Բայդենը Պուտինին հասկացրեց, որ որքան ագրեսիվ դառնա Ռուսաստանը, այնքան ավելի միասնական կլինի Արևմուտքը․ Փոլ Գոբլ

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Շաբաթվա սկզբին տեղի են ունեցել Ռուսաստանի և Միացյալ Նահանգների առաջնոդներ Վլադիմիր Պուտինի և Ջո  Բայդենի առցնանց բանակցությունները։ Գլխավոր թեման ռուս-ուկրաինական սահմանում եղած լարվածությունն էր, որը սրել է Արևմուտքի՝ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև հարաբերությունները։

Factor.amը ամերիկացի վերլուծաբան Փոլ Գոբլի հետ զրուցել է երկու գերտերությունների ղեկավարների հանդիման արդյունքներից և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից օրերս կազմակերպած «Հանուն ժողովրդավարության» համաժողովից։

Պարոն Գոբլ, շաբաթվա սկզբին տեղի ունեցան առցանց բանակցություններ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո  Բայդենի միջև։ Այն տեղի ունեցավ ռուս-ուկրաինական սահմանին իրավիճակի սրման արդյունքում։ Հանդիպումից հետո  Պուտինը հայտարարեց, որ Մոսկվան անվտանգության հարցերի վերաբերյալ առաջարկներ կպատրաստի և կփոխանցի ԱՄՆ-ին։ Բայդենն ասաց է, որ զգուշացրել է Պուտինին՝ Ռուսաստանը խնդիրներ կունեն, եթե Ուկրաինա ներխուժում լինի։ Ձեր կարծիքով՝ ինչպիսի՞ն էին  բանակցությունները։ Ի՞նչ է ստացել դրանց արդյունքում կողմերից յուրաքանչյուրը։

-Բայդենը նախազգուշացում արեց, բայց Պուտինը ստացավ այն, ինչ ուզում էր՝ խորհրդակցություններ և ամերիկյան խոստում՝ հաշվի առնել Ռուսաստանի տեսակետները ՆԱՏՕ-ի վերաբերյալ, մի բան, որը Կրեմլը կդիտի որպես իրական զիջում:

-Ձեր կարծիքով, իրականում ի՞նչ են ուզում կողմերը։ Ի՞նչ կարող են ստանալ՝ հաշվի առնելով ներկայիս միտումը։

-Բայդենը ցանկանում էր զգուշացնել Պուտինին և  Ուկրաինային սպառնացող վտանգը կանխել. Պուտինը ցանկանում էր ստիպել Արևմուտքին խոսել իր հետ Ուկրաինայի մասին և բաց պահել իր տարբերակներն այնքան ժամանակ, որքան դրա մասին կխոսեն

-Հաշվի առնելով Ուկրաինայի սահմաններին խնդիրները՝ կարելի՞ է ասել, որ Արմուտքն այժմ շատ ավելի համախմբված է։ Որքա՞ն հեռու կարող  է ՆԱՏՕ-ն գնալ այս իրավիճակում։

-Արևմուտքն այժմ շատ ավելի միասնական է, քան դա եղել է հենց ռուսական ագրեսիայի ժամանակ: Բայդենը Պուտինին հասկացրեց, որ որքան ագրեսիվ դառնա Ռուսաստանը, այնքան ավելի միասնական կլինի Արևմուտքը։

-Պուտին-Բայդեն բանակցություններում քննարկվել են անվտանգության հարցեր։ Մեր տարածաշրջանում այժմ նույնպես լարված իրավիճակ է։ Դուք հնարավոր համարու՞մ եք, որ բանակցություններում քննարկվել է նաև Ղարաբաղյան հակամարտությունը։ Ձեր կարծիքով, ինչպիսի՞ն կարող է լինել կողմերի դիրքորոշումն այս հարցում։

-Չեմ կարծում, որ այս անգամ հայ-ադրբեջանական հարցը քննարկվել է, բայց, իհարկե, ցանկացած բան, որը հուշում է Արևմուտքի նկատմամբ հավատարմության կամ դրա բացակայության մասին, կազդի Մոսկվայի գործողությունների վրա բոլոր տարածաշրջաններում:

-«Հանուն ժողովրդավարության» գագաթնաժողովը, որը այս օրերին կազմակերպել էր Բայդենի վարչակազմը, ևս շատ քննարկվեց։ Ըստ Ձեզ՝ ի՞նչ էր ուզում անել Բայդենը դա կազմակերպելով և ի՞նչ արդյունքներ ունի կամ կունենա։

-Այս հանդիպումը իրենից ներկայացնում է աշխարհում բռնատիրական ռևանշին դեմ արտահայտվողներին մոբիլիզացնելու փորձ։ Թե որքանով այն կհաջողվի, ապագայում կտեսնենք, հատկապես, երբ որոշ երկրներ, որոնք կարծում էին, որ պետք է այնտեղ լինեին, լուսանցքում էին, և հակառակը:

Հռիփսիմե Հովհաննիսյան