Ինչ հաճախականությամբ քաղաքացին գործատուին պետք է ներկայացնի ՊՇՌ թեստի բացասական պատասխանը․ պարզաբանում

Լուրեր

11.10.2026 | 21:39
Երևան-Սևան ճանապարհին մեքենան գլորվել է 20 մետր խորությամբ ձորը
11.10.2026 | 20:00
15 հազար մարդ Հայաստան է գալիս․ ի՞նչ է սպասվում COP17-ում․ բնությունը մարդուց պաշտպանելու ՇԵՐՏԵՐԸ
11.10.2026 | 19:47
Կապանում ավտոմեքենան ընկել է Ողջի գետը
11.10.2026 | 19:18
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Լեհաստանում
11.10.2026 | 18:49
Թրամփը կրկին հայտարարել է, որ Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության են եկել էներգետիկ հրադադարի շուրջ
11.10.2026 | 18:28
Ուկրաինան ընտրություններ կանցկացնի, եթե Պուտինը համաձայնի 60-օրյա հրադադարի․ Զելենսկի
11.10.2026 | 18:01
Տիգրան Բարսեղյանը` գոլի հեղինակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.10.2026 | 17:24
Հռոմի պապ Լևոն XIV-ը թոքի վիրահատության կենթարկվի
11.10.2026 | 15:59
Վթարային ջրանջատում Մալաթիա-Սեբաստիա և Էրեբունի վարչական շրջաններում
11.10.2026 | 15:47
Լեհաստանում ստուգում են Տուսկի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ տեղեկությունները
11.10.2026 | 14:46
Այսօր աղջիկ երեխաների միջազգային օրն է
11.10.2026 | 14:16
Թրամփն առաջարկել է Ատլանտյան օվկիանոսը վերանվանել իր պատվին
11.10.2026 | 13:23
Հոկտեմբերի 13-16-ին Հայաստանի առանձին շրջաններում անձրև կտեղա
11.10.2026 | 13:06
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում
11.10.2026 | 12:45
ԱԹՍ-ների պատճառով Վլադիմիրում Yandex-ի տվյալների կենտրոնը դադարեցրել է աշխատանքը․ խնդիրներ՝ նաև Հայաստանում
Բոլորը

Առողջապահության նախարարը դեկտեմբերի 1-ին հայտարարեց, որ չպատվաստված քաղաքացիները այսուհետ գործատուին կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ թեստի բացասական պատասխան պետք է ներկայացնեն ոչ թե 14, այլ 7 օրը մեկ անգամ։ Սերտիֆիկատը պետք է ունենա 72 ժամվա վաղեմություն։ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից տեղեկացնում են՝ նոր սերտիֆիկատ ներկայացնելու պարտականությունն առաջանում է այն ժամանակ, երբ լրանում է աշխատողի կողմից արդեն իսկ աշխատավայր ներկայացրած 14-օրյա գործողության ուժ ունեցող ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատի ժամկետը՝ մինչև դեկտեմբերի 1-ը գործող կարգավորումներին համապատասխան։

Այս կարգավորումների իրականացումը վերահսկվում է ԱԱՏՄ-ի կողմից։ Տեսչական մարմնից Factor.am-ին հայտնեցին, որ իրենք ստուգայցեր իրականացնում են ամենօրյա ռեժիմով․ նախորդ շաբաթվա ընթացքում իրականացվել է ընդհանուր 852 ստուգայց, որի արդյունքում արձանագրվել է 31 խախտում։

ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստումների ցուցանիշը բավականին ցածր է․ դեկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 1․352․805 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 835․816, երկրորդ դեղաչափ` 516․989:

Առողջապահության նախարարությունը նոր սահմանափակումներով փորձում է բարձրացնել պատվաստման տեմպը․ հունվարի 1-ից էլ նախատեսվում է հանրային սննդի վայրերում, մշակութային միջոցառումներին քաղաքացիների մուտքը թույլատրել միայն ՊՇՌ թեստի բացասական արդյունքով կամ պատվաստումը հավաստող փաստաթղթով:

«Սահմանված կանոնները պետք է հստակորեն պահպանվեն: Ռեստորաններում QR կոդ չպահանջելու դեպքում սանկցիաներ կկիրառվեն»,- ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Դեռ բաց են մնում մի շարք հարցեր, մասնավորապես, տեխնիկական առումով ինչպես և ով է ստուգելու QR կոդերի կամ թեստի բացասական արդյունքը հավաստող փաստաթղթի առկայությունը հաստատության մուտքի մոտ։ Անահիտ Ավանեսյանը երեկ նշեց, որ նախագիծն այս պահին քննարկման փուլում է, իսկ ընդհանուր վերահսկողությունն իրականացնելու է ԱԱՏՄ-ն։

Արփի Հակոբյան