61 կողմ, 19 դեմ․ ԱԺ-ն հաստատեց 2022 թ․ պետական բյուջեի նախագիծը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
09.12.2021 | 10:26Ազգային ժողովը 61 կողմ, 19 դեմ ձայներով ընդունեց «ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի մասին» նախագիծը:
Նշենք, որ ըստ նախագծի լրամշակված տարբերակի՝ բյուջեի եկամուտները 2022 թվականին կկազմեն 1 տրիլիոն 947,8 մլրդ դրամ, ծախսերը՝ 2 տրիլիոն 184 մլրդ դրամ, իսկ պակասուրդը՝ 236, 2 մլրդ դրամ:
Առաջնահերթությունների հավելվածում ներառված են 85 մլրդ 556 մլն դրամի չափով լրացուցիչ միջոցառումներ: