Ռուսական ագենտուրայի ուզածն է՝ ՀՀ-ն զիջումներ անի Ադրբեջանին, ասեն՝ դավաճան է, մեզ տվեք իշխանությունը․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

11.02.2026 | 18:00
Սամվել Կարապետյանը կուսակցության նախագահ է ընտրվել // Վենսը Բաքվում բանտարկյալների հարց է քննարկել․ ԼՈՒՐԵՐ
11.02.2026 | 17:56
Առաջիկայում ԱՄՆ-ին կփոխանցենք TRIPP-ի համաձայնագրի վերաբերյալ մեր դիտարկումները. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:54
ՌԴ-ից Հայաստան հացահատիկի փոխադրումն Ադրբեջանով դարձել է կանոնավոր. «Ռուսական երկաթուղիներ»
11.02.2026 | 17:53
Ջեյ Դի Վենսն Ալիևի հետ քննարկել է Բաքվում պահվող հայ գերիների ազատ արձակման հարցը
11.02.2026 | 17:49
Սամվել Կարապետյանի` կուսակցության նախագահ դառնալուց հետո ՔՊ-ականի առաջարկը Սրբուհի Գալյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:40
Մեր բիզնեսը պետք է արձանագրի՝ արտահանման ուղին Ադրբեջանով բաց է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:35
Shield AI-ի ներկայացուցիչների հետ քննարկվել են ռազմարդյունաբերության ոլորտում համագործակցության հեռանկարները
11.02.2026 | 17:26
Բացասական խմբերի դեֆիցիտ կա, Հայաստանում արյան պահանջարկը շարունակում է բարձր մնալ․ «Յոլյան» կենտրոնի տնօրեն
11.02.2026 | 17:17
Team-ի բաժանորդները ծառայությունների դիմաց կարող են վճարել նաև IDBank-ի հավելվածով
11.02.2026 | 17:09
Կուզեի՝ մեր ընդդիմությունը իշխանությունների և՛ «կոնուսը» լիներ, և՛ «տոռմուզը»․ Հակոբ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 17:00
Երևանում կանցկացվի բասկետբոլի միջազգային մրցաշար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:58
Ապրիլի վերջ, մայիսի սկիզբ կակտիվացվի Youtube-ի մոնետիզացիան․ Մխիթար Հայրապետյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:52
Անապայի տեխնիկական քոլեջում ուսանողը կրակ է բացել. մեկ մարդ զոհվել է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:46
«Ես չգիտեմ՝ ձեր ասածի պղտոր ջրերում որտեղ լողանամ»․ Հակոբ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.02.2026 | 16:38
Թուրքիայի արդարադատության նախարար է նշանակվել Ստամբուլի դատախազը, որը գլխավորում է ընդդիմության դեմ հետաքննությունները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը «Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար Հովսեփ Խուրշուդյանի հետ

-Ադրբեջանը ոչ միայն ձախողել է փոխվարչապետերի հանձնաժողովի աշխատանքը, այլև Ալիևը Հայաստանից պահանջում է հրապարակել «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետը, հակառակ դեպքում՝ սպառնում է խնդիրներ ստեղծել։ Նախ՝ ի՞նչ ռեսուրսներ ունի Ադրբեջանն այս հայտարարություններն անելու Սոչիի հանդիպումից հետո երեք ղեկավարների հայտարարություններում պոզիտիվ տարրեր էին նկատվում, որոնց, իբր, պիտի գործնական քայլեր հետևեին։ Ինչո՞ւ է կրկին Ալիևը սադրիչ հռետորաբանությամբ հանդես գալիս։

-Ալիևը դժգոհ է Արևմուտքի ակտիվացումից և արևմտյան առաջարկներից, ընդհուպ, օրինակ, Բլինքենի արած այն հայտարարությունից, որ արդար հիմքով և ամբողջությամբ պետք է լուծվի արցախյան խնդիրը։ Դա նշանակում է կարգավիճակի հարցի արագացում՝ այն, ինչ իրենք հույս ունեին հետաձգել անորոշ ժամանակով, այնքան ժամանակով, որ Արցախում հայ չմնա։ Իսկ իրենք այդ ընթացքում սադրիչ գործողություններով, սպանություններով ուզում են հասնել նրան, որ այնտեղի բնակիչները, տեսնելով, որ վտանգված է իրենց կյանքը, շատերն արտագաղթելու են։ Արդյունքում՝ Արցախում մնա այնքան մարդ, որ միայն սպասարկի ռուս խաղաղապահներին, և այնքան մարդ, որ պետք է ռուսներին՝ ասելու, թե այնտեղ մարդիկ կան, պետք է պաշտպանել։ Իսկ հիմա, երբ Արևմուտքն արագացնում է կարգավիճակի հետ կապված խնդիրները, ամբողջական լուծում է առաջարկում Արցախի հարցին, նշանակում է՝ Ալիևը հիմքեր ունի մտահոգվելու։ Էլ չեմ ասում այն, որ Արևմուտքի ներգրավումը տարածաշրջանում ավելանում է, ՌԴ-ի դիրքերը թուլանում են, որը նոր ճնշումների առջև է կանգնած, ընդ որում՝ սառը պատերազմի վերականգնման վտանգ կա, ինչը որևէ մեկի համար գաղտնիք չէ։

