Գերիներին Ալեն Սիմոնյանը դասալի՞ք է համարում. աղմկահարույց տեսագրության հետքերով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:59
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
06.10.2026 | 20:09
Մոսկվան հայտարարել է, թե Հայաստանը ցանկանում է Գյումրիից ռազմաբազայի դուրսբերման պատասխանատվությունը «բարդել Ռուսաստանի վրա»
06.10.2026 | 20:00
ՀՀ-ն ռուս-թուրքական սպառնալիքին կդիմակայի դեպի ԵՄ գնալով․ ուզում են Սյունիքը վերցնել․ Դավիթ Շահնազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:45
«Երևան Մոլ»-ից «Շանթ» ու «Արմենիա TV»․ ինչո՞ւ են Դատախազություն կանչել Միքայել Մինասյանին ու կնոջը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 19:28
Կրեմլը Լիտվայում միջուկային զենք տեղակայելու ծրագրերն «էսկալացիայի քայլ» է անվանել
06.10.2026 | 19:15
Ալեն Սիմոնյանն ու Ֆրանսիայի դեսպանը քննարկել են Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն ու տարածաշրջանային հարցերը
Բոլորը

Այսօր առավոտյան տելեգրամյան ալիքներից մեկում գաղտնի նկարահանված տեսանյութ տարածվեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Ինչ-որ անձի հետ երկխոսության ժամանակ Սիմոնյանն անդրադառնում է Բաքվի բանտերում հայ գերիների մնալու մասին զրուցակցի հարցին։

«Հիմա կներեք, մի քիչ կարող ա սխալ բան եմ ասում, բայց ես էդ գերիներին համարում եմ, որ արդեն իրանք չկան, իմ համար չկան։ Իսկ գիտե՞ք էդ գերիներն ովքեր են, էն մարդիկ են, որոնք զենքը դրել, փախել և մոլորվել են։ Ձեզ չի՞ հետաքրքրում՝ ինչի՞ էդ գերիների ծնողները հիմա ակտիվ չեն։ Որովհետև էդ մարդիկ գիտեն, որ դասալքություն են արել»,- զրույցի ընթացքում ասել է ԱԺ նախագահը։

Լրատվամիջոցներից մեկի տեղեկության համաձայն՝ այս նկարահանումը տեղի է ունեցել Փարիզում, որտեղ Ալեն Սիմոնյանը գտնվում էր Ֆրանսիայի Սենատի հրավերով։ Համացանցում տեսանյութի տարածվելուց ժամեր անց Ալեն Սիմոնյանն ԱԺ-ում ճեպազրույց տվեց։ Լրագրողների հարցին ի պատասխան՝ Սիմոնյանը հայտարարեց՝ տեսանյութը մոնտաժված է։

Տեսանյութն իսկապես մոնտաժված էր․ դրա հրապարակումից շատ չանցած Սիմոնյանի օգնական Հայկ Ստեփանյանը տարածեց չմոնտաժված տարբերակը։ Այստեղից պարզ երևում է, որ մի քանի մտքեր դուրս են մնացել նախնական տարբերակից։

Մինչ Ալեն Սիմոնյանն արդարանում էր, Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները պատրաստվում են պահանջել խորհրդարանի նախագահի պաշտոնից Սիմոնյանի հրաժարականը։ Նրանց պնդմամբ՝ իրենք բազմիցս են դիմել իշխանությանը՝ խորհրդարանական օրակարգում ներառել անհետ կորածների, գերիների, ռազմագերիների և նրանց հայրենադարձության մասին հրատապ հարցերի քննարկումը, սակայն ՔՊ-ականները մերժել են՝ պնդելով դրանք անցկացնել դռնփակ։ Ընդդիմադիր պատգամավոր Աննա Գրիգորյանի խոսքով՝ Սիմոնյանի այսօրինակ մտքերից հետո իրենց համար պարզ է, թե ինչու է իշխանությունը նախընտրում փակ ֆորմատը։

Մինչ խորհրդարանում շարունակվում է իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը, որը երբեմն իսկական մարտի է վերածվում, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները մտահոգված են․ Սիմոնյանի արտահայտությունները պետք է գնահատանքի արժանանան։ Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լևոն Բարսեղյանի դիտարկմամբ՝ հրապարակված, այսպես ասած, չմոնտաժված տարբերակը ևս խնդրահարույց է։

Բարսեղյանը ևս այն կարծիքին է, որ Ալեն Սիմոնյանի այսօրինակ դիտարկումները պետք է պաշտոնանկության հիմք դառնան։ Նրա համոզմամբ՝ այս տեսագրությունը Բաքվի համար կարող է լավ առիթ լինել՝ գերիներին ցույց տալու Հայաստանի վերաբերմունքն իրենց նկատմամբ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան