Բայդենի և Պուտինի բանակցությունները. ինչ են պատմել Սպիտակ տունն ու Կրեմլը դրանց մասին

Լուրեր

30.07.2026 | 00:02
Որպես անհետ կորած որոնվում է 2012թ. ծնված Վահե Ապիկյանը
29.07.2026 | 23:30
Շիրակի մարզում կիրականացվեն օդային սրսկումներ՝ մորեխների դեմ պայքարի նպատակով
29.07.2026 | 23:13
Հայաստանի թիմը հաղթանակ է տարել շախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների թիմային առաջնության 4-րդ խաղափուլում
29.07.2026 | 22:58
Տրվել է դեղի հետկանչի կարգադրագիր
29.07.2026 | 22:43
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.07.2026 | 22:28
Դավիթ Համբարձումյանը Մասիսի համայանքապետարանում նոր պաշտոնի է նշանակվել
29.07.2026 | 22:13
Բաքվի դատարանն ազատազրկման է դատապարտել ԽՍՀՄ դրոշներով երթի մասնակիցներին
29.07.2026 | 21:57
Քննարկվել են ՀՀ ԶՈՒ-ի և ԿԽՄԿ համագործակցության հիմնական ուղղություններին առնչվող հարցեր
29.07.2026 | 21:43
Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիան ունի նոր նախագահ
29.07.2026 | 21:27
Լոռու մարզում հարսանյաց արարողությունից հետո 22 քաղաքացի թունավորման ախտանիշներով դիմել է ԲԿ. ՀՎԿԱԿ
29.07.2026 | 21:14
Ջանես Նազարյանի պատվին Բաքվում հնչել է ՀՀ պետական օրհներգը
29.07.2026 | 21:00
Փաշինյանը ծնեց և բուծեց ռուսամետ ընդդիմությանը․ Սամվել Կարապետյանին նա բերեց քաղաքական դաշտ. Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:51
Ադրբեջանում քաղաքացին դատապարտվել է 15 օրվա վարչական կալանքի՝ WhatsApp-ում Էրդողանի մասին գրառման համար
29.07.2026 | 20:38
Կապոցով փողեր, 263 ձերբակալված․ ՀԿԿ-ն ենթադրյալ ընտրակաշառքի գործերը հերթով դատարան է ուղարկում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.07.2026 | 20:28
Զելենսկին հայտնել է, որ Ղրիմի հարցը դեռևս խաղաղության բանակցությունների մաս չի կազմում
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսակապով բանակցություններ են վարել, որոնք տևել են երկու ժամ։ Զրույցի հիմնական թեման եղել է Ուկրաինայի սահմանի մոտ ռուսական զորքերի կուտակումը և Ուկրաինա ռուսական հնարավոր ներխուժման վերաբերյալ Արևմուտքի մտահոգությունները։

Բանակցությունների ընթացքում Սպիտակ տունն իր անհանգստություն է հայտնել Ուկրաինայի սահմանների մոտ ռուսական զորքերի կուտակման հետ կապված, հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը։

«Բայդենը ԱՄՆ-ի և մեր եվրոպացի դաշնակիցների խորը մտահոգությունն է հայտնել Ուկրաինայի շուրջ ռուսական զորքերի տեղակայման հետ կապված իրավիճակի սրման կապակցությամբ և ընդգծել, որ ԱՄՆ-ը և մեր դաշնակիցները իրավիճակի սրման դեպքում կպատասխանեն վճռական՝ տնտեսական և այլ միջոցներով»,- ասված է բանակցություններից հետո Սպիտակ տան տարածած հայտարարության մեջ։

Զրույցի ընթացքում Բայդենը հայտարարել է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը աջակցելու մասին և ապաէսկալացիայի, ինչպես նաև դիվանագիտությանը վերադառնալու կոչ արել», ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ։

Նաև բանակցությունների ընթացքում Պուտինն ու Բայդենն անդրադարձել են կիբերանվտանգության, ռազմավարական կայունության, ինչպես նաև Ռուսաստանի և ԱՄՆ-ի համատեղ աշխատանքին տարածաշրջանային հարցերի շուրջ, այդ թվում՝ Իրանի հետ հարաբերություններին, հայտնել է Սպիտակ տունը։

Կրեմլն իր հերթին հաղորդել է, որ Պուտինի և Բայդենի բանակցությունները եղել են անկեղծ և գործնական։ Հայտարարության մեջ ասվում է, որ զրույցի ընթացքում գերակշռող տեղ են զբաղեցրել «ուկրաինական ներքաղաքական ճգնաժամի և 2015 թվականի մինսկյան համաձայնագրերի իրականացման գործում առաջընթացի բացակայության հետ կապված հարցերը»։

«Ռուսաստանի նախագահը կոնկրետ օրինակներով ցույց է տվել Կիևի ապակառուցողական գիծը, որն ուղղված է մինսկյան պայմանավորվածությունների և նորմանդական ձևաչափով ձեռք բերված համաձայնությունների ամբողջական ապամոնտաժմանը, լուրջ մտահոգություն է հայտնել Դոնբասի դեմ Կիևի սադրիչ գործողությունների կապակցությամբ»,- ասվում է Կրեմլի տարածած հայտարարության մեջ։

Ռուսական կողմը հաստատել է նաև, որ Բայդենը զրույցի ժամանակ զգուշացրել է պատժամիջոցների մասին, որոնք ԱՄՆ-ն պատրաստ կլինի կիրառել՝ Ուկրաինայի հետ սահմանին իրավիճակի սրման դեպքում։

«Ջո Բայդենն իր հերթին ընդգծել է ուկրաինական սահմանների մոտ ռուսական զորքերի տեղաշարժերի, իբր, սպառնալից բնույթը և նախանշել պատժամիջոցների միջոցներ, որոնք ԱՄՆ-ը և նրա դաշնակիցները պատրաստ կլինեն կիրառել իրավիճակի հետագա սրման դեպքում»,- հայտնել են Կրեմլից։

Ի պատասխան՝ Պուտինը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն վտանգավոր փորձեր է անում՝ գրավելու Ուկրաինայի տարածքը և զարգացնում է իր ռազմական հնարավորությունները Ռուսաստանի սահմանների մոտ։

«Հետևաբար, Ռուսաստանը լրջորեն շահագրգռված է հուսալի, օրինականորեն ամրագրված երաշխիքներ ձեռք բերելու հարցում, որոնք կբացառեն ՆԱՏՕ-ի ընդլայնումը դեպի արևելք և հարձակողական հարվածային զենքի համակարգերի տեղակայումը Ռուսաստանին հարակից երկրներում»,- ասել է ՌԴ նախագահը։

Զրույցի ընթացքում Պուտինը նաև Վաշինգտոնին առաջարկել է չեղարկել դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատանքի հետ կապված կուտակված սահմանափակումները։

«Ռուսական կողմն առաջարկել է չեղարկել դիվանագիտական ներկայացուցչությունների գործունեության հետ կապված բոլոր կուտակված սահմանափակումները, որոնք կարող են ծառայել երկկողմ հարաբերությունների այլ ասպեկտների կարգավորմանը»,- ասվում է Կրեմլի հայտարարության մեջ։

Հիշեցնենք, որ սրանք Պուտինի և Բայդենի երկրորդ բանակցություններն էին այս տարվա ընթացքում։ Հուլիսին նրանք անձամբ հանդիպել էին Ժնևում։

Տաթև Ֆռանգյան