Նման պայմաններում Ալիևն արագացնելու խնդիր ունի այն, ինչ ուզում է ստանալ ՀՀ-ից՝ շանտաժով, սպառնալիքով, որ կհարձակվի՝ փակելու արցախյան խնդիրը։ Ես, իհարկե, չեմ հավատում՝ ինքը դա իրեն թույլ տա, բայց այդպիսով փորձում է մի քանի խնդիր լուծել՝ դելիմիտացիայի հարցն իր ուզած ձևով լուծելու համար, և շատ վտանգավոր է, որ կյանքի չկոչվեց ԵՄ-ի փորձագետներին ներգրավելու հարցը փաստաթղթում։ Ո՞ր կողմը պետք է հանդգնի ասել ռուսներին՝ ուզում ենք դիմել եվրոպացիներին՝ փորձագիտական աջակցության համար։

-Դուք նշում եք, որ Բաքվի նկատմամբ կոշտ պատժամիջոցների մեծ փաթեթ կարող է կիրառել Արևմուտքը, եթե Ադրբեջանն արկածախնդրության գնա, և փորձի իրականացնել Ալիևի հոխորտանքները՝ ուժով միջանցք բացելու։ Ինչո՞ւ եք կարծում, որ Ալիևը երբեք նման ռիսկի չի դիմի։ Հարց է առաջանում՝ այդ պարագայում ինչո՞ւ է շանտաժի դիմում իր հայտարարություններով։

-Վախեցնելու համար, որովհետև այստեղ ռուսական ագենտուրան մի տարի է՝ Կրեմլին գրում է, որ Հայաստանի հասարակությունը, նաև՝ իշխանությունների մի մասն այն աստիճանի են վախեցած ևս մեկ պատերազմով, որ ամեն ինչի պատրաստ են, միայն թե Ալիևը չհարձակվի, դուք մի քիչ բզբզացեք, Ալիևին ասեք՝ մի քիչ սպառնա, հայերն ու Հայաստանը ամեն ինչ կզիջեն։ 5-րդ շարասյան ուշք ու միտքը դա է՝ Հայաստանի իշխանությունն ինչ-որ բաներ զիջի, որ էլի ասեն՝ իրենք դավաճան են, մեզ դրեք իշխանություն։

-Պատերազմից մոտ մեկ ամիս անց հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանն է միտք արտահայտել, որ ՌԴ-ի հետ ավելի խորը ինտեգրում է անհրաժեշտ։ Այսինքն՝ կա՞ն որոշակի սցենարներ՝ ճգնաժամային պահերին Հայաստանի անկախությունը կուլ տալու։

-Միանշանա՛կ։ Ցավոք՝ մեր վախերը չափել են, հուսով եմ՝ սխալ են չափել։ Նոյեմբերի 16-ին հայկական բանակի ռազմական դիմադրությունը ցույց տվեց, որ եթե ինքը հրաման ունենում է․․․ վարչապետը շատ ճիշտ նշեց՝ եթե եղել է հրաման՝ չկրակել հարձակվող թշնամու վրա, որը եղել է երկու դեպքում, դավաճանություն է։

-Նիկոլ Փաշինյանը մայիսյան սրացումների շրջանում ասաց՝ ՀԱՊԿ-ից են հորդորել չկրակել։

-Ակնհայտ է, չէ՞, մի կողմից ասում են՝ մի կրակեք, հետո էլ թե՝ ինչո՞ւ չեք կրակում, ձեզ ո՞նց օգնենք, որպես ի՞նչ գանք՝ ձեր փոխարեն կրակենք։ Այնպես որ՝ պետք է ցույց տալ, հասկացնել, որ չկան այդ վախերը, պատրաստ ենք այդ մարտահրավերին։ Եթե այդքան ռիսկ ունի՝ թքած ունենալով միջազգային իրավունքի վրա, մեր սուվերեն տարածք ներխուժի, ինքը հակահարված է ստանալու։ ԱԳՆ-ն էլ այսօր իր հայտարարությամբ ցույց տվեց, թե ով է ագրեսոր կողմը և ինչ նպատակներով է դա ուզում անել։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան