Պետք է ոչ թե զոհին լուսաբանել, այլ բռնարարին ու նրա ստացած պատիժը․ ընտանեկան բռնության լուսաբանման վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2024 | 23:31
Պաշտոնանկություններ կառավարությունում․ 2 նախարար, ուժային կառույցների ղեկավարներ ու ՊԵԿ նախագահն ազատման դիմում են ներկայացրել
17.11.2024 | 23:16
Բայդենը թույլատրել է Ուկրաինային օգտագործել ԱՄՆ-ից մատակարարված հեռահար հրթիռները․ AP
17.11.2024 | 22:46
Փաշինյանը մեկնում է Վատիկան, հանդիպելու է Հռոմի Պապին
17.11.2024 | 21:43
ԵՄ ինտեգրումը Վրաստանի արտաքին քաղաքականության գլխավոր առաջնահերթությունն է
17.11.2024 | 21:00
Ի՞նչ գույն ունի գինին անապատում. ապաքաղաքական զրույց Ավագ Հարությունյանի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 19:53
Հայաստանի հավաքականը 1:2 հաշվով հաղթեց Լատվիայի թիմին
17.11.2024 | 18:22
Երևանում կկայանա աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրին նվիրված «Մսյո Ազնավուր» ֆիլմի պրեմիերան
17.11.2024 | 18:05
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնել է ընդլայնված կազմով հանդիպում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 17:39
Ալիևն ԱՄՆ կոնգրեսականների հետ հանդիպմանը դժգոհել է ՀՀ Սահմանադրությունից
17.11.2024 | 16:37
Գործադիրը խորհրդարան է ներկայացրել փաթեթ՝ հիմքում դնելով բարձր տեխնոլոգիական ոլորտի աջակցությունը․ ԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2024 | 15:32
Աղվանի-Տաթև ավտոճանապարհին բեռնատարները մերկասառույցի պատճառով չեն կարողացել շարունակել ընթացքը
17.11.2024 | 15:00
Չինաստանում ուսանողը քոլեջում հարձակում է գործել․ սպանվել է 8 մարդ
17.11.2024 | 14:19
Նոյեմբերի 18-ի երեկոյան ժամերին և 19-ին սպասվում է կարճատև անձրև
17.11.2024 | 13:38
Շախմատի Եվրոպայի անհատական առաջնություն․ հայ շախմատիստները պայքարում են մեդալների համար
17.11.2024 | 13:26
Ակադեմիական միջավայրի ձեր այսօրը ուղղակիորեն պայմանավորում է ձեր վաղվա անելիքը․ նախարարի շնորհավորանքը
Բոլորը

Ընտանեկան և սեռական բռնությունը հայկական լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է, սակայն թեմայի լուսաբանումը բավարար խորը չէ, ասում են խնդրով զբաղվող մասնագետները՝ ի գիտություն լրագրողների: Մինչդեռ լուսաբանման պարբերականությունն ու խորությունն ավելի անհրաժեշտ են վերջին երկու տարիներին, քանի որ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան բռնության վերաբերյալ ավելի քան 17․000 ահազանգ է ստացել։ Թվերն աճել են կորոնավիրուսի համավարակի ու պատերազմի հետևանքով։

«Կանանց նկատմամբ բռնության լուսաբանումը հայաստանյան ԶԼՄ-ներում 2019-2020 թվականներին» մեդիա հետազոտության համահեղինակ, Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի հաղորդակցության և արտաքին կապերի պատասխանատու Զարուհի Հովհաննիսյան խոսքով՝ գենդերային խնդիրներն արագ մանիպուլացվող և քաղաքական դաշտում հայտնվող թեմաներ են, որոնք ազդելով լրատվական դաշտի վրա՝ շարունակական են դարձնում բռնությունը:

Խնդրի լուսաբանման հետազոտությանը կից՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան «Խնդիրներ և խորհուրդներ կանանց նկատմամբ ընտանեկան և սեռական բռնության թեմայի լուսաբանման վերաբերյալ» ուղեցույցն է կազմել։

«Ուղեցույցը, որպես այդպիսին, նոր է, նոր հայացք է, որովհետև ընտանեկան և սեռական բռնության նման հետազոտությանը կից խնդիրներ վերհանած ուղեցույց դեռևս չի եղել, բոլոր խնդիրները և խորհուրդները բխել են հետազոտությունից, այսինքն՝ դիտարկել ենք ամբողջ տեղայնական խնդիրները, վերցրել ենք մեր դաշտը»,- նշում է Հովհաննիսյանը։

