Իրավիճակը շատ վտանգավոր է, ցանկացած սադրանքի հետևանքով կարող է պատերազմ սկսվել․ Ալեքսանդր Ռարը՝ Արևմուտք-ՌԴ լարվածության մասին

Լուրեր

15.05.2026 | 12:18
Ռուսաստանը և Ուկրաինան գերիների են փոխանակել՝ 205-ը 205-ի դիմաց
15.05.2026 | 12:10
ՀՀ-ում ասիական հանցավոր խմբավորում է բացահայտվել // Ադրբեջանով 14 վագոն ցորեն է գալիս ՀՀ․ ԼՈՒՐԵՐ
15.05.2026 | 12:04
Ադրբեջանական SOCAR-ը Վրաստանի նախկին փոխվարչապետին նշանակել է Italiana Petroli-ի ղեկավար
15.05.2026 | 11:55
«Նիկո՛լ, դավաճան» բղաված բլոգերը կալանավորվել է մեկ ամսով
15.05.2026 | 11:54
«Բոլորին դեմ եմ» կուսակցության քարոզարշավը Աջափնյակում. ՈՒՂԻՂ
15.05.2026 | 11:43
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ Ուսանողների և երիտասարդների օրվա առթիվ
15.05.2026 | 11:33
Չինաստանը Մերձավոր Արևելքում երկարատև հրադադարի և նավագնացության ուղիների «հնարավորինս շուտ» վերաբացման կոչ է անում
15.05.2026 | 11:27
ԱԱ-2026․ Դեշամը հրապարակել է Ֆրանսիայի հավաքականի հայտացուցակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.05.2026 | 11:19
Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացուն
15.05.2026 | 11:10
Կիևում ռուսական հարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 24-ի
15.05.2026 | 11:03
Հայաստանն ու ԱՄՆ-ը քննարկել են համագործակցությունը կրիտիկական հանքանյութերի ոլորտում
15.05.2026 | 10:54
Ռյազանում ուկրաինական հարձակման հետևանքով 3 մարդ է զոհվել, 12-ը՝ վիրավորվել
15.05.2026 | 10:45
Նուբարաշեն» ՔԿՀ-ում կալանավորի դի է հայտնաբերվել
15.05.2026 | 10:37
Թրամփը հայտարարել է՝ Սի Ցզինպինը խոստացել է չզինել Իրանին և առաջարկել է օգնել Հորմուզի նեղուցը բացելուն
15.05.2026 | 10:31
Կառլո Անչելոտին երկարաձգել է Բրազիլի հավաքականի հետ պայմանագիրը
Բոլորը

Ամերիկան պայքարում է միաբևեռ աշխարհ ունենալու համար և դրա համար համախմբում է իր գործըկերներին, հատկապես՝ Մեծ Բրիտանիային, բայց նաև Արևմտյան ու Արևելյան Եվրոպային։ Factor.am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջերս ԱՄՆ-ի և Ռուսաստան միջև աճող լարվածությանն ու դրա արդյունքում ԱՄՆ-ի և ՌԴ-ի նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հանդիպմանը՝ նման դիտարկում արեց Գերմանիայի կառավարության նախկին խորհրդական, հայտնի վերլուծաբան Ալեքսանդր Ռարը։

«Ռուսաստանն ու Չինաստանը նրա հակառակորդներ են, որոնք հանդես են գալիս բազմաբևեռ աշխարհի օգտին։ Չինաստանն Ամերիկայի գլխավոր հակառակորդն է, իսկ Ռուսաստանը Եվրոպայի հակառակորդն է, և իրավիճակը մեկ այստեղ, մեկ այնտեղ, մեկ ասիական տարածաշրջանում շատ ուժեղ լարվում է»,- ասաց նա։

Այս համատեքստում նա հատուկ ուշադրություն հրավիրեց ուկրաինական հիմնախնդրի վրա՝ նշելով, որ այստեղ իրավիճակը չափազանց վտանգավոր է։

«Հնարավոր է՝ պատահաբար կամ ոչ պատատահաբար պատերազմ սկսվի։ Ցավոք, դրան այդպես պետք է նայել։ Բայդենն ու Պուտինը հանդիպման միջոցով ցանկացան բացառել դա»,- ասաց նա։

Ալեքսանդր Ռարի խոսքով, սակայն, այստեղ փակուղի է ստեղծվել․ Ռուսաստանը ցանկանում է, որ Արևմուտքը երաշխիքներ տա, որ ՆԱՏՕ-ն այլևս Ուկրաինայի և Վրաստանի հաշվին չի ընդարձակվի։

«2008 թվականին Արևմուտքի կողմից որոշում էր ընդունվել ինչ-որ պահի Վրաստանին և Ուկրաինային ՆԱՏՕ-ի անդամ դարձնել։ Իսկ 2007 թվականին Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Պուտինը հայտարարել էր, որ չանցնեն «կարմիր գիծը»՝ հետխորհրդային պետություններին չհասնեն»,- ասաց նա։

Արևմուտքը, ըստ նրա, հայտարարել է, որ ամեն դեպքում դա անելու է, քանի որ նախկին խորհրդային երկրները սուվերեն են և կարող են իրենք որոշել՝ որտեղ լինել։

«Սա պայքար է գերազանցության, Արևմուտքի ազդեցության մեծացման համար, և այդ մասին հետո կխոսեն պատմաբանները։ Սակայն հիմա իրավիճակը շատ վտանգավոր է, և ցանկացած սադրանքի հետևանքով կարող է պատերազմ սկսվել»,- ասաց նա։

Ջո Բայդենի հետ հանդիպումից հետո Վադիմիր Պուտինը հայտարարեց, որ քննարկել են անվտանգային հարցեր։ Դիտարկմանը, թե Լեռնային Ղարաբաղի պատերազմից հետո անվտանգային խնդիրներ կան այստեղ, հնարավո՞ր է՝ գերտերությունների ղեկավարները քննարկած լինեն նաև այդ հարցը, Ռարը բացասական պատասխանեց՝ պարզաբանելով, որ այն հեռու է Եվրոպայից։

«Եվրոպային նախ պետք է այլ հարցեր լուծել, որոնք իրեն ավելի մոտ են՝ Արևմտյան Բալկանները, ռուս-ուկրաինական խնդիրը և այլն։ Դրա համար էլ կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրը լուծում են Ռուսաստանն ու Թուրքիան, հետո ինչ-որ պահի, գուցե, միանա Չինաստանը։ Դա պետք է սթափ ընդունել։ Այլ տարբերակ ես չեմ տեսնում»,- եզրափակեց Ալեքսանդր Ռարը։

Հռիփսիմե Հովհաննիսյան