Գերիների ծնողներին «մերոնք-ձերոնք»-ի բաժանելը մեզ լավ տեղ չի տանելու. Թագուհի Թովմասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

17.11.2026 | 16:40
Մուսաևը 6 անգամ կրակել է Անի Ավետիսյանի ուղղությամբ, ապա գցել մահճակալին և հարվածներ հասցրել. հրապարակվել է Շաքի ներխուժած ադրբեջանցու մեղադրական եզրակացությունը
17.11.2026 | 16:36
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է․ ՈՒՂԻՂ
17.11.2026 | 16:23
Սերբիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել․ օդաչուն զոհվել է
17.11.2026 | 16:14
«Աննախադեպ գործողություն»․ Զելենսկին մանրամասներ է հայտնել Ղրիմի կամրջին հարվածի գործողությունից
17.11.2026 | 16:13
Գևորգ Ղազարյանը խզել է պայմանագիրն «Արարատ-Արմենիայի» հետ
17.11.2026 | 16:06
Արամ Վարդևանյանն ու Հնդկաստանի դեսպանը քննարկել են սահմանադրական բարեփոխումների սահմանափակումների վերաբերյալ Հնդկաստանի փորձը
17.11.2026 | 15:54
Ֆրանսիան պատրաստվում է նոր բողոքի ցույցերի` մինչ արհմիությունները համազգային գործադուլի կոչ են արել
17.11.2026 | 15:43
2026-ին ՔԿՀ-ներում մահվան 4 դեպք է արձանագրվել․ ՀԿ-ները մտահոգություն են հայտնում
17.11.2026 | 15:34
Բնական է, 10 բալանոց խցանումը նյարդայնացնում է ոչ միայն տիկին Հակոբյանին, այլև բոլորիս. Ավինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:26
Պրահայում երկու ուղևորատար գնացքների բախման հետևանքով 46 մարդ է տուժել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.11.2026 | 15:24
Ալիկ Սարգսյանի անվան հետ կապվող ընկերությանը ձևական մրցույթով հատկացված 3,6 մլրդ դրամի հողերի վարձակալությունն անվավեր է ճանաչվել
17.11.2026 | 15:18
6 ամսով ձերբակալված Ուսման Նուրմագոմեդովն ազատ է արձակվել ԱՄԷ-ում
17.11.2026 | 15:11
ՀՀ-ն և ՌԴ-ն երկաթուղու հարցն են քննարկում // Գերմանիայի ԱԳ նախարարը Հայաստան կգա․ ԼՈՒՐԵՐ
17.11.2026 | 15:00
Հինգ եվրոպական երկրներ միգրանտներին կարտաքսեն Ռուանդա․ այնտեղ միգրանտների կենտրոն են բացում
17.11.2026 | 14:51
Կրեմլը հայտնում է, որ Պուտինին զեկուցել են Ղրիմի կամրջի շուրջ ստեղծված իրավիճակի մասին
Բոլորը

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը Ազգային ժողովի նախագահության ուշադրությունը հրավիրեց գերիների ծնողների պահանջի վրա, ովքեր հավաքվել են ԱԺ մուտքի մոտ:

«Երկար ժամանակ խոսվում էր, որ քաղաքացին տերն է մեր երկրի, և հիմա տերերը եկել են և իրենց ծառաներից պահանջում են պատասխանատվություն և պարզաբանում:

Ես առաջարկում եմ, թեկուզ դռնփակ ձևաչափով, եթե կան ազգային անվտանգությանն առնչվող հարցեր, հրավիրել ծնողներին և քննարկել, թե ինչ է տեղի ունեցել, ինչ խոսակցություն է եղել, ինչ հիմքով և ինչ զարգացումներ կարող են հետևել այդ խոսակցությանը: Լռությունը լավագույն միջոցը չէ, դրանով ավելի է սրվում իրավիճակը:

Եվ քաղաքացիներին, ու հիմա էլ արդեն գերիների ծնողներին բաժանել «իմ ու քո-ի» «մերոնք – ձերոնք»-ի, մի մասին ընդունել է վարչապետը, մյուսներին՝ մերժել, սա մեզ լավ տեղ չի տանելու»,- նշեց պատգամավորը:

Մանրամասները՝ տեսանյութում: