Ադրբեջանը պետք է հարգի հայ ռազմագերիների իրավունքները․ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի որոշումը

Լուրեր

24.09.2026 | 20:30
Լեհաստանը ՌԴ-ին կասկածում է Starlink-ի կայանում բռնկված հրդեհին ներգրավվածության մեջ
24.09.2026 | 20:16
Փաշինյանը և Սլովենիայի վարչապետը մտքեր են փոխանակել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության հարցերի շուրջ
24.09.2026 | 20:15
Եղիշե Մելիքյանը և Էդուարդ Սպերցյանը՝ Լատվիայի հավաքականի դեմ խաղի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 20:03
7 մեղադրյալ՝ Մալաթիա-Սեբաստիայում քննիչների և ոստիկանության ծառայողի մասնակցությամբ միջադեպի գործով
24.09.2026 | 20:00
Ճնշեցինք Փաշինյանին, ստիպված սպառնալիք որակեց «Արևմտյան Ադրբեջան»-ի խոսույթը․ ճնշեցինք՝ ավտոբուս տվեց Տիգրանաշենին․ Դավիթ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 19:50
Թուրքիան Իրաքին կփոխանցի այդ երկրում գտնվող իր կարևոր ռազմաբազան
24.09.2026 | 19:41
Համաշխարհային օլիմպիադա. Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց ԱՄՆ-ին
24.09.2026 | 19:27
Քննարկվել են 2027-ին Երևանում կայանալիք Ռազմական սպորտի միջազգային խորհրդի 82-րդ համաշխարհային ասամբլեային առնչվող հարցեր
24.09.2026 | 19:13
Փաշինյանն ու Գուտերեշը քննարկել են COP17-ի անցկացումն ու տարածաշրջանային խաղաղությունը
24.09.2026 | 19:00
Վճռորոշ կլինի Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ երկաթուղու հարցով․ եթե այն չվերադարձնենք, ՀՀ-ն կկորցնի մեծ օգուտներ․ Հայկազ Ֆանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.09.2026 | 18:53
Համաշխարհային օլիմպիադա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Նիդերլանդների հետ
24.09.2026 | 18:45
«Եկեղեցու մասին զեկույցը հակասահմանադրական է». Մայր Աթոռի հայտարարությունը
24.09.2026 | 18:40
Մակունցը ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ քննարկել է TRIPP-ի իրականացումը
24.09.2026 | 18:29
Ռուբինյանը ԵԺԿ պատվիրակության հետ քննարկել է Հայաստանի եվրոպական ձգտումները
24.09.2026 | 18:20
Ուկրաինական ԶԼՄ-ն հայտնել է Նյու Յորքում Ուկրաինայի, ՌԴ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների եռակողմ հանդիպման մասին
Բոլորը

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը հրապարակել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով Ադրբեջանի դեմ Հայաստանի կողմից ներկայացված մի շարք հրատապ միջոցների կիրառման կապակցությամբ իր որոշումը:

Լսելով կողմերի ներկայացրած ապացույցները՝ դատարանը որոշել է, որ ՀՀ-ի կողմից ներկայացված իրավունքների խախտումների վերաբերյալ ապացույցների միայն մի մասն են համապատասխանում կոնվենցիային։ Ըստ դատարանի՝ Հայաստանը բավարար ապացույցներ չի ներկայացրել, որ 2020 թվականի ռազմական գործողությունների արդյունքում գերեվարված մարդիկ շարունակում են գերության մեջ մնալ իրենց ազգային պատկանելության պատճառով։

Այնուամենայնիվ, դատարանը կարծում է, որ այդ անձանց իրավունքներն Ադրբեջանում ձերբակալված լինելու ընթացքում չպետք է ոտնահարվեն՝ ելնելով նրանց ազգային պատկանելությունից։ Դատարանը կարծում է, որ Ադրբեջանը պետք է հարգի ՀՀ-ի կողմից ներկայացված գերիների իրավունքները, որոնք կալանավորվել են 2020 թվականի ռազմական գործողություններին ընթացքում ու դրանից հետո։

«Ադրբեջանը, ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած իր պարտավորություններին համապատասխան, պետք է պաշտպանի բանտարկյալներին բռնությունից և վնասից, պետք է ձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու ռասայական ատելության և խտրականության հրահրումը էթնիկ հայերի դեմ, այդ թվում՝ պաշտոնյաների կողմից»,- հայտարարել է դատավորը։

Տաթև Ֆռանգյան