ԵՐԵՎԱՆԻ ԺԱՄԱՆԱԿՈՎ․ Ուզում եմ հավատալ, որ այս իշխանության վերջնանպատակն ազնիվ է. Էդուարդ Զորիկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
16.09.2026 | 09:30
Համաշխարհային օլիմպիադա. Շախմատի Հայաստանի թիմերի առաջին մրցակիցները և կազմերը
16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
Բոլորը

«Առաջին անգամ մենք ունենք ժողովրդի կողմից ընտրված իշխանություն. այդ է պատճառը, որ լուռ եմ: Այնպես չէ, որ գոհ եմ այն ամենից, ինչ կատարվեց 2018-ից այս կողմ: Ուզում եմ հավատալ, որ այս իշխանության վերջնանպատակն ազնիվ է. կարծում եմ՝ ժողովուրդն իրեն հենց դրա համար է ընտրել»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է երգիչ, երգահան Էդուարդ Զորիկյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչի՞ց ելնելով է ինքը, լինելով բոլոր ժամանակների իշխանություններին սուր քննադատությունների ենթարկող արվեստի գործիչ, վերջին ժամանակներում լուռ կամ համեմատաբար զուսպ իր դատողությունների և մեկնաբանությունների մեջ:

Խոսելով վերջին շրջանում Ազգային ժողովում տեղի ունեցած ծեծկռտուքների, իշխանության և ընդդիմության փոխադարձ հայհոյախառն մեղադրանքների մասին՝ երգահանը նկատում է. «Իշխանությունը չպետք է տրվի խաղի այն կանոններին, որոնք թելադրում է ընդդիմությունը, չպետք է պատասխանի հայհոյանքներին, ծեծկռտուքների մեջ չպետք է ներքաշվի, եթե, իրոք, ինքն ուրիշ է»:

Էդուարդ Զորիկյանն անդրադառնում է նաև պատերազմից հետո Հայաստանի դիրքորոշմանը։

«Ի վերջո, մենք պետք է կարողանանք ասել՝ ոչ, նույնիսկ եթե դրանից հետո «քոթակեն», հատկապես, որ արդեն իսկ մի լավ «քոթակվել ենք»: Պատերազմից հետո պետք է ոչ ասել ռազմական, տնտեսական, մշակութային այն դաշինքներին, որոնք մեզ միշտ դժբախտություն են բերել»,- ասում է նա:

Խոսելով նաև արվեստի մասին՝ երգիչը շեշտում է՝ իր ստեղծագործական կյանքի ընթացքում հասցրել է անդրադառնալ գրեթե բոլոր թեմաներին, իսկ ինչ վերաբերում է հարցին՝ արդյո՞ք Հայաստանի հանրությունն այսօր ունի արվեստի կարիք, Էդուարդ Զորիկյանը պատասխանում է. «Եթե շարունակենք թուրքի կլկլոցի տակ ամուսնանալ ու երեխա կնքել, նման վարքը բերելու է նոր պատերազմի և նոր զոհերի»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Աննա Բաբաջանյան