Փաշինյանը գերի է Ալիևին. Սեյրան Օհանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.09.2026 | 23:17
Գեղարքունիքի մարզի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
16.09.2026 | 23:05
Բաքուն ՀՀ-ի հետ կապերի մեջ մեղադրվող բանտարկված թալիշ ակտիվիստին 3 տարով կտեղափոխի խիստ ռեժիմի բանտ
16.09.2026 | 22:48
Հայաստանի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
16.09.2026 | 22:35
Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիան» պարտությամբ մեկնարկեց հիմնական փուլում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:30
Պուտինը կարծեց՝ բունտ կլինի ՀՀ-ում, եթե սպառնա բազան հանել․ 1 հոգի ասաց՝ անտեր կմնա, հայ ժողովուրդն ասաց՝ գնացեք․ Արամ Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 22:12
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
16.09.2026 | 21:56
Հնդկաստանի նորանշանակ դեսպանը իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Հայաստանի ԱԳՄԱ նախարարի տեղակալին
16.09.2026 | 21:42
Թուրքիայում հարցվածների 24,9 տոկոսն Ադրբեջանը համարել է թշնամի երկիր
16.09.2026 | 21:30
Քոչարյանի գրպանը 200 մլն դոլար չեն գցել․ անհնար է համոզել ՀՀ-ի ժողովրդին, որ գործը սարքած է․ Թագուհի Ղազարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 21:15
Վթար Չարենցավան-Հրազդան ավտոճանապարհին. նախնական տվյալներով՝ կան չորս զոհ, մեկ տուժած
16.09.2026 | 20:59
Հաջիևը հայտարարել է, թե Ղարաբաղում և այլ շրջաններում, իբր, «տեսանելի են Կովկասյան Աղվանքի հարուստ քրիստոնեական ժառանգության հետքերը»
16.09.2026 | 20:51
Հեղաշրջման մեջ մեղադրվող Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարի գործը փոխանցվել է դատարան
16.09.2026 | 20:43
Իհարկե պատրաստվում եմ առաջիկա ընտրություններին. Տիգրան Ավինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:30
ՌԴ-ն նոր պատժամիջոցներ կկիրառի՝ հենց ՀՀ-ն որոշի ռազմաբազան հեռացնել․ Դավիթ Կարապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.09.2026 | 20:19
Անկախության տոնի առթիվ Երևանում նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
Բոլորը

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Հայաստան վերադարձած գերիների նկատմամբ հարուցված քրեական գործերին ու նրանց ձերբակալմանը։

«Ես գտնում եմ, որ առաջին հերթին այն մարդիկ, ովքեր ստեղծել են այդ պայմանները, որ մարդիկ գերի ընկնեն, նրանց պետք է քննեն, նրանց նկատմամբ համապատասխան քայլեր պետք է իրականացվեն։ Այսօր առաջին հերթին պատասխանատվություն պետք է կրեն այն մարդիկ, որոնք գերեվարման պայմաններ են ստեղծել այս պատերազմի ընթացքում։ Ըստ էության, եթե մենք վերլուծում ենք այսօրվա իշխանություններին, ունենք ժողովրդի մեծ քանակություն, ովքեր գերի են մեկ մարդու ապիկար կառավարմանը։ Եվ ունենք մեկ մարդ՝ կառավարության ղեկավարությունը, որն այսօր գերի է հակառակորդին, կատարում է Ալիևի կամքը»,- նշեց Օհանյանը։

Նրա խոսքով՝ Զինված ուժերի ներքին կանոնադրության մեջ գրված է, թե զինծառայողներն ինչպիսի պարտականություն, իրավունքներ և պատասխանատվություն են կրում, նաև մարտական գործողությունների ժամանակ։

«Նշված է, որ զինծառայողները պետք է իրենց պարտքը մինչև վերջ կատարեն, նաև այնտեղ նշված է, որ ղեկավար կազմը պետք է ապահովի պարտականությունների կատարում։ Եվ նշված է, թե գերության պայմանները որոնք են։ Գերության պայմաններն առաջին հերթին հիմնական գործողություններից հեռու կամ առանձին, կամ շրջափակման մեջ գտնվելու պայմաններն են, նաև ծանր վիրավորվածությունը։ Այս իրականության մեջ ես գտնվում եմ, որ պետք է ուսումնասիրվի՝ որոնք են այն պայմանները, որ զինծառայողները հայտնվել են գերության մեջ»,- ընդգծեց Օհանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: