Ազգային ժողովի դիմացից բերման է ենթարկվել 10 քաղաքացի

Լուրեր

09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
09.08.2026 | 10:44
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.08.2026 | 10:15
Վթարային ջրանջատում Արարատում
09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
Բոլորը

Ազգային ժողովի դիմաց ակցիա իրականացնող անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատներից և նրանց աջակիցներից բերման է ենթարկվել 10-ը․ Factor.am-ին հայտնեց ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության զանգվածային լրատվամիջոցների հետ կապի, վերլուծության և լրատվության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը։

Հիշեցնենք, որ այսօր առավոտից անհետ կորած և գերեվարված զինծառայողների հարազատները փակել էին Բաղրամյան–Դեմիրճյան խաչմերուկը։ Նրանք պահանջում էին, որ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ընդունի իրենցից 20 հոգու կամ գա փողոց` իրենց հետ հանդիպելու։ Գերիների հարազատների դժգոհության պատճառը երեկ համացանցում տարածված գաղտնի նկարահանված տեսանյութում Սիմոնյանի հնչեցրած մտքերն են։

Գերիների և անհետ կորածների վրդովված հարազատները երեկ երեկոյան հավաքվել էին Կառավարության շենքի մոտ, շիրակցի գերիների հարազատներն էլ բողոքի ակցիա իրականացրին մարզպետարանի շենքի դիմաց։ Ինչպես հարազատները, այնպես էլ ընդդիմադիր պատգամավորները, որոշ իրավապաշտպաններ ու հանրային գործիչներ խորհրդարանի ղեկավարի ձևակերպումներն անթույլատրելի են համարում և պահանջում են նրա հրաժարականը։

Արփի Հակոբյան