Ֆինանսների նախարարն ընդունել է Ֆրանսիայի դեսպանին և Զարգացման ֆրանսիական գործակալության տարածաշրջանային ղեկավարին

Լուրեր

09.06.2026 | 00:17
Մարկո Ռուբիոն շնորհավորել է Փաշինյանին
08.06.2026 | 23:25
24 ժամ ջուր չի լինի Կոտայքի մարզի մի շարք հասցեներում
08.06.2026 | 23:12
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիաայի անջատումներ կլինեն
08.06.2026 | 22:58
Հայտնի է նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստի օրը
08.06.2026 | 22:44
Իրանի ԱԳ նախարարը հայերեն գրառմամբ է շնորհավորել Փաշինյանին
08.06.2026 | 22:34
Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի ԱԳ նախարարները ստորագրել են Ստամբուլի հռչակագիրը
08.06.2026 | 22:24
Ամփոփվել են տնային կալանքի տակ գտնվող անձանց ընտրական իրավունքի ապահովման արդյունքները
08.06.2026 | 22:11
Հայաստանի ժողովուրդը քվեարկել է հանուն խաղաղության. ԵԽ նախագահը և Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել
08.06.2026 | 22:10
ԳԴՀ-ում ՀՀ դեսպանությունը մինչև հուլիսի 31-ը անձնագրավորման համար արտահերթ գրանցման հնարավորություն է սահմանել
08.06.2026 | 21:59
Վստահ եմ, որ Հայաստանի և Իրանի հարաբերությունները նոր շրջանում էլ կշարունակեն ամրապնդվել. Փեզեշքիան
08.06.2026 | 21:45
Ջրվեժի գերեզմանատան մոտ մեքենա է այրվել
08.06.2026 | 21:33
Բաքվի դատախազը պահանջել է Toplum TV-ի լրագրողներին դատապարտել 13-16 տարվա ազատազրկման
08.06.2026 | 21:18
Շնորհավորում եմ Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի առիթով. Հունաստանի վարչապետ
08.06.2026 | 21:09
Այսօր Երկրին կարող է հարվածել ուժեղ՝ G3 մակարդակի մագնիսական փոթորիկ. Ազիզյան
08.06.2026 | 20:51
«Ռեալը» ՈՒԵՖԱ-ին խնդրել է «Բարսելոնային» զրկել տիտղոսներից
Բոլորը

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր՝ դեկտեմբերի 10-ին, հանդպում է ունեցել Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի գխավորած պատվիրակության հետ: Հանդիպմանը ներկա են եղել Զարգացման ֆրանսիական գործակալության (ԶՖԳ) տարածաշրջանային ղեկավար Ռաֆայել Ժոզանը, ինչպես նաեւ դեսպանատան եւ գործակալության ներկայացուցիչներ․ տեղեկացնում են գերատեսչությունից։

Ողջունելով հյուրերին՝ նախարար Խաչատրյանը կարեւորել է Ֆրանսիայի հետ համագործակցության զարգացումը հատկապես կառավարության առաջ քաշած բարեփոխումների իրականացման գործընթացում: Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է կառավարության ծրագրի հիմնական դրույթները, ինչպես նաեւ շեշտել ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում երկկողմ հարաբերությունները զարգացնելու հնարավորությունները:

Տիկին դեսպանն իր խոսքում նշել է, որ պատրաստ է սերտորեն համագործակցել ՀՀ կառավարության հետ՝ երկկողմ ծրագրերի իրականացման, հայ-ֆրանսիական հարաբերությունների հետագա զարգացման եւ երկու երկրների տնտեսական կապերի հետագա ընդլայնման գործում: Դեսպանն ընդգծել է, որ Զարգացման ֆրանսիական գործակալությունը շարունակելու է ակտիվ ներդրումային գործունեությունը ՀՀ-ում հատկապես ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ:

ԶՖԳ տարածաշրջանային ղեկավարը ներկայացրել է կազմակերպության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը, ինչպես նաեւ հայտնել է կազմակերպության պատրաստակամությունն ապագայում եւս Հայաստանի կառավարության առաջ քաշած բարեփոխումներին համահունչ նոր ծրագրեր մշակելու հարցում: