Գերիների ցուցմունքն Ալեն Սիմոնյանին աջակցելու, թե՞ հերքելու համար է հրապարակվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

31.03.2026 | 12:34
Տեղեկություն չունենք` ձերբակալվածները որտեղ են, քննչական բաժնի դռները փակ են. փաստաբան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 12:27
Զատկին ընդառաջ ձվի շուկայում ստուգումներ են անցկացվել․ ինչ խախտումներ է արձանագրել տեսչական մարմինը
31.03.2026 | 12:19
Դուբայի նավահանգստում քուվեյթական լցանավ է հարձակման ենթարկվել
31.03.2026 | 12:10
ՌԴ-ն՝ հայկական երկաթուղու կոնցեսիան փոխանցելու մասին // Երևան-Կապան չվերթները վերականգնվել են․ ԼՈՒՐԵՐ
31.03.2026 | 12:00
ՀՀ-ում ընտրողների թիվը նվազել է․ որոնք են հիմնական պատճառները
31.03.2026 | 11:51
Եկեղեցու միջադեպի մասնակիցներին մեղադրանք է առաջադրվում. ՈւՂԻՂ
31.03.2026 | 11:49
Իսրայելը հայտնել է Լիբանանի հարավում իր 4 զինվորների զոհվելու մասին
31.03.2026 | 11:38
500 000 դոլար․ Փաշինյանը հայտարարագրել է «Զայեդ»-ի մրցանակը
31.03.2026 | 11:31
Թրամփը պատրաստ է դադարեցնել պատերազմը՝ նույնիսկ առանց Հորմուզի նեղուցը բացելու. WSJ
31.03.2026 | 11:23
NBA-ի խաղում անհավանական ռեկորդ է գրանցվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.03.2026 | 11:14
Վթարային ջրանջատում ՝ Արարատի մարզում
31.03.2026 | 11:05
Եկեղեցում միջադեպի գործով անցնող երկվորյակներին տանում են մեղադրանք առաջադրելու
31.03.2026 | 10:56
Իրանի խորհրդարանի հանձնաժողովը հաստատել է Հորմուզի նեղուցով անցնելու վճար սահմանելու ծրագիրը
31.03.2026 | 10:48
Արման Ծառուկյանը կլինի Տոպուրիա – Գեյջի մենամարտի պահեստային մարտիկը
31.03.2026 | 10:42
ՆԳՆ նախարարը ՀՀ-ում Կատարի դեսպանի հետ քննարկել է վարորդական իրավունքի վկայականների փոխադարձ ճանաչման հարցերը
Բոլորը

Գերեվարված անձանց՝ դասալիք լինելու մասին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի աղմկահարույց տեսագրության հրապարակումից օրեր անց թեմայի շուրջ քննարկումները ոչ միայն չեն դադարում, այլև նոր թափ են ստանում:

Սիմոնյանի մասնակցությամբ գաղտնի տեսագրության հրապարակումից մեկ օր անց փաստաբան Վահան Հովհաննիսյանը հրապարակեց հատվածներ Խծաբերդում գերեվարված Շիրակցի 62 զինվորներից մի քանիսի ցուցմունքերից: Փաստաբանի տեղեկություններով՝ զինվորներն ամբողջությամբ զինված վիճակում, առանց որևէ փամփուշտ կրակելու կամովին գերի են հանձնվել 4-ից 7 ադրբեջանցի զինվորականների։

Հրապարակած ցուցմունքերից մեկում տուժող Ս.Ս.-ն նշում է․ «62 հոգով շարունակել ենք քայլել դեպի․․․: (…) մոտ 15-20 րոպե այդտեղ նստելուց հետո որոշեցինք մոտենալ մեզնից առաջ գտնվող տղաներին, որ հասկանանք, թե ինչ է կատարվում: Նրանք ասացին, որ թշնամու կողմից մաքուր ռուսերենով խոսացող մեկը նրանց ասել է, որ չանհանգստանանք, որ ամեն ինչ նորմալ է, ․․․․, ուստի որոշեցինք հանձնվել: Ես էլ մոտեցա, տեսա, որ ճանապարհին՝ մերոնց թողած զենքերից մի քանի մետր առաջ, կանգնած էին 4-5 հոգի, որոնցից առջևի կանգնածը ռուսերենով վարժ լեզվով ասում էր, որ չվախենանք, կարգն է այդպես, որ զենքերը դնենք, առաջանանք իրենց մոտ: Քայլելով առաջ՝ տեսանք, որ երեք կրակների մոտ 3-4 ադրբեջանցիներ կային զինված: Սկզբնական րոպեներին այդտեղ եղել են մոտ 7-8 հոգի ադրբեջանցիներ»:

Գերությունից վերադարձած անձանց ցուցմունքների հրապարակումը խնդրահարույց է համարում զինծառայողների խնդիրներով զբաղվող «Խաղաղության երկխոսություն» ՀԿ նախագահ Էդգար Խաչատրյանը: Իրավապաշտպանի խոսքով՝ մեկ տասնյակից ավելի տուժողների ցուցմունքների հրապարակմամբ փորձ է արվում հիմնավորել Ալեն Սիմոնյանի՝ գերիների դասալիք լինելու մասին պնդումները:

Քրեական գործերի նախաքննության ընթացքում նման արտահոսքերի կազմակերպումը, ըստ իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանի, սովորաբար իրականացվում է պաշտոնյաներին արդարացնելու համար: Ցուցմունքների հրապարակումը, իրավապաշտպանի խոսքով, կարող է դիտարկվել նաև որպես ճնշման գործիք գերությունից վերադարձած ու դեռևս չհարցաքննված անձանց նկատմամբ:

Գերեվարման գործով անցնող հրամանատարներից մեկի փաստաբան Վահան Հովհաննիսյանը նշում է՝ Ադրբեջանում գերությունից վերադարձած անձանց ցուցմունքները հրապարակելով՝ Ալեն Սիմոնյանին աջակցելու ցանկություն չի ունեցել, ընդհակառակը, փորձել է հերքել վերջինիս հայտնած կեղծ տեղեկությունը:

Մինչ Ալեն Սիմոնյանի կողմից գերիների մասին հնչեցված վիճահարույց ձևակերպումները՝ ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանն էր խոսել նրանց ենթադրյալ դասալիք լինելու մասին և շեշտել, որ պետք է պարզել՝ ի՞նչ հանգամանքերում են գերեվարվել:

Բաքվի բանտերում տասնյակ ռազմագերիների առկայության և կառավարման խորհրդարանական համակարգ ունեցող Հայաստանի վարչապետի ու ԱԺ նախագահի սկանդալային հայտարարությունների ֆոնին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն Ադրբեջանին պարտադրում է հարգել հայ ռազմագերիների իրավունքները: Իրավապաշտպան Էդգար Խաչատրյանը մտավախություն ունի, որ միջազգային հանրությունը, մարդասիրական այսօրինակ խնդրի վերաբերյալ Հայաստանի առաջին դեմքերի վերաբերմունքը տեսնելով, կարող է անհետևողականություն դրսևորել:

Էդգար Խաչատրյանը նշում է՝ անկախ նրանից, թե զինծառայողներն ինչ հանգամանքներում են գերեվարվել, պետությունը պարտավորություններ ունի նրանց նկատմամբ և պարտավոր է քայլեր կատարել՝ նրանց վերադարձնելու համար։

Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի հայտարարությունները, ըստ փորձագիտական շրջանակների, խոչընդոտելու են գերիների վերադարձի գործընթացին։ Թե որքանով այս կանխատեսումն իրականություն կդառնա, ժամանակը ցույց կտա, իսկ մինչ այդ՝ ՀՀ առաջին դեմքերի ելույթները քննարկումների առիթ են տվել նաև Բաքվում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան