անձրևից հետո դեղնանարնջագույն ջրերի հոսքի դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Դատախազություն
21.07.2026 | 16:49
Անկարան բանակցություններ է վարում երրորդ երկրների հետ՝ C-400-ի վերաբերյալ․ Թուրքիայի պաշտպանության նախարար
21.07.2026 | 16:40
Շնորհավորում եմ Ադրբեջանին և Հայաստանին Վաշինգտոնում համաձայնագրի ստորագրման կապակցությամբ․ Մերց
21.07.2026 | 16:35
Դատավոր Կարեն Ֆարխոյանը կարգապահական պատասխանատվության է ենթարկվել
21.07.2026 | 16:32
Զինեդին Զիդանը գլխավորել է Ֆրանսիայի հավաքականը․ աղբյուր
21.07.2026 | 16:21
24.9 մլն դրամի վնաս համայնքին․ Վանաձորի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի գործը հասել է դատարան
21.07.2026 | 16:12
Տեղեկություն է ստացվել, որ «Կարմիր Սար» կոչվող հատվածում՝ օտարերկրացի զբոսաշրջիկին անհրաժեշտ է փրկարարների օգնությունը․ ՆԳՆ
Բոլորը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Միգրացիոն ծառայությունը չունի համապատասխան վարչական ռեսուրս՝ պարզելու համար, թե որն է ՀՀ-ից Ռուսաստան մեկնումների նպատակը. Factor.am-ի հարցին ի պատասխան հայտնեցին Միգրացիոն ծառայությունից։

«Մենք չունենք վարչական ռեսուրս՝ քաղաքացիների ՀՀ-ից մեկնման նպատակը պարզելու համար, սակայն 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանից արձանագրված ելքերի 80 %-ը դեպի ՌԴ է եղել, այդ մեկնումների 72%-ը աշխատանքի հիմքով է գրանցվել»,- Factor.am-ին ասաց Միգրացիոն ծառայության հանրային կապերի համակարգող Նելլի Դավթյանը։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Factor.am-ը, Ռուսաստանի ներքին գործերի նախարարությանը հայտնել է, որ 2021-ին ՀՀ-ից ՌԴ արտագնա աշխատանքի է մեկնել 300,000 մարդ։

ՀՀ Միգրացիոն ծառայությունից նաև հայտնում են, որ 2021-ի առաջին եռամսյակում Հայաստանից մեկնել է 127,338 քաղաքացի, ժամանել՝ 63,625 հոգի։ Դավթյանի փոխանցմամբ՝ չնայած դեպի ՌԴ մեկնումների նպատակը ՀՀ Միգրացիոն ծառայությանը փոխանցում են ռուս գործընկերները, սակայն Հայաստանից 2021-ին մեկնողների և երկիր վերադարձողների վերջնական թիվը կամփոփվի 2022-ի փետրվարին՝ քանակական հատուկ հետազոտության հիման վրա։

Անահիտ Հակոբյան