Կրթության և գիտության ոլորտներում Կատարի հետ համագործակցության մեծ հնարավորություններ կան. նախագահ Սարգսյանը հանդիպել է շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է Կատարի հիմնադրամի և Education Above All հիմնադրամի նախագահ, ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների պաշտպան, շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդի հետ․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Շեյխուհի Մոզա բինթ Նասեր ալ-Միսնեդը ուրախությամբ է հիշել իր այցը Հայաստան և ցուցաբերված ջերմ ընդունելությունը։

Ողջունելով շեյխուհու անձնական ջանքերը հատկապես կրթության, գիտության ոլորտներում և իրականացրած նշանակալի ծրագրերը՝ նախագահ Սարգսյանն ասել է, որ կան համագործակցության մեծ հնարավորություններ և ընդհանուր ու համընկնող հետաքրքրություններ։ Նախագահը նշել է, որ իր ցանկությունն է Հայաստանը տեսնել կրթական, գիտական նորարարական երկիր, ունենալ ինովացիայի վրա հիմնված նոր տիպի կրթական համակարգ, քանի որ դա է ապագան:

Խոսելով մասնավորապես գիտակրթական, մշակույթի ոլորտում համագործակցության հնարավորությունների մասին՝ նախագահն ասել է, որ Հայաստանի հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտում՝ Մատենադարանում, պահպանվում են տասնյակ հազարավոր իսլամական ու արաբական ձեռագրեր ու գրքեր, կարևորվել է համատեղ գիտահետազոտական աշխատանքների իրականացումը, մասնագետների փոխանակումը, փոխադարձ ցուցադրությունների կազմակերպումը:

Նշելով, որ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները համավարակի հետևանքով որոշակիորեն առկախվել են, զրուցակիցներն անհրաժեշտ են համարել աշխատանքային խմբի գործունեությունը վերսկսումը։

Նախագահ Սարգսյանը ներկայացրել է նաև Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների և գիտության զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական նախաձեռնությունը, որը մասնավորապես նպատակ ունի դառնալ հարթակ, որտեղ հայկական ու միջազգային ընկերությունները, գիտահետազոտական կենտրոններն ու համալսարանները կհամագործակցեն ու համատեղ գիտահետազոտական ծրագրեր կիրականացնեն։ Նախագահն ասել է, որ Կատարի հիմնադրամը ևս կարող է հետաքրքիր գործընկեր լինել այս ծրագրի շրջանակում։