Հետազոտության համահեղինակ, «Իրավունքի ուժ» ՀԿ-ի ղեկավար, Factor TV-ի գենդերային բռնության հարցերը լուսաբանող թղթակից Արման Ղարիբյանի դիտարկմամբ՝ Հայաստանում կան բավարար թվով լրագրողներ, որոնք թեման կարողանում են պրոֆեսիոնալ լուսաբանել, բայց նրանց աշխատանքը ընդհանուր քանակի մեջ փոքր տոկոս է կազմում։ Մեծամասնության դեպքում ընտանեկան և սեռական բռնության թեմայի հետևողական լուսաբանման խնդիրը դեռ առկա է։

«Թեմայի պրոֆեսիոնալ լուսաբանումը, անշուշտ, նպաստում է ընտանեկան բռնության դեպքերի նվազմանը և կանխարգելմանը, որովհետև պատկերացրեք, եթե, օրինակ, մեր ԶԼՄ-ներն ամեն օր ոչ թե ուղղակի հաղորդեին, որ դեպք է եղել այսքան քանակի և այլն, այլ հաղորդեին, որ ամեն օր մի բռնարար դատապարտվել է, ասենք, 6-9 տարվա ազատազրկման։ Պատկերացրեք՝ ինչպիսի զսպող ազդեցություն կարող է ունենալ, և բռնության զոհերի համար դա լավ մեսիջ կլիներ, որ եթե իրենց նկատմամբ կա բռնություն, իրենք կարող են վստահաբար դիմել և ակնկալել պետությունից աջակցություն»,- ասում է Ղարիբյանը։

Նա կարևորում է, որ լրագրողներն առավել մեծ հարգանք ցուցաբերեն բռնության ենթարկված անձանց արժանապատվության նկատմամբ, քանի որ ընտանեկան բռնության զոհ դարձած կանայք չեն ունեցել արժանապատիվ մահ, բայց իրենք իրավունք ունեն արժանապատվության, հարգանքի գոնե մահից հետո։

«Ցավոք, պետք է ասեմ, որ, օրինակ, մեր լրագրողական էթիկական կանոնագրերից ոչ մեկում չկա գենդերային  բռնության թեմայի լուսաբանման հետ կապված որևէ կետ և, առհասարակ, գենդերային հավասարության վերաբերյալ որևէ կետ չկա, այնինչ ամբողջ աշխարհում դա հիմնական ոչ միայն լրագրողական, այլ առհասարակ էթիկայի հիմնարար և անբաժան մասն է կազմում, և այս առումով կարծում եմ, որ մեր լրագրողական կազմակերպությունները, ակադեմիական շրջանակները պիտի այդ  քայլն էլ անեն, որպեսզի բոլոր ԶԼՄ-ները՝ անկախ իրենց ցանկությունից, հաշվի նստեն այդ էթիկական հարցերի հետ»,- ասում է Ղարիբյանը։

Օրինակելի և հետևողական լուսաբանումը կարևորելով՝ Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիան նաև շնորհակալագրեր հանձնեց թեման տարիներ շարունակ լուսաբանող լրատվամիջոցներին ու լրագրողներին, որոնց թվում էր նաև «Դափնե» հարթակը։ «Դափնեի» հեղինակ, լրագրող Մարիաննա Գրիգորյանի կարծիքով՝ ընտանեկան բռնության և կանանց խնդիրները տարիներ առաջ մեդիայում լուսաբանվում էր զոհի տեսանկյունից, իսկ իրենց նպատակը զոհականությունից կանանց դուրս հանելն է և մարդկանց ցույց տալը, որ չնայած բարդություններին, դժվարություններին՝ կինը կարող է առաջ գնալ։

«Ինչու մեր «Դափնեն» ունեցավ հաջողություն, որովհետև մենք մարդկանց մասին պատմեցինք մարդկային լեզվով։ Մենք համադրեցինք մեր հոդվածները, մարդկային ակնարկները, պատմությունները կոնցեպտուալ լուսանկարների հետ, և մարդիկ, որոնք, օրինակ, տարիներ շարունակ տեսել էին խեղճացած, լաց լինող, ինչ-որ մի տեղ կուչ եկած, ընտանեկան բռնության ենթարկված մի հերոսի, մեր պատմությունների մեջ տեսան գլուխը բարձր, հաջողության հասած կնոջ, ինչը, հավատացնում եմ ձեզ, շատ մեծ ազդեցություն ունի»,- ասում է Գրիգորյանը։

Փորձագետները նշում են՝ կանայք ընտանեկան բռնության մասին ահազանգում են բավական ուշ, հաճախ՝ տարիների ինքնուրույն դիմակայումից հետո, մինչդեռ նաև լրատվամիջոցների համապարփակ ու հաջողությունների պատմությունների լուսաբանումը կարող է նպաստել բռնության վաղ դիմակայմանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արևիկ Սարգսյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2021. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: