Ամբողջ աշխարհում բանտերում գտնվող լրագրողների թիվը հասել է նոր առավելագույնի. զեկույց

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

Ամբողջ աշխարհում բանտերում գտնվող լրագրողների թիվը հասել է նոր առավելագույնի։ Ըստ Լրագրողների պաշտպանության կոմիտեի (CPJ) հրապարակած տվյաների՝ ներկայում ճաղերի հետևում կա 293 մեդիա ոլորտի մասնագետ՝ կապված մասնագիտական գործունեության հետ, որոնցից մոտ մեկ քառորդը Չինաստանում և Մյանմարում է: Անցյալ տարի կազմակերպությունը հաշվել է 280 բանտարկված լրագրողի, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

CPJ-ն վեցերորդ տարին անընդմեջ ռեկորդային թվով բանտարկված լրագրողների է գրանցել ամբողջ աշխարհում, ասել է կազմակերպության ղեկավար Ջոել Սայմոնը՝ հրապարակումների համար լրատվամիջոցների աշխատակիցների բանտարկությունն անվանելով «ավտորիտար ռեժիմներին բնորոշ հատկանիշ»։

CPJ-ի գնահատմամբ՝ ներկայում Չինաստանի բանտերում 50 լրագրողներ կան։ Երկրորդ տեղում Մյանմարն է (26), որին հաջորդում են Եգիպտոսը (25), Վիետնամը (23) և Բելառուսը (19): Ռուսաստանը Սաուդյան Արաբիայի հետ կիսում է ութերորդ տեղը․ այս երկրներից յուրաքանչյուրում բանտարկված է 14 լրագրող։

Լրագրողների պաշտպանության կոմիտեի զեկույցում ընդգծվում է, որ Թուրքիայի, Էրիթրեայի, Ռուսաստանի, Սաուդյան Արաբիայի և Իրանի ղեկավարները «պարբերաբար օգտագործում են տեխնոլոգիական և անվտանգության օրենքները՝ այլախոհությունը ճնշելու համար և շարունակում են հակադրվել միջազգային նորմերին՝ առանց որևէ հետևանքի»:

Տաթև Ֆռանգյան